Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Սփյուռքի ուսումնասիրության բաժին

Սփյուռքի ուսումնասիրության բաժին

Սփյուռքի ուսումնասիրության բաժին

Ստորաբաժանման խնդիրն է

  1. Զբաղվել Սփյուռքի (արտերկրում բնակվող հայերի կենսագործունեության, ինքնակազմակերպման, տնտեսական, սոցիալական և մշակութային համարկման գործընթացների ընդհանուր և առանձնահատուկ բնութագրեր, էթնիկ և էթնոկրոնական նկարագրի պահպանման և վերարտադրման միտումներ, ազգային բնույթի տեղեկատվական տարածքի հետազոտություն, Հայրենիք-սփյուռք տնտեսական, սոցիալական, քաղաքական և հոգևոր փոխհարաբերություններ, սփյուռքի ժառանգության շտեմարանավորում) ուսումնասիրությամբ օգտագործելով քանակական և որակական մեթոդաբանություն:
  2. Հետազոտությունները բացի տեսականից, հագեցնել կիրառական խնդիրներով, որոնք ուղղված են՝
  • սփյուռքի տարբեր հատվածների տնտեսական, սոցիալական և հոգևոր ներուժի բացահայտմանը; ​​
  • էթնոսի համախմբման ազգային և առանձնահատուկ խնդիրների լուծմանն անհրաժեշտ ուղիների որոնմանը;
  • այլազգի միջավայրում ազգային նկարագրի պահպանմանն ու զարգացմանն ուղղված ռազմավարության մշակմանը:
  1. Ժամանակաշրջանի տեսանկյունից՝ զբաղվել XX–XXI դարերով:
  2. Զարգացնել հայ սփյուռքի հետազոտությունը Հայաստանում՝ ապահովելով համապատասխան կադրերի ներհոսքը և բնականոն սերնդափոխությունը:
  3. Ստորաբաժանումն իր աշխատանքներն իրականացնում է հետևյալ գործունեության ձևերով՝ դաշտային, արխիվային/գրադարանային, գրասենյակային:
  4. Ստորաբաժանման գիտական արտադրանքը չափվում է որակյալ հրապարակումներով (մենագրություններ, ժողովածուներ, հոդվածներ), որոնք պետք է լինեն ակտուալ և նորարարական՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ, մասնակցած և կազմակերպած միջոցառումներով (գիտաժողովներ, սեմինարներ ևն), դաշտային և լաբորատոր արդյունավետ աշխատանքով, միջազգային կապերի արդյունավետությամբ (օտարերկրյա ռեսուրսների ներգրավում, միջազգային գիտաժողովների մասնակցություն), կադրային ներհոսքով, ատենախոսությունների պաշտպանությամբ, մասնագիտական կարծիքների տրամադրմամբ:

Ստորաբաժանման անցյալն ու ներկան

Ներածություն

     

1993-1995 թթ. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության  ինստիտուտում մշակվեց «Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները. ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները» նախագիծը, (հեղինակ Ռուբեն Կարապետյանը, խորհրդատու պրոֆ. Յուրի Հարությունյանը): Այն բխեց 1985-1990 թվականներին «Էթնոսները սեփական և այազգի միջավայրում» խորագրով անցկացված Սովետա-ամերիկյան 5 սիմպոզիումների, որի քննարկումներին մասնակից եղավ ՀԱԻ ավագ գիտաշխատող Ռուբեն Կարապետյանը (Հայաստան): Հարկ է նշել, որ բացի ռուս և ամերիկացի մասնակիցներից սիմոզիումներին ներկա էին նաև ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Յուրի Հարությունյանը, պրոֆ. Սերգեյ Հարությունովը (ՌԴ), պրոֆ. Ռիչարդ Հովհանիսյանը (ԱՄՆ): Քննարկման եզրահանգումներից մեկը եղավ այն, որ առաջարկվող հիմնախնդիրը վերլուծելու համար անհրաժեշտ են կոնկրետ էմպիրիկ ուսումնասիրություններ, և դրա համար կարելի է անդրադառնալ մեկ բավականին հատկնշական փորձ ունեցող էթնիկ ընդհանրությանը: Այս համատեքստում մասնակիցների հատուկ ուշադրությանն արժանացավ հայ էթնիկության կենսափորձը սեփական և այլազգի միջավայրերում: Համոզմունք հայտվեց, որ որպես ընդհանուր գործընթացների զարգացման, հետևանքների դիտարկման, ինչպես նաև հիմնախնդրի հայեցակարգի ճշգրտման առումով սեփական և այլազգի միջավայրի կերսագործման հայ էթնիկության փորձը հատկանշական փորձարարարական դաշտ է: Եվ հետագայում «Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները. ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները» ծրագիրը ԽՍՀՄ-ում և հատկապես Հայաստանում 1990-ական թվականների իրադարձությունների ֆոնին անհնարին էր իրականացնելը: Միայն 2010 թվականին այն հնարավոր եղավ առաջարկել ՀՀ Սփյուռքի նախարարությանը և Գիտպետկոմին  և 2011 թվականին հավանություն ստանալով և հաստատվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից որպես նպատակային ծրագիր:

