
Թեմայի նպատակն է բացահայտել էթնոմշակութային գործոնի տեղը, դերը և նշանակությունը Հայաստանում ձևավորվող քաղաքացիական հասարակությունում: Դրա համար կուսումնասիրվեն ոչ ֆորմալ կապերի դերը Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների ձևավորման և դրանց գործունեության համատեքստում: Քաղաքացիական հասարակության ուսումնասիրության կարևոր խնդիր է նաև սոցիալական ցանցերի միջոցով քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների ձևավորման առանձնահատկությունների բացահայտումը: