Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Գիտակազմակերպչական խումբ

Գիտակազմակերպչական խումբ

Գիտակազմակերպչական խումբ

Ստորաբաժանման խնդիրն է

  1. Կազմակերպել ինստիտուտի ընդհանուր հրատարակչական գործը (համա­կարգ­չայ­ին աշխատանք):
  2. Իրականացնել ինստիտուտի հրատարակչական գործի հետ կապված տեքստերի լեզ­վա­կան խմբագրումը, սրբագրումը և թարգմանությունները։
  3. Կազմակերպել ինստիտուտի կայքը և սոցիալական ցանցերի աշխատանքը` ապահովելով ինստիտուտի գործունեության լուսաբանումը և լսարանի ընդ­­լայնումը:
  4. Կազմակերպել միջոցառումներ: Ձեռնարկել միջոցներ ինստիտուտի արտադրանքը հանրայնացնելու ուղղու­թյամբ (տու­րիզմ, փորձագիտություն և կրթական դասընթացների կազմակերպում):
  5. Ստորաբաժանման արտադրանքը չափվում է որակյալ հանրամատչելի (առցանց և տպագիր մամուլ), իսկ որակավորվել ցանկանալու դեպքում՝ նաև գիտական հրա­­պա­րա­կում­ներով, մասնակ­ցած ու կազ­մա­կեր­պած միջոցառումներով (շնորհան­դեսներ, ցուցադրու­թյուններ, սե­մի­նար­ներ ևն), միջազգային կապերի արդյունավե­տու­թյամբ:

 


Ստորաբաժանման անցյալն ու ներկան

Գիտակազմակերպչական խումբը ստեղծվել է 2023 թվականին: Չնայած այն նորաստեղծ ստորաբաժանում է, սակայն նրա անդամները փորձառու մասնագետներ են (ղեկավար՝ պ.գ.թ. Վիկտորյա Վասիլյան), որոնք տարիներ շարունակ ապահովել են ինստիտուտի՝ պեղումներով ձեռք բերված հնագիտական ու արխիվային նյութերի համակարգչային մշակումը և հրապարակումը: Մասնավորապես խմբի հիմքում է ընկած Համակարգչային մշակման լաբորատորիան, որն ինստիտուտում գործել է 1994 թվականից սկսած: Ներկայումս խմբի անդամներն աշխատանքներ են անում նախկինում իրականացված և հընթացս իրականացվող ծրագրերը համակարգելու և հանրայնացնելու ուղղությամբ: Արված աշխատանքի օրինակ կարող է համարվել Հայաստանի 100 հնագիտական հուշարձանները ծրագիրը, որին կարելի ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://ama100.am

 

 

 

(c) 2020 Muzex - All rights reserved.