 

Սփյուռքի ուսումնասիրությունների բաժնի ստեղծումը և գործունեությունը

Ծրագրի իրականացման կարևորագույն արդյունքներից մեկը եղավ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կազմում 2011 թվականին սփյուռքի ուսումնասիրության խմբի՝ Ռուբեն Կարապետյանի (ծրագրի հեղինակ և ղեկավար), Սյուզաննա Բարսեղիանի, Լուսինե Տանաջյանի, Կարինե Նալբանդյանի և Սոնա Ներսիսյանի մասնակցությամբ, իսկ հետագայում, 2013 թվականին, առանձին «Սփյուռքի ուսումնասիրության» բաժնի ստեղծումը: Աշխատանքներ տարվեցին բաժնի ծրագրային հետազոտությունների շուրջ, լուրջ տեսական և մեթոդաբանական հիմքեր ստեղծելու ուղղությամբ: Սրա պատճառով բաժինն ի սկզբանե ձևավորվեց որպես միասնական թիմ, որի անդամների թեմաները բխում էին ընդանուր ծրագրի առաջարկված դրույթներից և մեթոդաբանական սկզբունքներից: Այն պահանջում էր աշխատանքները տանել ինչպես տեսական մեթոդաբանական, այնպես էլ կոնկրետ էմպիրիկ հետազոտական ուղղություններով, որոնք իրականացվում են ինչպես հաջորդականության այնպես էլ զուգահեռ համալրացման սկզբունքով:

Այսպես, փորձը ձեռք բերվեց ՀՀ և Սփյուռքի ԶԼՄ-ների բովանդակության համեմատական քանակական և որակական ուսումնասիրությունների միջոցով, որի վրա և փորձարկվեց կոնտենտ անալիզի գործիքակազմը: Այն հիմք ծառայեց՝ այս մեթոդի մեջ որոշակի ճշգրտումներ մտցնելու և ավելի դյուրին դարձնելու անհրաժեշտ նյութի հավաքագրման աշխատանքները: Ուսումնասիրվեցին 2005-2010 թվականներին Սփյուռքում և ՀՀ-ում լույս տեսնող 4 պարբերականներ (ՌԴ, Իրան, ԱՄՆ և ՀՀ), որոնց հիմքում կային ձևայնացված, մուտքագրված և բազավորված «Ноев Ковчег», «Ալիք», «Ասպարեզ» և «Առավոտ» թերթերում զետեղված մոտ 5000 հոդվածներ, տեղեկատվություններ և այլ նյութեր: Վերջիններիս վերլուծության հիման վրա կազմվեց «Հայրենիք-Սփյուռք առնչությունները հայկական մամուլում» (2012 թ.) կոլեկտիվ մենագրությունը: Այս ընթացքում պատրաստվեց «Էթնիկ մամուլի դերը հայկական սփյուռքում (էթնոսոցիոլոգիական հետազոտություն)» աշխատանքը, որը բաժնի աշխատակից Սյուզաննա Բարսեղյանը 2020 թ. ներկայացրեց որպես թեկնածուական ատենախոսություն և հաջողությամբ պաշտպանեց:

Հաջորդիվ կազմվեց ծրագրից բխող հետազոտական աշխատանքների ալգորիթմը, այն է՝ նպատակների ճշգրտում, մեթոդաբանության մշակում, գործիքակազմի ընտրում և հետազոտությունների անցկացում: Այն ենթադրում էր իրականացնել դաշտային աշխատանքներ հայկական համայնքներում հետազոտական հնարքների միջոցով: Այսպես կատարվեց հայկական համայնքների փասթաթղթերի (ԶԼՄ-ների, եկեղեցական, մշակութային, քաղաքական և այլ), ձևայնացված հարցումներ և խորին հարցազրոյցներ անցկացվեցին Լիբանանում (Բեյրութ), Իրանում (Թեհրան), ԱՄՆ-ում (Լոս-Անջելես), Ֆրանսիայում (Մարսել, Փարիզ, Լիոն), Հունաստանում (Աթենք և Սալոնիկ), Չեխիայում (Պրահա, Բռնո), Կիպրոսում (Նիկոսիա, Լառնակա), Վրաստանում (Թբիլիսի, Ախալքալակի), Իսպանիայում (Բարսելոնա, Մադրիդ, ևն), Ուկրաինայում (Կիև), Ղազախստանում (Ալմաթի) բնակվող հայերի շուրջ: Անցկացված դաշտային աշխատանքները թույլ տվեցին զարգացնել բաժնի յուրաքանչյուր աշխատակցի թեմաների հետազոտական գործընթացները:

            Այսպես, բաժնի ծրագրերում առանձնակի տեղ զբաղեցրեց սփյուռքում ընթացող ժողովրդագրական գործընթացների ուսումնասիրությունները, որոնք տարվեցին 2 ուղղությամբ: Առաջինը սփյուռքահայերի տարածական տեղաշարժերի և տարաբնակեցման ընթացքի հետևման ուղղությունն էր, իսկ երկրորդը ընտանիքի կազմի և ներընտանեկան հարաբերությունների համատեքստում էթնիկ վերարտադրման գործառույթի իրականացման ընթացքի բացահայտումն էր: Հետազոտության նյութերի մշակումներից պարզվեց, որ էթնոսում ընթացող տարածական տեղաշարժերը միտված էին էթնոհոծ տարածքներից դեպի տնտեսական զարգացած տարածաշրջանների քաղաքները, ինչն ուղեկցվում էր նրանց ցրիվ տարաբնակեցմամբ: Որպես հետևանք՝ ներկայումս ազգի գերակշիռ մասը քաղաքաբնակ է և գտնվում է իր ավանդական բնակության սահմաններից դուրս: Այս խնդրի լուսաբանման նվիրվեծ Ռուբեն Կարապետյանի  մեկ տասնյակից ավելին հրապարակումները: Երկրորդ ուղղությունը՝ ուսումնասիրել այդ տեղաշարժերի անդրադարձը համայնքներում ընթացող գործընթացների վրա: Երկու մենագրական հետազոտություններում «Միգրացիան և նոր հայկական սփյուռքը» ու «Հայ համայնքները այսօր» Ռ. Կարապետյանը ստացված վերլուծական նյութերի հիման վրա կատարեց գիտական հետևություններ՝ ինչպես ընթացող գործընթացների վերաբերյալ, այնպես էլ դրանց բացահայտման և հետևման նորագույն մեթոդաբանության առաջարկման և զարգացման շուրջ:

Բաժնի հետազոտական աշխատանքներում ի սկզբանե նախատեսված էր սփյուռքում ընթացող սոցիալական գործընթացների բացահայտման ու հետևման ուղղությունը: Կարևորվում էր այն հանգամանքը, որ առանձին էթնիկ խմբերը և, հատկապես սփյուռքի հայերը, սովորաբար ձգտում են ձևավորել առանձնակի սոցիալական կենսակերպ, դրսևորել միջավայրին համարկման իրենց ավանդույթին բնորոշ սոցիալական հմտություններ: Սոցիալական գործընթացներն ամեն դեպքում կապված են պատմականորեն ձևավորված էթնիկ առանձնահատկությունների հետ, իրավիճակը՝ Եղեռնից փրկված զանգվածների խմբային համախմվածություն, միջավայրին ընտելացման տնտեսական և սոցիալական խնդիրները և այլն: Պարզորոշ է, որ սփյուռքում ընթացող գործընթացների ընկալման և իմաստավորման, ինչպես նաև նրա հեռանկարները պատկերացնելու համար անհրաժեշտ էր առանձնակի ուշադրություն դարձնել գործընթացների սոցիալական բաղադրիչներին: Անհրաժեշտ էր պարզաբանել ներքին (սոցիալական հատկանիշների և ավանդական սոցիալական կենսագործունեության հմտությունների) և արտաքին (տնտեսական, սոցիալական, էթնիկ, դավանանքային, մշակութային, իրավական) փոխներգործության և փոխկապակցվածության մեխանիզմները: Խնդիր էր դրվում բացահայտել առանձին խմբերի այդ սոցիալական բաղադրիչը և այն դիտարկել շարժընթացով: Տվյալ աշխատանքների հանրագումարը եղավ Լուսինե Տանաջյանի՝ «Սոցիալական փոփոխությունները հայկական սփյուռքում» (Լոս Անջելեսի, Թեհրանի, Բեյրութի հայերի Էթնոսոցոլոգիական հետազոտություն) վերնագրով թեկնածուական ատենախոսության 2020 թ. հաջող պաշտպանությունը:

Բաժնում ամփոփված այլազգի միջավայրում էթնիկ խմբի սոցիալական դրսևորումների հաջորդ կարևոր բաղադրիչների շարքին ավելանում է ազգային (տվյալ դեպքում ներխմբային) առանձնակիորեն ձևավորված կամ ձևավորվող միջավայրը՝ իր սոցիալական հարաբերություններով, կառույցներով և սոցիալական առօրյայով: Հաշվի է պետք առնել ազգի՝ տվյալ խմբի տարաբնակեցման գործոնը (թե որ ձևին է նա հարում՝ հոծ կամ ցրիվ), տեղաշարժերի ընթացքը, միջավայրի վիճակը, շրջապատող բնակչության հատկանիշները և այլն: Նման ուղղվածության փորձ կուտակվեց բաժնի գիտաշխատող Սոնա Ներսիսյանի հետազոտական աշխատանքների շնորհիվ՝ նրա  «Սոցիալական ցանցի դերը հայկական սփյուռքում» (Էթնոսոցիոլոգիական հետազոտություն) 2019 թ. թեկնածուական ատենախոսությամբ։

Հաջորդ ուղղության առումով, պետք է նշել բաժնի գիտաշխատող Արման Անդրիկյանի ուսումնասիրությունները, որոնք նվիրված են Հայ Առաքելական եկեղեցու գործունեության տարածաքաղաքական պայմանների քննարկմանը: Վերջինիս արդյունքում, նա «Հայ Առաքելական եկեղեցու Իրանի թեմերը (պատմություն և արդիկանություն)» թեմայով ատենախոսությունը ներկայացրեց պաշտպանության, 2021 թ.-ին: Այս էթնոդավանանքային ուղղությունն իր շարունակությունն ունեցավ ինչպես հարցադրումների խորությամբ ու լայնությամբ, այնպես ել էմպիրիկ բազայի ստեղծման առումով:  2022 թ. բաժնի աշխատակից՝ կրոնագետ Նելլի Խաչատուրյանի ներգրավման շնորհիվ տվյալ ուղղությունն ստացավ իր զարգացումը: Նրա թեկնածուական թեզը «Իսմաիլիզմը՝ զարգացման դինամիկան և ինքնության ձևավորումը», որը պաշտպանվել էր 2013 թ. կարելի է համարել բաժնի հաջողություններից մեկը: Այն փաստը, որ նա կարողացել էր ամփոփել դավանանքային սփյուռքերից մեկի ուղղությամբ տարված իր հետազոտությունները լուրջ փորձ դարձավ հետազոտական աշխատանքներում և հույս ներշնչեց, որ սփյուռքում ընթացող կարևորագույն գործընթացներից մեկի էթնոդավանանքային փոխակերպումների և վերափոխակերպումների մեխանիզմների և գործոնների բացահայտման և իմաստավորման խնդիրն իր լուծումը կստանա: Նրա կողմից մշակված «Կրոնական և էթնիկ ինքնության փոխհարաբերությունները հայկական սփյուռքում» դրամաշնորհային ծրագիրը թույլ տվեց փոխլրացնել ընդանուր ծրագրի բովանդակությունը: Այս առումով նոր աշխատակից Սեյեդեհնասիմ Ֆաթեմին փոխլրացրեց նշվածը իր «Էթնիկ և դավանանքային փոխակերպումները սփյուռքում» թեմայով:

Նշված ընդանուր թեմայի շրջանակներում բաժնում զարգացվեցին նոր ուղղություններ, որոնցից մի մասը կատարվում է ինչպես բաժնի առանձին աշխատակիցների, այնպես էլ համատեղ այլ մասնագետների համագործակցության միջոցով: Առաջինները երեք թեմաներն են՝ ա) «Էթնիկ մեդիան սփյուռքում», որը Սյուզաննա Բարսեղյանի փոխարեն կատարում է Սալվինե Մարկոսյանը, բ) «Հայրենիկ-սփյուռք փոխառնչությունները»՝ Սյուզաննա Բարսեղյանը և գ) «Սփյուռքում սոցիալական տարածքի կառուցակցումը (օտարազգի միջավայրում հայերի տարածական ներառման փորձը)»՝ Մարիամ Հարությունյանը: Երկրորդի դեպքում մշակվում է նոր ուղություններ, որոնց ապահովման համար ներգրավվում են այլ մասնագետներ: Այսպես էթնոտնտեսական խնդիրների քննարկման և լուծման համար բաժինը ներգրավեց տ. գ. թ. Աշոտ Ավետիսյանին և ս. գ. թ. Գոռ Մարտիրոսյանին, որոնք 2-3 թեմատիկ և միջազգային ծրագրերի միջոցով մասնակցեցին որպես բաժնի լիարժեք անդամ:

Այսպես, այլազգի միջավայրում հայերի կենսագործունեության առանձնահատկությունների դրսևորման ուսումնասիրման խնդրի լուծումները լիարժեք չէին լինի, եթե այնտեղ չներառվեր տնտեսական բաղադրիչը, որով անհրաժեշտ եղավ դիտարկել այդ բաղադրիչն ինչպես լայն համատեքստում, այնպես էլ ներհամայնքային մակարդակում՝ այսպես կոչված մակրո և միկրոտնտեսական տեսանկյուններից: Առաջինը ենթադրում էր ընդհանուր համաշխարհային միտումների խորապատկերի հիման վրա պատկերացում ստանալ հայերի բնակության երկրի ընդհանուր տնտեսական իրավիճակի մասին: Երկրորդը՝ տեղեկատվություն ստանալ արդեն իրական տնտեսական համատեքստում հայերի տնտեսական գործունեության դրսևորումների մասին և այս 2 վերլուծական մակարդակների համակցությամբ ստանալ իրական պատկերը, հաջորդից եկող միտումներով: Հետազոտական աշխատանքի նման ուղղվածության իրագործման փորձառության շնորհիվ սկիզբ դրվեց հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացման, ռուսաստանահայերի դերին նվիրված առանձին միջազգային ծրագրին: Այսպես՝ հայրենիք-սփյուռք մակրոտնտեսական խնդիրների վերլուծությունն իրականացվեց հրավիրված տնտեսագետ Աշոտ Ավետիսյանի կողմից, իսկ իրավիճակի, առանձին քեյսերի վերլուծությունները բաժնի աշխատակիցներ Սոնա Ներսիսյանի, Սյուզաննա Բարսեղյանի կողմից, տնտեսական հարաբերություններում ավանդութային վարքագծի դերի վերլուծությունները՝ Ռուբեն Կարապետյանի կողմից:

Հարկ է նշել, որ բաժնում ընդանուր «Էթնոսոցիալական գործընթացները հայկական սփյուռքում» պրոբլեմատիկայի շրջանակներում զարգացվում են մի շարք այլ թեմաներ, որոնք կապված են սփյուռքի ներուժի ուսումնասիրման, համայնքների մոդելավորման, ինչպես նաև հայագիտական կենտրոնների կոնսորցիումի ուղղություններով:

Անցկացված ուսումնասիրությունների շնորհիվ ստացված անալիտիկ նյութերը թույլ տվեցին կազմակերպել մի շարք կարևոր թեմաների շուրջ լայն քննարկումներ: Բացի թեմատիկ միջազգային և հանրապետական մակարդակներով կազմակերպված սեմինար քննարկումներից, ինչպես ռուս, ֆրանսիացի, չեխ, բելարուս, վրացի, լիբանանցի, ուկրաինացի, իսպանացի և այլ գիտնականների հետ համատեղ, բաժնի կողմից կազմակերպվեցին հինգ միջազգային գիտաժողով: Դրանցից առաջինը եղավ «Հայ էթնիկությունը սեփական և այլազգի միջավայրում. զարգացման ուղիները» (2013 թ.) գիտաժողովն էր, որտեղ հիմնական քննարկումները ընթացան սփյուռքահայերի շրջանում ընթացող հետազոտական աշխատանքների ուղղվածության և հարցադրումների շուրջ: Հաջորդ գիտաժողովում, որը կազմակերպվել էր բաժնի և Բեյրութի Հայկազյան համալսարանի սփյուռքի ուսունասիրության կենտրոնի կողմից, որը վերաբերվում եր «Հայ ընտանիքն արդի մարտահրավերների համատեքստում» (2018թ.) թեմային: Գիտաժողովի ժամանակ լուրջ բացահայտումներ արվեցին՝ այսպես փաստվեց այն միտումը, որ Հայաստանում նշմարվում են ընտանիքի կազմի փոփոխություններ, եթե նախկինում  քաղաքային բնակչության մոտ բավականաչափ տարածված էին բարդ՝ եռասերունդ ընտանիքներ, ապա ներկայումս գերակշռում են պարզ՝ երկսերունդ և ոչ լրիվ կազմով ընտանիքներ: Նման պատկեր դիտարկվում է նաև սփյուռքում:

Սփյուռքի ուսումնասիրման խնդիրները և ՀՀ ԳԱԱ ՀԱԻ սփյուռքի ուսումնասիրության բաժնի աշխատանքների ուղղությունները ներկայացվեցին բաժնի և Հարվարդի համալսարանի հետ համատեղ գիտաժողովին՝ «Սփյուռքը և «սփյուռքաբնակները». Սփյուռքի ձևավորման ուսումնասիրության նոր մոտեցումներ» խորագրով գիտաժողով (2018թ.): Հաջորդ համատեղ գիտաժողովը կազմակերպվեց Բեյրութի Հայկազյան համալսարանի հետ՝ «Հայկական սփյուռքի գերակա խնդիրները» խորագրով, որտեղ արծածվում էին Մերձավոր Արևելքի հայ համայնքների խնդիրները (2019 թ.): Ծրագրային խնդիրները, որոնք վերաբերվում էին սփյուռքի ներկայում ընթացող գործընթացներին, քննարկման դրվեց «Էթնոսոցիալական փոփոխությունները հայկական սփյուռքում. միտումներ և զարգացումներ», (2023թ.) խորագրով բաժնի և Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանի հետ համատեղ միջազգային գիտաժողովին, որին մասնակցեցին գիտնականներ ՀՀ-ից, ԱՄՆ-ից, Չեխիայից, Լիտվայից, ՌԴ-ից, Բելարուսից, Լիբանանից և Քուվեյթից:

 

Կարապետյան Ռուբեն պ.գ.դ., առաջատար գիտաշխատող, Սփյուռքի ուսումնասիրությունների մեթոդաբանական խնդիրները;

Անդրիկյան Արման, պ.գ.թ., գիտաշխատող, Մերձավոր Արևելքի և Իրանի հայկական սփյուռքի հոգևոր ժառանգությունը;

Բարսեղյան Սյուզաննա, պ.գ.թ., ավագ գիտաշխատող, Հայրենիք-սփյուռք փոխառնչություններ;

Խաչատուրյան Նելլի, պ.գ.թ., գիտաշխատող, Կրոնական և էթնիկ ինքնության փոխհարաբերությունները հայկական սփյուռքում;

Հարությունյան Մարիամ, ավագ լաբորանտ, Սփյուռքում սոցիալական տարածքի կառուցակցումը (օտարազգի միջավայրում հայերի տարածական ներառման փորձը);

Մարկոսյան Սալվինե, կրտսեր գիտաշխատող, Էթնիկ մամուլը հայկական սփյուռքում;

Ներսիսյան Սոնա, պ.գ.թ., ավագ գիտաշխատող, Սոցիալական ինքնակազմակերպումը  հայկական սփյուռքում;

Ֆաթեմի Սեյեդեհնասիմ, պ.գ.թ., ավագ գիտաշխատող, Էթնիկ և դավանանքային փոխակերպումները սփյուռքում;

Տանաջյան Լուսինե, պ.գ.թ. ավագ գիտաշխատող, Սոցիալ-մշակութային գործընթացները սփյուռքում:

 

Բաժնի գործունեությանը վերաբերող որոշ թվային տվյալներ

Բաժնի աշխատակիցներին հաջողվեց բազային գիտական խնդիրներին համընթաց մշակել և իրականացնել հետևյալ աշխատանքները.

Դրամաշնորհային ծրագրեր

  • նպատակային նախագիծ

2011 թվականից - մինչ օրս՝ «Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները. ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները»:

 

  • 3 հայ-ռուսական նախագիծ

2012-2013 թվականներին՝ «Հայկական սփյուռքի դերը Ռուսաստան-Հայաստան տնտեսական համագործակցության մեջ. փորձը, խնդիրները և հեռանկարները»,

2017-2018 թվականներին՝ «Հայաստանից Ռուսաստան աշխատանքային միգրացիայի էթնոսոցիալական հետևանքները»,

2019-2022 թվականներին՝ «Ժամանակակից երիտասարդությունը էթնո-տարածաշրջանային տեսանկյունից. սոցիալ-ժողովրդագրական և էթնոմշակութային կողմնորոշումները (Հայաստանի և Ռուսաստանի օրինակով)»:

 

  • 2 հայ-բելառուսական նախագիծ

2017-2019 թվականներին՝ «Բելառուսի հայերը Հայաստան-Բելառուս էթնոմշակութային կապերի միգրացիոն  համատեքստում»,

2019-2022 թվականից սկսած՝ «Բելառուսի և Հայաստանի փոքր քաղաքներում  էթնոմշակութային զարգացումները XX-XXI դդ. էթնիկական ավանդույթներ և ժամանակակից իրողություը»:

 

  • 3 միջազգային նախագիծ

2023 «Վիճելի տարածքներ և հիշողություն (DisTerrMem)», Horizon 2020, ԵՄ:

2023 “Crossing borders, building walls. Towards ethnography of Russian war mobilization”, Լեհաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգաբանության ինստիտուտ,

2024 Project, the Fulbright research grant, to Psichological trauma screening among displaced Artsakh;

 

  • 6 թեմատիկ նախագիծ

2013-2015 թվականներին՝ «Սիրիայից Հայաստան ներգաղթած հայերի ադապտացման և ինտեգրման խնդիրների լուծման ուղիները»,

2015-2017 թվականներին՝ «Սփյուռքահայ ձեռնարկատերերը Հայաստանում. նրանց գործունեության փորձը, խնդիրները և հեռանկարները»,

2021-2023 թվականներին՝ «Ձեռնարկատիրական գործունեության էթնոսոցիալական գործոնները ՀՀ-սփյուռք փոխառնչությունների համատեքստում» 21T-5B168 ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ թեմատիկ ծրագիր

2021-2023 թվականներին՝ «Սփյուռքի ներուժի քարտեզագրման մոդելի մշակում ֆրանսահայերի ուսումնասիրության օրինակով», 20TTSH-007 «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտությունների բնագավառներ»,

 2022-2024 թվականներին՝ «Այլազգի ներգաղթյալների սոցիալական ինտեգրման փորձառությունը Հայաստանում. իրավիճակ և զարգացումներ», 22YR-6A037 Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտություների աջակցության ծրագիր»,

2024-2027 թվականներին՝ «Էթնիկ և կրոնական բաղադրիչների փոխազդեցությունը սփյուռքահայերի ինքնության մեջ. խնդիրներ եւ հեռանկարներ», 22SSAH-6A008, «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում:

 

  • ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հատկացված 7 դրամաշնորհներ:

Գիտաժողովներ

Բաժնի կողմից կազմակերպվել է 4 միջազգային գիտաժողով, աշխատակիցները մասնակցել են 45 միջազգային, 36 հանրապետական գիտաժողովների, պաշտպանվել են 1 դոկտորական և 3 թեկնածուական թեզ:

 

Միջազգային համագործակցություն

Բաժնի կարևորագույն աշխատանքներից է համարվում գիտական կապերի ձևավորումը: Այս առումով բաժինը մշտական կապերի մեջ է Պրահայի Կարլովի համալսարանի, Կևի միջազգային համալսարանի և սփյուռքի ուսումնասիրության տարածաշրջանային կենտրոնի, Բեյրութի Հայկազյան համալսարանի, ՌԴ ԳԱ ազգաբանության և մարդաբանության ինստիտուտի, ՄՊՀ-ի, ՌԴ ԳԱ Հարավային գիտական կենտրոնի, ՌԳԱ Կենտրոնական տնտեսագիտական-մաթեմատիկական ինստիտուտի, Էքս-Մարսելի Համալսարանի, Լիոնի կաթոլիկ համալսարանի, Վարշավայի Կոպերնիկոսի համալսարանի, «Անիվ» հիմնադրամի (Բելարուս), Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի,  Վիտաուտաս Մագնուսի համալսարանի, Լիտվայի էմիգրացիայի ինստիտուտի և այլ կրթական և գիտական հաստատությունների հետ:

Բաժինն իր գործունեության ընթացքում կապեր է հաստատել և համագործակցության պայմանագրեր կնքել 6 երկրների գիտական կազմակերպությունների հետ: Այդ կազմակերպություններն են՝ Ղազախստանի ԳԱ պատմության և ազգագրության ինստիտուտը, ՌԴ ԳԱ ազգաբանության և մարդաբանության ինստիտուտը, Կիևի միջազգային համալսարանը, Լեհաստանի հայերի ուսումնասիրության ինստիտուտը, Լիբանանի Հայկազյան համալսարանի սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնը, ՌԴ ԳԱ Հարավային գիտական կենտրոնը: Բաժինը համագործակցում է նաև սփյուռքի 5 ազգային կառուցների՝ Չեխիայի, Ուկրաինայի, Լեհաստանի հայագիտական կենտրոնների և սփյուռքի ուսումնասիրության խմբերի հետ: Անձնային մակարդակով գիտական համագործակցություն է ընթացել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լիբանանի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Ղազախստանի, Բելառուսի, ՌԴ-ի, Իրանի, Ուկրաինայի, Մոլդովայի 18 առաջատար գիտնականների հետ, որոնց հետ արդեն իրականացվել են  համատեղ հրապարակումներ (3 թիմային մենագրություններ, 4 գիտաժողովներ, 20 սեմինարներ):

 

Հրապարակումներ

Բաժնի աշխատակիցների կողմից հրատարակվել է 10 մենագրություն, 14 թիմային աշխատություններ (8 հայերենով և 6 օտար լեզուներով), 100 հոդված (55 հայերենով և 45 օտար լեզուներով):

 

Դաշտային աշխատանքներ

Բաժնի աշխատակիցները ուսումնասիրություններ են կատարել Լոս-Անջելեսի (2013 թ.), Թեհրանի (2014 թ.), Բեյրութի և Անճարի (2015 թ.), Փարիզի (2016 թ., 2021 թ.), Թբիլիսիի, Ախալքալաքի (2017-2019 թթ․), Ալմաթիի (2019 թ․), Կիևի (2018 թ․), Ստամբուլի (2017 թ․), Մարսել, Փարիզ, Լիոն (2021), Պրահա և Բռնո (2022),  Կիպրոս (2020),  Բարսելոնա, Մադրիդ, Սեվիլյա (2023),  Աթենք և Սալոնիկ (2024 ):