Սեմինարներ

<a href="/hy/events-and-activities/843">Լվիվի (Լվով) կաթողիկե եկեղեցիները և դրանց համայնքային պատկանելիության խնդիրը</a>

 

Ուկրաինայի Լվիվ (Լվով) քաղաքում կան հայկական մշակույթի բազմաթիվ հետքեր, այդ թվում նաև կաթողիկե հայերի, որոնք, ըստ էության, կաթոլիկություն էին ընդունել Լեհական պետության հանրահայտ` 1699 թվականի դավանափոխության պարտադրանքից հետո: Այդ պարտադրանքից հետո կաթողիկե շատ հայեր դարերի ընթացքում կորցրին ազգային ինքնությունը:

Այս սեմինարը նվիրված կլինի կաթողիկե հայերի թողած ժառանգությանը և այդ ժառանգության պատառիկների վեր հանմանը:

<a href="/hy/events-and-activities/713">«Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները» գրքի ներկայացում և քննարկում</a>

ՀԱԻ ԵԳԽ-ն շարունակում է գիտաշխատողների հետազոտություններին և հրատարակություններին նվիրված սեմինարների շարքը: 
Փետրվարի 17-ին, ժամը 15:00-ին վիմագրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Արսեն Հարությունյանը ներկայացնելու է իր «Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները» գիրքը (Խմբագիր՝ Գագիկ Գ. Սարգսյան, Ս. Էջմիածին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատ., 2016, 548 էջ + 5 ներդիր):

<a href="/hy/events-and-activities/490">«Մշակութային մարդաբանությունը Լեհաստանում. պատմությունն ու ներկան»</a>

Դասախոսությունը նվիրված է լինելու մշակութային մարդաբանության ձևավորմանը Լեհաստանում, դրա զարգացմանն ու հիմնարար միտումներին:

<a href="/hy/events-and-activities/439">«Հեռակառավարվող թռչող սարքերի օգտագործումը հնագիտական աշխատանքների ընթացքում»</a>

Ս.Թ. ապրիլի 5-ին, երեքշաբթի, ժամը 12:00-ին վաղ հնագիտության բաժնում տեղի կունենա սեմինար:
Թեման. - «Հեռակառավարվող թռչող սարքերի օգտագործումը հնագիտական աշխատանքների ընթացքում» Ա. Մկրտչյան:

Subscribe to RSS - Սեմինարներ