
Թեմային նպատակն է բացահայտել աշխատանքային միգրացիայի հետևանքով հայ էթնոսի սոցիալական կառուցվածքում, մասնավորապես միգրանտների ուղղահայաց և հորզոնական շարժունությունում, սոցիալ-մասնագիտական խմբերում տեղի ունեցող փոխակերպումները: Խնդիր է դրվում ուսումնասիրել նաև միջէթնիկ շփումների ազդեցությունը միգրանտների սոցիոնորմատիվ և հումանիտար մշակույթի, այդ թվում` ընտանիքի մոդելի և ներընտանեկան հարաբերությունների վրա: