Փետրվարի 10-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում կայացած սեմինար-քննարկումը կազմակերպվել էր ազգագրության բաժնի կողմից և նվիրված էր հայկական տարազին: «Հայկական տարազում առկա արևելյան ազդեցությունները և կիրառման դրդապատճառները» բանախոսությամբ հանդես եկավ ազգագրագետ, մագիստրոս Վահե Քոթանյանը: Բանախոսությունից հետո կայացավ քննարկում: Ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին, եղան առաջարկներ:
2025-02-10
ՀԱԻ տնօրեն, պ․գ․թ․ Արսեն Բոբոխյանը ներկայացրեց բանախոսին՝ կարևորելով նրա աշխատանքները։ Ա. Բոբոխյանը մասնավորպես նշեց, որ գիտնականն աշխատել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Պերուում, արժանացել տարբեր մրցանակների, իսկ վերջին շրջանում աշխատում է ՀՀ Վեդիի տարածքում՝ Հոնկանգի համալսարանի և ՀԱԻ համատեղ «Ճարտարապետական շինություններ» ծրագրով, որը ղեկավարվում է Հայկ Ազիզբեկյանի կողմից։ Հետազոտական ծրագրի նպատակն է զարգացնել հայկական ավանդական գլխատների ունեցած ներուժը՝ լույս սփռելով Վեդի գետի հովտում կլիմայի արագ փոփոխության պայմաններում ջերմային և բնապահպանական տեսանկյունից դրանց օգտագործման խնդրի վրա։ Իր ելույթում Օթենին-Ժիրարը ներկայացրեց Վեդի գետի հովտի նախագծման պլանավորման ընթացիկ ռազմավարության մասին, ինչը ներառում է նաև Արարատյան դաշտի հարավարևելյան հնագիտական ծրագրի (APSAP) հետ համատեղ նախագիծը: Դասախոսության վերջում ներկաները հարցեր ուղղեցին բանախոսին։
2025-02-03
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ՝ հանդիպելու աշխատակազմին, գիտական համայնքի ներկայացուցիչներին և քննարկելու ոլորտում առկա խնդիրները։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին` կարևորելով ոլորտին վերաբերող հարցերի բաց քննարկումները և արդյունավետ երկխոսությունը։ Նախարարը շեշտել է գիտության ոլորտի քննարկումներում հասարակագիտական, հումանիտար և բնագիտական ուղղությունների միջև համաչափության պահպանման անհրաժեշտությունը։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը տեսասահիկով ներկայացրել է կառույցի գործունեությունը, ձեռքբերումները, առկա խնդիրները։ Մանրամսները՝ https://escs.am/am/news/27056?fbclid=IwY2xjawIEE7RleHRuA2FlbQIxMAABHdjfDqvl0cMdHNbYcufLusY-z1VEwlKjxlQ91w2vJr49hiybgzhlmAPW6w_aem_YVcxmWO8woBKi-vCRqt1eA Լուսանկարները՝ ԿԳՄՍ ֆեյսբուքյան էջից
2025-01-31
Հունվարի 24-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում կայացավ 2025թ․ առաջին բանախոսություններից մեկը։ Ինստիտուտի ազգագրության բաժնի կրտսեր գիտաշխատող Ռաֆիկ Գաբրիելյանը ներկայացրեց ««Մուտը» և դրա տնտեսական նշանակությունը» խորագրով զեկույցը։ Ներկա էին ՀԱԻ ազգագրության և այլ բաժինների աշխատակիցներ։ Ըստ զեկուցողի՝ Լոռվա Այգեհատ (Իգահատ) գյուղում մինչ այժմ պահպանվել ու օգտագործվում են քարափներով անցկացված ուղիններ, որոնց տեղացիները կոչում են «Մուտ»։ Հանգամանալից ներկայացրեց՝ ինչպիսի ճանապարհ է «Մուտ»-ը (դրանք հիմնականում կիրճեր իջնող ճանապարհներ են, որոնք անցնում են ժայռերի միջով), ինչ նշանակություն է ունեցել տեղացիների համար, խոսեց նաև ՀՀ տարբեր մարզերում և Արցախում նմանա ճանապարների առկայության մասին։
2025-01-24
2025թ. հունվարի 7֊11_ը Լիսաբոնում կայացավ "GEOPOLITICS, MIGRATION AND IDENTITIES IN CENTRAL EURASIA ( JOINT MEETING CESS-ESCAS)" խորագրով միջազգային գիտաժողովը: Մասնակցում էին շուրջ 300 գիտնական_հետազոտողներ տարբեր տարածաշրջաններից։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատողներ պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը և պ.գ.թ. Սոնա Ներսիսյանը ներկայացրեցին զեկուցումներ համապատասխանաբար՝ "Identity negotiations among Russian migrants in Armenia. Narratives and Discourses" and "The identity reconstruction of Russian immigrants in Armenia" թեմաներով։ Գիտաժողովին մասնակցությունը հնարավոր է դարձել Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ճամափորդական դրամաշնորհի միջոցով։ Զեկուցումները հիմնված են ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված «Այլազգի ներգաղթյալների սոցիալական ինտեգրման փորձառությունը Հայաստանում. իրավիճակ և զարգացումներ - 22YR-6A037» նախագծի արդյունքների վրա։
2025-01-13
Դեկտեմբերի 26-ի ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական նիստի ընթացքում կայացավ Իվան Սեմյանի «ՍԻՆՏԱՇՏՅԱՆ ԵՎ ՊԵՏՐՈՎՍԿՅԱՆ ԲՐՈՆԶԵԴԱՐՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը: Ներկայացվող ատենախոսության նպատակն է վերակազմել սինտաշտյան և պետրովսկյան հասարկություններում ռազմական գործերի դրսևորման մոդելները: Ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը թաղման 22 համալիրներն են (114 թաղում) և 23 բնակավայրերի պեղումների տվյալները: Աշխատության ժամանակագրական ընդգրկումն ըստ միջինացված սանդղակի մ.թ.ա. 21-18-րդ. դարերն է: Աշխատանքի տարածքային շրջանակը ներառում է Հարավային Ուրալի և Անդրուրալյան տափաստանային և անտառատափաստանային գոտիները, ինչպես նաև Հյուսիսային և Կենտրոնական Ղազախստանի տափաստանները: Ատենախոսության վերաբերյալ կարծիքներ հայտնեցին «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական նիստի հանձնաժողովի անդամները՝ գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ. գ. դ. Պ. Ս. Ավետիսյանը, պաշտոնական ընդդիմախոսներ`պ.գ.դ. Ռուբեն Բադալյանը, պ.գ.դ. Արտակ Գնունին և այլք: Գաղտնի քվեարկությոմբ աշխատությունն ընդունվեց դրական. Ի. Սեմյանին կշնորհվի պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2025-01-07