
Թեմայի նպատակն է բացահայտել հայոց ավանդական ամուսնա-հարսանեկան և հուղարկավորության ոլորտում արդի սոցիալ-մշակութային դրսևորումները: Մասնավորապես կարևոր խնդիր է համարվում պարզել այդ համակարգում տեղի ունեցող ավանդական և ժամանակակից մշակութային բազմաթիվ նորամուծությունների յուրահատուկ համադրությունը, որտեղ միաձուլվում են ազգային ավանդական սովորույթները և արևմտյան ծիսակատարողական տարրերը: Հայոց մշակույթում ամուսնահարսանեկան և հուղարկավորության ծեսերում շատ ավանդույթներ պահպանելով ազգային նկարագիրը, այնուհանդերձ ժամանակակից պայմաններում ստանում են նոր իմաստավորում: