2025թ. հունվարի 7֊11_ը Լիսաբոնում կայացավ "GEOPOLITICS, MIGRATION AND IDENTITIES IN CENTRAL EURASIA ( JOINT MEETING CESS-ESCAS)" խորագրով միջազգային գիտաժողովը: Մասնակցում էին շուրջ 300 գիտնական_հետազոտողներ տարբեր տարածաշրջաններից։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատողներ պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը և պ.գ.թ. Սոնա Ներսիսյանը ներկայացրեցին զեկուցումներ համապատասխանաբար՝ "Identity negotiations among Russian migrants in Armenia. Narratives and Discourses" and "The identity reconstruction of Russian immigrants in Armenia" թեմաներով։ Գիտաժողովին մասնակցությունը հնարավոր է դարձել Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ճամափորդական դրամաշնորհի միջոցով։ Զեկուցումները հիմնված են ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված «Այլազգի ներգաղթյալների սոցիալական ինտեգրման փորձառությունը Հայաստանում. իրավիճակ և զարգացումներ - 22YR-6A037» նախագծի արդյունքների վրա։
2025-01-13
Դեկտեմբերի 26-ի ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական նիստի ընթացքում կայացավ Իվան Սեմյանի «ՍԻՆՏԱՇՏՅԱՆ ԵՎ ՊԵՏՐՈՎՍԿՅԱՆ ԲՐՈՆԶԵԴԱՐՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը: Ներկայացվող ատենախոսության նպատակն է վերակազմել սինտաշտյան և պետրովսկյան հասարկություններում ռազմական գործերի դրսևորման մոդելները: Ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը թաղման 22 համալիրներն են (114 թաղում) և 23 բնակավայրերի պեղումների տվյալները: Աշխատության ժամանակագրական ընդգրկումն ըստ միջինացված սանդղակի մ.թ.ա. 21-18-րդ. դարերն է: Աշխատանքի տարածքային շրջանակը ներառում է Հարավային Ուրալի և Անդրուրալյան տափաստանային և անտառատափաստանային գոտիները, ինչպես նաև Հյուսիսային և Կենտրոնական Ղազախստանի տափաստանները: Ատենախոսության վերաբերյալ կարծիքներ հայտնեցին «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական նիստի հանձնաժողովի անդամները՝ գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ. գ. դ. Պ. Ս. Ավետիսյանը, պաշտոնական ընդդիմախոսներ`պ.գ.դ. Ռուբեն Բադալյանը, պ.գ.դ. Արտակ Գնունին և այլք: Գաղտնի քվեարկությոմբ աշխատությունն ընդունվեց դրական. Ի. Սեմյանին կշնորհվի պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2025-01-07
Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խումբը կարևոր աշխատանք է իրականացնում՝ կապված Արցախի պատմամշակութային ժառանգության խնդիրների հետ։ Նույն խնդիրներին էր նվիրված 2024թ․ դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում կայացած այս տարվա վերջին սեմինարը։ «Արցախի անտիկ մշակույթն ադրբեջանական հնագիտական հետազոտություններում» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ պ.գ.թ. Արմինե Գաբրիելյանը, իսկ պ.գ.թ. Հայկուհի Մուրադյանը ներկայացրեց «Պատերազմը և թանգարանը․ Արցախի օկուպացված թանգարանները․ մշակութաբանական հետազոտություն» բանախոսությունը։ Ներկա էին խմբի անդամներ, թեմայով հետաքրքրվողներ։ Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի ղեկավար, պատմաբան, պ․ գ․ դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, ով նաև ղեկավարում էր Արցախի Տիգրանակերտ քաղաքի հնագիտական ուսումնասիրություններն ու պեղումները, ներկայացրեց խմբի կատարած աշխատանքները վերջին ժամանակներում։
2024-12-26
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Գիտակազմակերպչական խմբի ղեկավար, պ․գ․թ․ Վիկտորյա Վասիլյանը հոկտեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 20-ը մասնագիտական վերապատրասման և հրավիրյալ դասախոսություններով հանդես եկավ Գերմանիայի Պադերբորն քաղաքի ակադեմիական կամպուսում՝ «Կին փիլիսոփաների և գիտնականների» պատմության ուսումնասիրության կենտրոնում։ Հրավիրյալ դասախոսությունների ուսումնասիրության առարկան «Կնոջ կերպարը և պատկերագրությունը Հայոց պատմության հոլովույթում» թեման էր։ Մանրամասները տես ստորև հղումումներում՝ https://historyofwomenphilosophers.org/journals/journal/kicking-off-next-week-research-colloquium-winter-semester-2024/?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR2iry-ZC4Lx4QmOzEmRCWdOI11PGarACcYa789TVDQJ5CUx7i9d075h7Tw_aem_fS2SBiI7uzEFLDeY9Eo2Ag https://historyofwomenphilosophers.org/event/research-colloquium-viktorya-vasilyan-women-image-in-the-history-of-armenia/ Գործնական այցեր կատարվեցին նաև Բոխումի, Վաթենշայդի և Քյոլնի Հնագիտական և մշակույթային կենտրոններ, հանդիպումներ տեղի ունեցան թանգարանների և կենտրոնների տնօրենների հետ։
2024-12-25
Հրապարակվել է «Ջրօգտագործման մշակույթը Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ժողովածուն, որը պատրաստվել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող 21AG-6A080 գիտական նախագծի շրջանակում կատարվող աշխատանքների արդյունքում։ Ժողովածուն հրապարակվել է ՀԱԻ և ԱԻԿԱ-Արմենիա հրատարակչության համագործակցությամբ։ Մեր շնորհակալությունն ենք հայտնում ժողովածուի հեղինակներին, ինչպես նաև բոլոր անհատներին և աջակից կազմակերպություններին, որոնք նպաստել են դրա կայացմանը: Հղումը ստորև՝ https://aica-armenia.com/index.php/aica/catalog/view/2/3/96
2024-12-24
Դեկտեմբերի 19-ի ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական նիստի ընթացքում կայացավ ՀԱԻ տնօրեն, պ.գ.թ. Արսեն Բոբոխյանի ««Վիշապ» քարակոթողները և դրանց հնագիտական համատեքստը» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը: Արսեն Բոբոխյանը նշեց, որ ներկայացվող ատենախոսությունը նվիրված է ժողովրդական միջավայրում «վիշապ» կոչված հուշարձանի և դրան առնչվող մշակութային համատեքստի քննությանը՝ հնագիտական տվյալների լույսի ներքո: Այն ամփոփում է վերջին տասնամյակում իրականացված դաշտային, լաբորատոր և արխիվային աշխատանքների հիմնական արդյունքները: Աշխատանքի նպատակն է միավորել նախկին և նոր տվյալները՝ քարակոթողների երևույթը թվագրելու և մեկնելու համար: Ելույթներով հանդես եկան նաև պաշտոնական ընդդիմախոսներ պ.գ.դ. Գարեգին Թումանյանը, ա.գ.դ. Հակոբ Սիմոնյան, պ.գ.դ. Համլետ Պետրոսյանը: Գաղտնի քվեարկությոմբ աշխատությունն ընդունվեց դրական. Ա․ Բոբոխյանին կշնորհվի պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
2024-12-19