
Սույն թեման նպատակ ունի ազգագրորեն ուսումնասիրելու հայ ժողովրդի երկրագործական մշակույթի այնպիսի կարևորագույն վկայությունները, ինչպիսիք են գյուղատնտեսական մթերքի վերամշակման միջոցներն ու եղանակները: Ուսումնասիրությունը կիրականացվի գրավոր աղբյուրների, արխիվային, հնագիտական և դաշտային ազգագրական նյութերի հիման վրա: