
Իրականացնել հացկերույթի մարդաբանական վերլուծություն՝ հացկերույթը դիտարկելով որպես համատեղ կերակուր ընդունելու երևույթ, որի ընթացքում շրջանառվում են ավանդական հասարակական մշակույթի հիմնական արժեքային կոդերը, պատկերացումները, գիտելիքները: Հացկերույթի մշակույթի ուսումնասիրությունը ներառում է ինչպես ուտեստի մարդաբանության բազմաթիվ հարցադրումներ, այնպես էլ հասարակության սոցիալական կապիտալի, սոցիալական կառուցվածքի հետ կապված հարցադրումներ: