
Թեմայի նպատակը հայոց տոնածիսական մշակույթի ուսումնասիրությունն է` սոցիալ-մշակութային ընդհանուր գործընթացների համալիրում:
Թեման կիրականացվի հետևյալ հիմնախնդիրների վերլուծությունների համատեքստում, ուր հատուկ ուշադրություն կդարձվի հայոց տոնական և կրոնական վարքագծերի փոփոխման միտումներին.
-
Հայոց ավանդական տոնածիսական համալիրի վերլուծություն. լրամշակումներ և թեմատիկ ընդարձակումներ
-
Տոների կենցաղավարման սոցիալ-մշակութային առանձնահատկությունների և առանցքային գործոնների վերլուծություն.
-
Հայոց կրոնական կամ հավատքի վարքագծի փոփոխման և դրսևորման ձևերի վերլուծություն.
Արդյունքում, առավել ընդգրկուն և համակարգված կներկայացվի հայոց տոնածիսական համալիրը, ինչպես նաև ցույց կտրվի մշակութային այդ ֆենոմենի փոփոխման հիմնական միտումները` պատճառահետևանքային և պատմահամեմատական վերլուծությունների ընդհանուր համատեքստում: