ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ - Հնա- և էթնոկենսաբանության գիտահետազոտական խումբ https://iae.am/hy/archaeo-ethno-biology Հնակենսաբանության[1] հետազոտության առարկան են անցյալ ժամանակաշրջանների մարդկանց  և մարդու գործունեությանը առնչված կենդանի օրգանիզմների մնացորդները և դրանց գործունեության արգասիքները։ Հնագիտության և կենսաբանության համադրման արդյունքում ձևավորված այս միջմասնագիտական ոլորտը համեմատաբար երիտասարդ գիտաճյուղ է, որով Հայաստանում սկսել են զբաղվել հիմնականում 1940-ական թթ.-ից, ինչը կապված է Հայաստանի տարածքում ակտիվ հնագիտական պեղումների սկզբի հետ։ Այս` սկզբնական շրջանում հնաբուսաբանական հետազոտություններով զբաղվել են բուսաբաններ և գյուղատնտեսության մասնագետներ Ս. Թամամշյանը, Մ.Գ. Թումանյանը, Վ.Ա. Պետրովը, Ա.Լ. Թախթաջյանը, Ս.Գ. Պողոսյանը, Ա.Մ. Վերմիշյանը, Մ.Մ. Յակուբցիները և Ֆ. Խ. Բախտեևը, որոնք աշխատել են հնագետ Բ.Բ. Պիոտրովսկու հետ և ուսումնասիրել են Կարմիր Բլուրի հնավայրից հայտնաբերված բուսական մնացորդները։ Հետագայում՝ 1959 թ.-ին ՀԱԻ հիմնադրումից հետո և մինչև ՀԿ խմբի ձևավորումը 2007 թ.-ին, ինստիտուտի տարբեր պեղումների ծրագրերի և աշխատակիցների հետ համագործակցության շրջանակներում հնաբուսաբանական հետազոտություններ կատարել են հիմնականում 1960-ական թթ.-ին՝ Վ.Հ. Գուլքանյանը, 1970-ականներից մինչև 1990-ականների վերջ՝ Պապին Ղանդիլյանը (Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ), որը նշանակալի ներդրում ունի այս շրջանի հնաբուսաբանական հետազոտություններում (1960-80-ական թթ.-ին որոշ դրվագային հնաբուսաբանական հետազոտություններ կատարվել են նաև Գ.Ն. Լիսիցինայի, Լ.Վ. Պրիշչեպենկոյի և Ա.Մ. Ներգուլի կողմից), 1990-ականների վերջից մինչև 2000-ականների սկզբները` հնէաբուսաբան Իվան Գաբրիելյանը (ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտ)։[2] Համակարգված և ընդգրկուն հնաբուսաբանական հետազոտությունների սկիզբը Հայաստանում կապվում է Ի.Գ. Գաբրիելյանի գիտական աշակերտ Ռ. Հովսեփյանի ՀԱԻ հնագետների հետ 2002 թ.-ից սկիզբ առած անհատական մակարդակով համագործակցության հետ, իսկ 2007 թ.-ից՝ ՀԱԻ-ում «Հնակենսաբանության խմբի» (ՀԿ) գործունեության հետ։ Մինչև ՀԿ խմբի ձևավորումը ինստիտուտի հնագետները հնակենդանաբանական նյութերը հետազոտելու նպատակով համագործակցել են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մի շարք գիտաշխատողների հետ՝ Սոնյա Մեժլումյան, Նինա Մանասերյան, Անդրանիկ Գենջյան, Լաուրա Հարությունովա, Մարգարիտ Մարջանյան և այլոք։ Հայաստանի հնավայրերից հայտնաբերված հնակենդանաբանական նյութի ուսումնասիրության ոլորտում կարևոր դեր են ունեցել նաև հնակենդանաբաններ այլ երկրներից. Հանս-Պետեր Ուերպման (Տուբինգենի համալսարան, Գերմանիա), Ադրիան Բալաշեսկու (Ռումինիայի պատմության ազգային թանգարան), Գայ Բար-Օզ (Հայֆայի համալսարան, Իսրայել), Էմանուել Վիլա (Ֆրանսիա), Սիավաշ Սամեի (Կոնեկտիկուտի համալսարան, ԱՄՆ), Բելինդա Մոնահան (ԱՄՆ) և ուրիշներ: Հնամարդաբանական հետազոտությունները Հայաստանում մինչև Հնա- և էթնոկենսաբանության գիտահետազոտական խմբի (ՀԷԿ) ձևավորումը (տե՛ս Մարդաբանության լաբորատորիայի պատմությունը) Էթնոկենսաբանությունը[3] ուսումնասիրում է մարդու և տարբեր կենդանի օրգանիզմների հարաբերությունները՝ հիմնականում վայրի բույսերի և կենդանիների մարդու կողմից օգտագործվելու տեսանկյունից։ Հայաստանում մարդու մշակույթի այս կողմի ուսումնասիրությանը նվիրված բազմաթիվ հետազոտություններ կան, սակայն, ի տարբերություն ՀԱԻ ՀԷԿ խմբում կատարվող հետազոտությունների, դրանք հաճախ արվել և արվում են առանց պատշաճ անդրադարձի այս միջմասնագիտական գիտաճյուղի կա՛մ ազգաբանական-մշակութային, կա՛մ բուսաբանական կողմին։ Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գիտահետազոտական խումբը ինստիտուտի համեմատաբար երիտասարդ, սակավամարդ, սակայն արդյունավետ գործող գիտահետազոտական խմբերից է, որը ստեղծվել է 2007 թ.-ի փետրվարին։ Խմբի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է ինստիտուտի տնօրեն (2006 թ.-ից) Պավել Ավետիսյանին և խմբի ներկա ղեկավար Ռոման Հովսեփյանին (2021 թ.-ից) և պայմանավորված էր հնագիտության ոլորտում բնագիտական հետազոտությունների կիրառման անհրաժեշտությամբ, ինստիտուտում միջազգային գիտական ծրագրերի և միջմասնագիտական հետազոտությունների իրականացման և համապատասխան աշխատախմբերի ձևավորման պահանջարկով։ Ստեղծման պահին և մինչև 2021 թ.-ի նոյեմբեր ամիսը խումբը գործել է «Հնակենսաբանության խումբ» անվան ներքո։ Ինչպեսև գիտության բոլոր ոլորտներում, այստեղ ևս խմբի գործունեությունը, հետազոտությունների ուղղությունները և արդյունքները անմիջականորեն կապված են այնտեղ աշխատող մասնագետների գործունեության հետ։ Խմբի առաջին աշխատակիցը եղել է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտ Ռոման Հովսեփյանը, որը դեռևս 2002 թ.-ից զբաղվում էր հնաբուսաբանական հետազոտություններով և մինչև ինստիտուտի աշխատակից դառնալը արդեն ընդգրկված էր ինստիտուտի տարբեր հնագիտական աշխատախմբերում։ Հնակենսաբանական հետազոտությունների ամենակարևոր ճյուղերից է հնամարդաբանությունը։ ՀԱԻ-ում 1970-2011 թթ.՝ մինչև Հնակենսաբանության խմբի ստեղծումը և վերջինիս գոյության սկզբի տարիներին զուգահեռ գործել է Մարդաբանության լաբորատորիան։ Մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով (ներառյալ՝ գիտության ոլորտի անբավարար ֆինանսավորումը և ինստիտուտում տարածքային խնդիրները) հնակենսաբանության և հնամարդաբանության  ոլորտներում մեկական մասնագետ է եղել, որի համար 2011 թ.-ին որոշում է կայացվում «Հնակենսաբանության խումբը» և «Մարդաբանության լաբորատորիան» միավորել: «Մարդաբանության լաբորատորիայի» բազմամյա աշխատակից ֆիզիկական մարդաբանության մասնագետ պատմական գիտությունների թեկնածու ավագ գիտաշխատող Անահիտ Խուդավերդյանը դառնում է ՀԿ խմբի աշխատակից։ 2015թ.-ից ՀԷԿ խմբի հիմնական աշխատակից է նաև կենսաբանական գիտությունների թեկնածու, հնակենդանաբան Նուշիկ Զարիկյանը։ ՀԷԿ խմբի հիմնական գործունեության ոլորտներն են եղել հնաբուսաբանությունը, հնամարդաբանությունը և հնակենդանաբանությունը։ 2013 թ.-ից Ռ. Հովսեփյանի գիտական գործունեության շրջանակների ընդլայնման արդյունքում խմբի հետազոտական ոլորտներին ավելանում է նաև էթնոբուսաբանությունը։ Խմբի հետազոտական ուղղությունների համալրման այդ հանգամանքը, ինչպես նաև հետագա զարգացման հեռանկարները հաշվի առնելով 2022 թ.-ի հունվարին ՀԱԻ գիտական խորհուրդը որոշում է կայացնում խումբը վերանվանել «Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գիտահետազոտական խումբ»։ Խմբի աշխատակիցները հնակենսաբանական հետազոտություններ են կատարել կամ կատարում Հայաստանի շուրջ վեց տասնյակ հնավայրերում, որի արդյունքում խումբը տիրապետում է հին քարեդարից միջնադարով թվագրվող հազարավոր յուրօրինակ հնակենսաբանական նյութերի։ Հնամարդաբանական հետազոտությունների ենթարկվել են Լուսակերտ I, Երևան I, Արենի I, Լանջիկ, Քեթի, Կապս, Փիջուտ, Կալավան, Ձորիգեղ, Բարձրյալ, Բովեր, Լոռի Բերդ, Սև Բերդ, Քարաշամբ, Արագածավան, Բաղերի Չալա, Քուչակ, Թեղուտ, Քարակոտուկ, Բրագձոր, Զնգանեկ, Խառատանոց, Դուկանաձոր, Շեկ ախպիր, Լոմանց տակ, Մայիսյան, Լեռնակերտ, Ջրափի, Շիրակավան, Արջիս, Նոր Արմավիր, Դվին, Բենիամին, Մաստարա, Երվանդաշատ, Անուշավան, Հայկաձոր, Վարդաքար, Վարդբաղ, Ֆիրմի բաղեր, Բյուրակն, Հոռոմ, Զառնի էր, Հոր հոր, Հովհաննավանք, Ուշի, Գետափ, Անգեղակոթ, Միրաք և այլն հնավայրերից հայտնաբերված մարդկային ոսկրեր։ Արդյունքում՝ առկա են շուրջ մեկ հազար նմուշ հնամարդաբանական նյութեր՝ հնագիտական պեղումներից ստացված մարդկանց ոսկրերի ձևով։ Հնաբուսաբանական հետազոտություններ կատարվել են շուրջ չորս տասնյակ՝ Նոր Գեղի-1, Լուսակերտ-1, Հովք-1, Կալավան-1,2, Քարին Տակ, Քմլո-1,2, Առատաշեն, Ակնաշեն, Մասիս Բլուր, Գետահովիտ-2, Արենի-1, Գոդեձոր, Գեղարոտ, Ծաղկասար, Կառնուտ, Ապարանի բերդ, Մարգահովիտ, Սոթք-2, Արագածի բերդ, Գեղաքար, Մեծ Սեպասար, Հաղարծին, Արտանիշ-9, Շենգավիթ, Աղավնատուն, Արտենի-1, Ներքին Նավեր, Կարմիր Սար, Սոթք-2, Ծաղկահովիտ, Մեծամոր, Շաղաթ-1,3, Սոթք-1,10, Նորաբակ-1, Ույծ, Երվանդաշատ, Ագարակ, Արտանիշ-23,29, Լեռնակերտ, Աշոտավան-1, Օձաբերդ, Տիգրանակերտ, Մաստարա-3, Արամուս հնավայրերում։ Արդյունքում՝ առկա են մի քանի տասնյակ հազար նմուշ հնաբուսաբանական նյութեր՝ մշակաբույսերի և վայրի բույսերի մնացորդներ, հիմնականում՝ ածխացած, դրոշմեր և այլն։ Հնակենդանաբանական հետազոտությունների ենթարկվել են Արենի-1 քարանձավի, Գետահովիտ-2 քարանձավի, Աղիտու-3ի, Լոռի բերդի, Արագածավանի, Լեռնակերտի, Նոր Արմավիրի, Օձաբերդի, Դաշտադեմի, Արտանիշի, Սոտքի և Նորբակի պեղավայրերի, Մաստարայի, Արցախի՝ Նոր Կարմիրավանի, Էրեբունու և Կարմիր բլուրի հնավայրերից հայտնաբերված կենդանական մնացորդները։ Արդյունքում՝ առկա են մի քանի տասնյակ հազար միավոր հնակենդանաբանական նյութեր՝ հիմնականում կենդանիների ոսկրերի և փափկամարմինների խեցիների, նաև հոդվածոտանիների խիտինային մնացորդների ձևերով։ Ի լրումն վերոնշյալ հնակենսաբանական հետազոտությունների, ՀԷԿ խմբի շրջանակներում կատարվել և կատարվում են էթնոբուսաբանական հետազոտություններ ՀՀ Սյունիքի մարզում և Հայաստանում ապրող եզդիների, քրդերի, մոլոկանների և հույների շրջանում։ Արդյունքում՝ վերջին շուրջ մեկ տասնամյակի ընթացքում հավաքվել են էթնոբուսաբանական նյութեր՝ հիմնականում թեմային առնչվող շուրջ հինգ հարյուր հարցազրույցներ՝ ձայնագրությունների կամ տեքստերի ձևով, ֆոտոներ, վիդեոներ և որոշ հերբարիումային նյութեր[4]։   [1] Հնակենսաբանական (archaeobiology, bioarchaeology, paleoethnobiology; археобиология, палеоетнобиология) հետազոտությունների արդյունքում ստացվում են տվյալներ a) մարդու մնացորդների միջոցով (հնամարդաբանություն, physical anthropology)՝ անցյալ դարաշրջաններում ապրած մարդկանց ֆիզիկական վիճակի՝ ներառյալ հենաշարժիչ համակարգի վրա ազդած գործունեության և միջավայրային պայմանների, b) բուսական մնացորդների միջոցով (հնաբուսաբանություն, archaeobotany)՝ սննդի, բուսաբուծության, բուսահավաքչության և շրջակայքի բուսականության, c) կենդանականի (հիմնականում ոսկրերի) միջոցով (հնակենդանաբանություն, archaeozoology)՝ անասնապահության, որսի, սննդի մասին և այլն։ [2] Овсепян Р.А., Овсепян Г.В. 2009. Археоботанические исследования полевых культур в Армении. Известия Ереванского государственного аграрного университета. N4(28), с. 28-31. [3] Էթնոկենսաբանությունը (ethnobiology, етнобиология) ուսումնասիրում է մեր ժամանակներում մարդկանց և կենդանի օրգանիզմների հարաբերությունների տարբեր խնդիրներ, ինչպես օրինակ՝ էթնոբուսաբանությունը (ethnobotany)՝ բուսահավաքչությունը և բույսերի օգտագործումը սննդային, խմիչքների պատրաստման, բուժական, շինանյութի, ներկի և այլ տեխնիկական նպատակներով, հավատալիքներում և ծեսերում, և այլն, հնակենդանաբանությունը (ethnozoology)՝ որսը, կենդանական ծագման նյութերի դեղային օգտագործումը, հավատալիքային պատկերացումները և այլն, էթնոսնկաբանությունը (ethnomycology)՝ սնկերի սննդային, բուժական և այլ օգտագործումները։ [4] Էթնոբուսաբանական հետազոտությունները կատարվել են հիմնականում ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հետ համագործակցության շրջանակներում։ Այդ հետազոտություններին առնչվող հերբարիումային նյութերը պահվում են հիմնականում Բուսաբանության ինստիտուտում։ hy «Բնական բուսական ռեսուրսների օգտագործումը Սյունիքում. ավանդույթները, ժամանակակից միտումները և հեռանկարները» https://iae.am/hy/node/1167

Դաշտային աշխատանքների ընթացքում շարունակել ենք նյութեր գրանցել վայրի բույսերի հավաքման, պահպանման, օգտագործման զանազան ձևերի (որպես սնունդ, ըմպելիք, բուժամիջոց, կոսմետիկ միջոց, ներկանյութ, անասնակեր և այլն), բույսերի վաճառքի, բույսերով փոխանակում կատարելու և հարակից այլ հարցերի վերաբերյալ: Հընթացս աշխատանքների՝ գրանցվել են նաև բուսական և կենդանական աշխարհին մասին հավատալիքներ։ Հիմք ընդունելով մեր թեմատիկ խմբի դաշտային աշխատանքների ընթացքում հավաքած նյութերը և դրանց վերլուծության արդյունքները՝ ուրվագծվում են վայրի բույսերի օգտագործմանն առնչվող հետևյալ թեմաները․ ջերմային մշակմամբ ուտեստներ, հում ուտելի բույսեր, թթուներ, ծիսական ուտեստներ, վայրի մրգերից պատրաստվող չրեր, ալկոհոլային ըմպելիքներ, ոչ ալկոհոլային ըմպելիքներ, հատապտուղներից և մրգերից պատրաստվող քաղցրեղեն, համեմունքներ, վայրի պահեստավորման ավանդական և ժամանակակից մեթոդներ, մակարդ և խմորիչ ստանալու ավանդական եղանակներ։ Գիտարշավների ընթացքում հավաքված շուրջ չորս հարյուր բուսական նմուշները պիտակավորվել, մշակվել, ուսումնասիրվել և նույնականացվել են, որից հետո պատրաստվել են հերբարիումներ՝ «բույսերի արխիվի» համար։ Հավաքված բույսերի նմուշները բաժանվել են երկու խմբի՝ ամբողջական բույսեր, որոնցից հնարավոր է լիարժեք հերբարիումներ սարքել, և բույսերի կտորներ կամ ոչ ամբողջական բույսեր, որոնք պիտակավորվում և փաթեթավորվում են որպես արտեֆակտներ՝ հետագա պահպանության համար։ Հաշվետու տարվա ընթացքում հավաքված բուսաբանական նյութը գրեթե ամբողջությամբ նույնականացվել է տեսակների մակարդակով՝ 99 տեսակ, որոնք պատկանում են 71 ցեղին և 35 ընտանիքին։ Նույնականացված բույսերի մի մասը նախկինում հայտնի չէր որպես օգտագործելի տեսակներ։ Որոշ տեսակներ հայտնաբերվել են իրենց աճման համար նախկինում անհայտ վայրերում կամ ֆլորիստիկ շրջաններում։ Նույնականացված տեսակների մեծամասնությունը պատկաում է Apiaceae (11 տեսակ 9 ցեղից), Asteraceae (24 տեսակ 13 ցեղից) և Lamiaceae (16 տեսակ 8 ցեղից) ընտանիքներին։ Ամենահաճախ հավաքվող տեսակներն են․ «зверобой» կամ մըշըհամուկ՝ Hypericum perforatum, սևախոտ՝ Origanum vulgare, ճըռճըռոկ՝ Stellaria media, մարիամախոտ՝ Teucrium polium։ Գլխավորապես «Ժենգյալով հաց» ուտեստի միջուկի պատրաստման համար հավաքվող հիմնական տեսակներն են կյարմանձուկը՝ Anthriscus cerefolium, ճըռճըռոկը՝ Stellaria media, և խազազը՝ Allium paradoxum։

Հետազոտություններին տարբեր տևողությամբ մասնակցել և կամ մասնակցում են Հասմիկ Աբրահամյանը, Նինա Ստեփանյան-Ղանդիլյանը, Անուշ Ներսեսյանը, Անի Սարատիկյանը, Ռուզաննա Ծատուրյանը, Հասմիկ Կնյազյանը և Ռաֆիկ Գաբրիելյանը։

ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով օտարերկրյա գործընկերոջ ընդգրկմամբ գիտական նախագիծ 20TTSH-053

Նախագծի կատարման տևողությունը՝ երեք տարի՝ հոկտեմբեր 2020 թ. – սեպտեմբեր 2023 թ.:

Հետազոտության ղեկավար՝ Ռոման Հովսեփյան

Հնա- և էթնոկենսաբանության գիտահետազոտական խումբ

Fri, 25 Nov 2022 14:13:25 +0000 Ռոման Հովսեփյան 1167 at https://iae.am https://iae.am/hy/node/1167#comments «Հայաստանի պատմական լանդշաֆտների «հողի հիշողությունը» և «մշակութային հիշողությունը». բրոնզ-երկաթեդարյան հուշարձանների հողա-հնագիտական միջմասնագիտական հետազոտություն» https://iae.am/hy/node/1166

ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ - ՀՀՌՀ -2020» միջազգային գիտական ծրագիր 20RF-141

Այս համագործակցային հետազոտության շրջանակներում իրականացրել ենք ՀՀ տարածքում գնտվող չորս հուշարձանների՝ Կարմիր Սարի, Մեծամորի, Արտանիշի և Սոթքի բնակատեղիների և դամբարանների համալիր հետազոտություն։ Համադրվել են հնագիտական, հնաբուսաբանական, հնակենդանաբանական, հնամարդաբանական հետազոտությունները, որոնք կատարվել են հայաստանյան մասնակիցների կողմից, հողագիտական, մանրէաբանական և ֆերմենտաբանական հետազոտությունների արդյունքների հետ, որոնք կատարում են ռուսաստանյան կողմի մասնագետները։ Այս հետազոտական ծրագրի հիմնական նպատակն է փորձարկել վերոնշյալ հողագիտական, մանրէաբանական և ֆերմենտաբանական մեթոդների կիրառությունը հնագիտական խնդիրների լուծման նպատակներով՝ ՀՀ լանդշաֆտային և հողակլիմայական պայմաններում, քանզի այդ մեթդները չեն փորձարկվել լեռնային չոր և կտրուկ փոփոխվող բնակլիմայական պայմաններ ունեցող տարածքների համար։ Ծրագրի ընթացքում հայաստանյան մասնագետները (Մարիամ Ամիրյան, Հասմիկ Սիմոնյան, Արսեն Բոբոխյան, Ռոման Հովսեփյան) իրականացրել են նախատեսված հնագիտական, հնաբուսաբանական, հնամարդաբանական և հնակենդանաբանական հետազոտությունները, GIS քարտեզագրում և այլն, որոնք տվյալներ են տրամադրում այս հնավայրերի մարդկանց սննդի, երկրագործության և անասնապահության, ինչպես նաև շրջակա միջավայրի պայմանների մասին։ Այս աշխատանքներին զուգահեռ՝ ռուսաստանյան գործընկերների հետ կամ անկախ կատարել ենք վերոնշյալ հնավայրերի մշակույթային նստվածքների նմուշառման աշխատանքներ։ Հայաստանցի մասնագետները իրենց հետազոտությունների արդյունքների մասին զեկուցել են հայաստանյան և արտասահմանյան գիտաժողովներում, գրել են և գրում են հոդվածներ։ Վերցված հողանմուշների մի մասի անալիզների պատասխանները արդեն հասանելի են և ռուսաստանյան կողմի գլխավորությամբ արդեն երկու հոդված է պատրաստվել և հանձնվել տպագրության ռուսաստանյան պարբերականներում։

Նախագծի կատարման տևողությունը՝ երկու տարի՝ 2021 – 2022 թթ.:

Հետազոտության ղեկավար՝ Ռոման Հովսեփյան

Հնա- և էթնոկենսաբանության գիտահետազոտական խումբ

Fri, 25 Nov 2022 13:54:43 +0000 Ռոման Հովսեփյան 1166 at https://iae.am https://iae.am/hy/node/1166#comments «Հայաստանի եզդիների և քրդերի բուսաբուծական և հավաքչական ավանդույթները» https://iae.am/hy/ethnobotanyYezidis

Հայաստանի եզդիների և քրդերի արդի բուսաբուծական մշակույթը հիմնականում կրկնում է հայերի բուսաբուծությանը և հիմնականում պայմանավորված է տեղանքի բնակլիմայական պայմաններով և տվյալ բնակավայրի ավանդույթներով: Միակ դիտարկված տարբերությունը բուսաբուծության ոլորտում պայմանավորված է կաղամբի և որոշ այլ բույսերի վրա եզդիականության կողմից դրված կրոնական արգելքներով: Բուսահավաքչական մշակույթը, ի տարբերություն բուսաբուծականի, ՀՀ եզդիների և քրդերի մոտ ավելի շատ առանձնահատկություններ ունի և որոշ դեպքերում ավելի զարգացած է (պահպանված է), քան հայերի մոտ՝ թերևս կապված հեռագնա անասնապահության հետ: Բացահայտվել են ՀՀ եզդիների և քրդերի կողմից հավաքվող և օգտագործվող բույսերի կարգաբանական կազմը, հավաքման, պահպանման, պատրաստման և օգտագործման տնտեսական և մշակույթային իրավիճակները: Արձանագրված օգտակար հարյուրից ավելի բույսերի շուրջ կեսը շատ հազվադեպ են հիշատակվել կամ ընդհանրապես չեն հիշատակվել հրատարակված գրական աղբյուրներում: Այդ նոր արձանագրված բույսերը հարստացնում են մեր գիտելիքները ուտելի, դեղային, համեմունքային, թեյային և այլ նշանակության բուսական ռեսուրսների վերաբերյալ: Բուսական օբյեկտները ներկա են նաև եզդիների և քրդերի ոչ նյութական մշակույթում և հանդիսանում են վերջինիս պարտադիր տարրեր («իղձերի ծառը» և խնձորը հարսանեկան արարողություններում, չամիչը «կլոճ»-ի տոնին, կաղամբը՝ որպես արգելված բույս, սրբացված ծառերը, ցորենը և ցորենից պատրաստվող ուտեստները «Խըդըր Նավի» տոնի ժամանակ և այլն):

Նյութը թարմացվելու է

Ծրագրի շրջանակներում կատարված հետազոտությունների վերաբերյալ հրատարակված աշխատանքներ․

Степанян-Гандилян Н. П. 2014. Этноботанические исследования Армянского нагорья: История и перспективы. Ереван, “Гитутюн”, 56 с.

Հովսեփյան Ռ., Ստեփանյան-Ղանդիլյան Ն., Մելքումյան Հ. 2014. Բուսաբուծական և բուսահավաքչական գործունեությունները եզդիների և քրդերի մշակույթներում (նախնական տվյալներ). Պատմաբանասիրական հանդես, N3 (197), էջ 148-162:

Հարությունյան Լ. 2014. Նոր մոտեցումներ ազգաբանական հետազոտություններում. Հայաստանի եզդիների էթնոբուսաբանության ուսումնասիրության օրինակը. Միջազգային երիտասարդական գիտաժողովի նյութեր. «Ինովացիոն մոտեցումները գիտության բնագավառում», 5-7 դեկտեմբերի 2014 թ., ք. Ծաղկաձոր, Երևան, էջ 118-124:

Степанян-Гандилян Н.П., Овсепян Р.А. 2015. Новые данные о дикорастущих   полезных растениях флоры Армении. Ботаническая наука в современном мире. Материалы международной юбилейной конференции, посвященной 80-летию основания Ереванского ботанического сада (5–9 октября 2015 г., Ереван). Ереван, Институт ботаники НАН РА, стр. 221-230.

Hovsepyan R., Stepanyan-Gandilyan N., Melkumyan H., Harutyunyan L. 2016. Food as a marker for economy and part of identity: on traditional vegetal food of Yezidis and Kurds in Armenia. Journal of Ethnic Foods 3(1): 32-41.

Melkumyan H. 2016. Elites between Nationalism and Tradition: the Modernization Processes in the Yezidi Community of Armenia. Elites and “Elites”: Transformations of Social Structures in Post-Soviet Armenia and Georgia (Ed. by Y. Antonyan). Yerevan, YSU Publishing House, pp. 175-195.

Степанян-Гандилян Н.П. 2016. Новые данные к некоторым семействам флоры Армении. Takhtajania, вып. 3, Ереван, стр. 138-141.

Հովսեփյան Ռ․ 2017. Հայաստանի եզդիների «բուկա բարանե» («անձրևի հարս») և մյուս անձրաբեր ծեսերը. «Էջմիածին»․ Կրօնագիտական եւ հայագիտական հանդէս, Ա, Ս․Էջմիածին, էջ 114-146:

Степанян-Гандилян Н.П. 2017. Новые данные к географическому распространению ряда выдов флоры Армении. Доклады Националной Академии Наук Армении, том 117, N3, Ереван: Гитутюн, стр. 273-278.

Melkumyan H. 2018. Informal Shrines and Social Transformations: The Murids as New Religious Mediators among Yezidis in Armenia. In: Sacred Places, Emerging Spaces: Religious Pluralism in the Post-Soviet Caucasus, (eds.) Ts. Darieva, F. Mühlfried, & K. Tuite, Berghan: New York & Oxford. Berghahn Series: Space and Place 17: 177-202.

Melkumyan H., Hovsepyan R. 2018. Economic Transitions and Land Ownership: Challenging Traditions among Rural Yezidis in Post-Soviet Armenia. Anthropology of the Middle East, Vol. 13, No. 1, pp. 121–129.

Հովսեփյան Ռ․Ա․ 2020. Բուսահավաքչությունը և բուսաբուժությունը Հայաստանի եզդիների կենցաղում, Լրաբեր հասարակական գիտությունների,  3(660), Երևան, Գիտություն, 235-247.

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության շնորհիվ՝ № SCS 13-6F457 գիտական նախագծի շրջանակներում:

Հնա- և էթնոկենսաբանության գիտահետազոտական խումբ

Wed, 02 Mar 2016 11:19:35 +0000 Ռոման Հովսեփյան 434 at https://iae.am https://iae.am/hy/ethnobotanyYezidis#comments Հնագիտական հուշարձաններից հայտնաբերված բուսական մնացորդների ուսումնասիրություն https://iae.am/hy/hnabusabanutyun

Հետազոտության հնաբուսաբանական  մեթոդների համեմատաբար ծավալուն կիրառումը հանրապետության տարածքում զգալիորեն երիտասարդ պատմություն ունի, ուստի այդ հասկացությունը դեռևս անծանոթ է շատերի համար: Հնաբուսաբանությունը (անգլ. archaeobotany կամ palaeoethnobotany) գիտություն է անցյալ դարաշրջանների մարդու գործունեության հետ առնչվող բույսերի մասին: Ի տարբերություն հնէաբուսաբանության (անգլ. palaeobotany), որի ուսումնասիրության առարկա են հանդիսանում բոլոր անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների բույսերը և որի մի ճյուղն է հանդիսանում հնաբուսաբանությունը, ժամանակագրորեն վերջինիս հետազոտության ոլորտն ընդգրկում է միայն անթրոպոգեն (մարդածին) ժամանակաշրջանը:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կազմում հնակենսաբանական հետազոտություններ սկսվել են կատարվել 2007 թ․-ից:
Ըստ Ն.Ի. Վավիլովի ՀՀ տարածքը մշակաբույսերի ծագման առաջավորասիական շրջանի անդրկովկասյան ենթաշրջանի մի մասն է (Вавилов, 1960), այն գտնվում է “բարեբեր մահիկի” (անգլ. fertile cresscent; Zohary et al., 2012) անմիջական հարևանությամբ` վերջինիցս դեպի հյուսիս-արևելք: Այդ հանգամանքը առանձնահատուկ կարևոր է դարձնում մեր տարածքի հնաբուսաբանական նյութերի ուսումնասիրությունը` մշակաբույսերի ընտելացման մի շարք հարցերի պարզաբանման տեսանկյունից: Երկրորդը, որն արդիական է դարձնում ՀՀ տարածքում հնաբուսաբանական հետազոտությունների անհրաժեշտությունը, երկրագործական մշակույթի դեպի հյուսիս տարածման գործընթացում Կովկասյան տարածաշրջանի անցուղի լինելու հանգամանքն է: Այդ առումով ՀՀ տարածքն աշխարհագրորեն առաջնային դիրք է գրավում և կարող է համարվել Կովկասում երկրագործության տարածման մեկնարկային գոտի:
ՀՀ տարածքում նախապատմական ժամանակներում բուսաբուծության մասին հետևությունները մինչև 20-րդ դարի վերջերը հիմնականում հիմնված են եղել գլխավորապես անուղղակի տվյալների վրա, ինչպիսիք են բույսերի մշակության և վերամշակման մասին վկայող գործիքների գտածոները, բազմաթիվ մշակաբույսերի վայրի ազգակիցների կարգաբանական բազմազանությունը և այլն (Բդոյան, 1972; Пиотровский, 1961; Вавилов, 1960, 1965; և այլն): Մեր ինստիտուտում կատարված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և ուսումնասիրվել են նախապատմական ժամանակներում բույսերի մշակության մասին վկայող անմիջական փաստացի տվյալներ` մշակաբույսերի մնացորդներ:
Ինստիտուտում կատարված հնաբուսաբանական հետազոտությունների գիտական նորույթը
- Արձանագրվել է, որ ՀՀ տարածքում բուսաբուծությամբ զբաղվել են առնվազն նոր քարեդարից (մ.թ.ա. VI հազարամյակ)` Արարատյան դաշտում,
- ՀՀ տարածքի մ.թ.ա. VI-I հազարամյակների տարբեր դարաշրջանների համար արձանագրվել են առնվազն 25 դաշտային մշակաբույսեր` 16 հացաբույս, 6 հատիկաընդեղեն և 3 սովորական յուղատու: Այդ դաշտային մշակաբույսերի ցանքերն աղտոտող շուրջ 30 ընտանիքների պատկանող մոտ 100 մոլախոտերից (ցուցակը պարբերաբար թարմացվում է) 2/3-ը ՀՀ տարածքի նախապատմական ժամանակաշրջանի համար առաջին անգամ արձանագրվել են մեր կողմից:
- Բացահայտվել է, որ հին հասարակությունների բուսաբուծության առանձնահատկությունները ձևավորվել են առաջնայնորեն տեղի բնակլիմայական պայմանների ազդեցությամբ, սակայն տվյալ հասարակության տնտեսական և մշակույթային ավանդույթներն են հանդիսացել վերջնական ձևավորող գործոնները:

Ինստիտուտում կատարվում են նաև էթնոբուսաբանական հետազոտություններ (տես Անժելլա Ամիրխանյանի և Ռոման Հովսեփյանի աշխատանքները):

Ռոման Հովսեփյան

Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կատարված և հրատարակված հնաբուսաբանական աշխատանքներ

Հնա- և էթնոկենսաբանության գիտահետազոտական խումբ

Tue, 13 Oct 2015 15:45:48 +0000 Ռոման Հովսեփյան 164 at https://iae.am https://iae.am/hy/hnabusabanutyun#comments Հնագիտական հուշարձաններից հայտնաբերված մարդաբանական նյութերի ուսումնասիրություն https://iae.am/hy/mardabanakan

Հնա- և էթնոկենսաբանության գիտահետազոտական խումբ

Tue, 13 Oct 2015 15:42:55 +0000 Ռոման Հովսեփյան 163 at https://iae.am https://iae.am/hy/mardabanakan#comments