
ՀՀ ներկա տարածքը հանգրվանել է XIX-XX դարերում Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և այլ վայրերից տեղահանված և գաղթած հարյուր հազարավոր հայերի: Թեման նպատակ ունի արխիվային, գրավոր և դաշտային նյութերի համադրամամբ ճշգրտել ժողովրդագրական տվյալները, ներկայացնելով ինչպես շարադրանքով, այնպես էլ պատկերել խոշորամասշտաբ քարտեզով: Քարտեզը պարունակելու է ՀՀ բոլոր բնակավայրերն իրենց վարչական սահմաններով, իսկ գունաբաժանումով ցույց է տրվելու խոշոր ներէթնիկ խմբերի` արևմտահայերի, արևելահայերի և խառը բնակչության առկայությունը: