Հայոց տոնածիսական մշակույթ

Թեմայի նպատակը հայոց տոնածիսական մշակույթի ուսումնասիրությունն է` սոցիալ-մշակութային ընդհանուր գործընթացների համալիրում:

Թեման կիրականացվի հետևյալ հիմնախնդիրների վերլուծությունների համատեքստում, ուր հատուկ ուշադրություն կդարձվի հայոց տոնական և կրոնական վարքագծերի փոփոխման միտումներին.

  • Հայոց ավանդական տոնածիսական համալիրի վերլուծություն. լրամշակումներ և թեմատիկ ընդարձակումներ

  • Տոների կենցաղավարման սոցիալ-մշակութային առանձնահատկությունների և  առանցքային գործոնների վերլուծություն.

  • Հայոց կրոնական կամ հավատքի վարքագծի փոփոխման և դրսևորման ձևերի վերլուծություն.

 Արդյունքում, առավել ընդգրկուն և համակարգված  կներկայացվի հայոց  տոնածիսական համալիրը, ինչպես նաև ցույց կտրվի մշակութային այդ ֆենոմենի փոփոխման հիմնական միտումները` պատճառահետևանքային և պատմահամեմատական վերլուծությունների ընդհանուր համատեքստում:  

 

Սամվել Մկրտչյան