
«Գայլի կերպարը հայ ավանդական բանահյուսության մեջ» թեմայով ուսումնասիրություն Հայաստանում գրեթե չի կատարվել: Թեմայի կերպարին առնչվող հատ ու կենտ նյութեր կան, որոնք հարևանցի են կատարված, միայն թռուցիկ անդրադարձներ են:
Հայ ավանդական բանահյուսության մեջ առաջին անգամ է առասպելական այս կերպարը մանրակրկիտ և խորքային ուսումնասիրության ենթարկվում՝ օգտագործելով թե՛ զանազան արխիվներում պահվող նյութերը, թե՛ հայ և արտասահմանյան գրականությունը և թե՛ մեր կողմից կատարած գրառումները: