Error message

  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 699 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 700 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 701 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 704 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 706 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 302 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 303 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 311 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 318 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_settings_initialize() (line 826 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_settings_initialize() (line 835 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: session_name(): Session name cannot be changed after headers have already been sent in drupal_settings_initialize() (line 838 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).

Հայ հմայական բանահյուսության ժանրային համակարգը (անեծք, օրհնանք, երդում և հմայական աղոթք նաև որոշ քանակի սպառնալիքի բանաձևեր)

Հմայական բանահյուսության նախնական կարևոր տեսակներից են անեծք, օրհնանք, երդումը, ինչպես նաև հմայական աղոթքն ու սպառնալիքի բանաձևերը, որոնց հետազոտությունը հայ բանագիտության մեջ կատարել է Ս. Հարությունյանը Անեծքի և օրհնանքի ժանրը հայ բանահյուսության մեջ»գրքում (1975) և «Հայ հմայական և ժողովրդական աղոթքներ» համահավաք ժողովածուում (2006):

Հեղինակն ուսումնասիրել և հրատարակել է սույն հետազոտությունների հիմնական արդյունքները, կատարել հմայական բանահյուսության մի շարք տեսակների (անեծք,օրհնանք,աղոթք) ժանրային, տիպաբանական և կիրառական հատկանիշների համակողմանի քննություն, արել է բազմաթիվ եզրահանգումներ ու տվել դրանց ներքին և արտաքին փոխաղերսները:

Արտերկրում միայն հմայական աղոթքների մասին կան ժողովածուներ, որոնցից արժեքավոր է Ֆրեդերիկ ֆեյդիի «Քրիստոնեական Հայաստանի հմայիլները» ժողովածուն, Վենետիկ, 1986: Իսկ հմայական բանահյուսության մյուս ժանրերի մասին առանձին ուսումնասիրություններ չկան: Ընդհանուր առմամբ սույն հետազոտությունը հայ բանագիտության մեջ ամբողջացնում է բանահյուսական այդ հինավուրց տեսակների գիտական ընդհանուր բնութագրումները, ժանրային տիպաբանական կառուցվածքային հատկանիշները և կիրառություններն ինչպես հին գրավոր հուշարձաններում, այնպես էլ բանավոր ավանդության մեջ:

 Հմայական բանահյուսությունը շատ կարևոր տեղ է գրավում ժողովուրդների, մանավանդ հին ժողովուրդների վաղնջական հավատալիքների, կրոնական պատկերացումների, աշխարհընկալումների հետազոտման բնագավառում և պատմամշակութային կարևոր արժեք ունի նրանց նախնադարյան մտածողության և բանաստեղծական ընկալումների բացահայտման ու լուսաբանման բնագավառներում:

Թեմայի կատարման առաջին փուլում քննվելու է նախնադարյան հավատալիքները և հմայական արարողությունները:

Երկրորդ փուլում ներկայացվելու է մարդկային խոսքի նկատմամբ հմայական հավատալիքներն ու դրանց տեսակները և այդ ժանրերի կիրառության շնորհիվ դրանց պարտադիր իրագործման աշխարհայացքային ըմբռնումները: Սույն հենքի վրա հայ հմայական բանաձևերը բաժանվում են հետևյալ ժանրային տեսակների.

ա) անեծք-օրհնանք և սպառնալիքի խոսքերն իբրև հմայական բանաձևերի հնամյա տեսակ

բ) երդումները և հմայական աղոթքներն որպես համեմատաբար բանաձևային բարդ կառուցվածք ունեցող միավորներ

գ) բանավոր ավանդության մեջ և նաև վաղ շրջանի գրավոր կիրառություններում այդ ժանրերի մեջ կատարվել են միջժանրային փոխանցումներ. Անեծքը վերածվում է երդման նախապայմանի, իսկ հմայական աղոթքներում կատարվում է անեծքի, օրհնանքի, երդման և սպառնալիքի բանաձևերի համադրում ու վերամշակում: Ուսումնասիրության մեջ այդ խնդիրները կատավելու են առանձին ենթագլուխներով և համապատասխան եզրահանգումներով:

Կիրառվում են մարդկային հնագույն մտածողության նախնական աստիճանները որոշարկելու, ինչպես նաև բացահայտելու դրանց հնագույն գործարկումները բանավոր և գրավոր հին ավանդություններում (պայմանագրեր, կտակներ, կալվածագրեր, դաշնագրեր և այլն): Նպատակն է բացահայտել այս ժանրերի պատմամշակութային նշանակությունը ժողովրդական մտածողության տարբեր փուլերում: Սույն հետազոտությունը արժանի է հատուկ ուսումնասիրության բուհական ծրագրերում ներմուծվելու և դասավանդվելու հեռանկարով ու արդի սերունդներին իրազեկ պահելու իրենց նախնիների հնագույն մտորումների մասին, որոնք ըստ մեր հետազոտության արդյունքի ունեն իրավաբանական արժեք և առնչվում են հին իրավունքի պատմության հետ:

 

Լուսինե Ղռեջյան