Սեմինարի առաջին հատվածում կներկայացվի անձակենտրոն հարցազրույցի որպես մեթոդ զարգացման համառոտ պատմությունը։ Կքննարկենք հոգեբանության և հոգեթերապիայի բնագավառների ազդեցությունը մեթոդի ձևավորման վրա, էթիկայի կարևորությունը, մեթոդի կիրառման նրբությունները և առանձնահատկությունները։ Սեմինարի երկրորդ հատվածում կներկայացվեն դաշտային աշխատանքներից օրինակներ, կլինի քննարկում, փորձի փոխանակում։
Բանախոս՝ Լիլիթ Ղազարյան
Խորին ցավով հայտնում ենք, որ երկարատև ծանր հիվանդության հետևանքով նախօրեին կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Էթնոսոցիոլոգիայի բաժնի առաջատար գիտաշխատող, հայ ազգագրության նվիրյալ, երախտավոր գիտնական, մարդկային բարձր հատկանիշներով օժտված՝ Սամվել Սուրենի Մկրտչյանը։
ՍԱՄՎԵԼ ՍՈՒՐԵՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Սամվել Մկրտչյանը ծնվել է 1959 թ. Երևանում։
1978-1983 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Ազգագրության բաժնում։
1983-1988 թթ. աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում 1983 թ․-ից՝ որպես կրտսեր, 1985 թ․-ից՝ որպես ավագ գիտաշխատող, իսկ 1986 թ․-ից եղել է Հասարակական կենցաղ և հոգևոր մշակույթ բաժնի վարիչը։
1988-1990 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։
1997 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Հանրապետության բնակչության արդի տոնածիսական համակարգը» թեմայով։
2011 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայոց տոնական համակարգի էթնոմշակութային առանձնահատկությունները (ավանդույթ և արդիականություն)» թեմայով։
1988-2023 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Էթնոսոցիոլոգիայի բաժնում։ 2004 թ.-ից եղել է ավագ, 2021 թ.-ից՝ առաջատար գիտաշխատող։
1999-2000 թթ․ Անանիա Շիրակացու անվան Միջազգային հարաբերությունների համալսարանում կարդացել է «Աշխարհի ժողովուրդների ազգագրություն» և «Ազգագրության տեսական հիմնախնդիրները» դասընթացները։
2007 թ․ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի մագիստրատուրայում ներկայացրել է «Հայոց տոնածիսական մշակույթը» թեմայով մասնագիտական կուրս։
2007-ից դասավանդել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում։ Կարդացել է հետևյալ դասընթացները՝ «Հայոց տոնական համակարգի էթնոմշակութային առանձնահատկութունները», «Հայոց արդի կրոնական վարքագիծ», «Հայ եկեղեցի և սփյուռք», «Հայ ազգագրություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հետազոտության պլանավորում և մեթոդներ»։
2015-2021 թթ. ղեկավարել է Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնի պատմության և տեսության, 2021-2022 թթ․՝ Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնները:
Սամվել Մկրտչյանի ուսումնասիրությունները նվիրված են հայոց տոնածիսական համակարգին, բնակչության կրոնական վարքագծին, սոցիալ-մշակութային այլ հիմնախնդիրների։
Հեղինակ է հինգ մենագրության և ավելի քան 80 գիտական հոդվածի։
Հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 24-ին ժամը 17.00-20.00, Նուբարաշեն 46 հասցեում գտնվող սգո սրահում (նախկին փայտի շուկա), իսկ հուղարկավորությունը՝ օգոստոսի 25-ին՝ ժամը 13.00-ին:
ՀԱԻ տնօրինությունը և Սամվել Մկրտչյանի բոլոր գործընկերները խորապես ցավում են իր անժամանակ մահվան համար և վշտակցում ընտանիքին, հարազատներին ու ընկերներին:
«Ավանդական արժեքների» խոսույթը, որը տեղափոխվել է ռուսական քաղաքականության կենտրոն, վերջին մի քանի տարիներին սովորաբար համարվում են պահպանողական, ազգայնական ուժերին դիմելու փորձ՝ ներկայացնելու այսպես կոչված. Ռուսական հասարակության «բարոյական մեծամասնությունը»: Զեկույցը ցույց է տալիս, որ «ավանդական արժեքների» խոսույթն իրականում հակառակ ազդեցությունն է ունենում։
Ապրիլի 11-ին, ժամը 16:00-ին, ՀԱԻ ընթերցասրահում տեղի կունենա Ճարտարապետական մոդելավորման գ/հ խմբի սեմինարը։
Թեման՝ «Հնագիտության մեջ ԱՏՀ -համակարգի կիրառումը»
Ներկայացնող՝ Արշալույս Մկրտչյան
Նախագիծը նապատեսված է գիտական շրջանառության մեջ մտցնելու Հյուսիսային Կովկասի ժողովուրդների պատմությանն առնչվող հայկական աղբյուրները, որոնք պատշաճ կերպով ներկայացված չեն համաշխարհային գիտության մեջ, այդ թվում ռուսաստանյան գիտական շրջանակներում: Պետք է նշել, որ այդ սկզբնաղբյուրների ուսումնասիրումը կնպաստի Հյուսիսային Կովկասի պատմության էլ ավելի անկանխակալ հետազոտմանը: Այս նախագծի նպատակն է Հյուսիսային Կովկասի պատմությանն առնչվող հայկական աղբյուրներում առկա տվյալների վերհանումը և համակարգումը, դրանց գիտական արժեքի արժևորումը ու հավաստիության աստիճանի քննությունը: Ուսումնասիրության առարկան կհանդիսանան հայերեն լեզվով գրված նարատիվ աղբյուրները, որոնք գլխավորապես կենտրոնացած են Կովկասի գրավոր մշակույթի «գանձարանում»՝ Հայաստանի հանրապետության Հին ձեռագրերի ինստիտուտ-թանգարանում կամ Մատենադարանում: Բացի այդ, կօգտագործվեն վիմագիր ու դրամգիտական աղբյուրները, ժողովրդական պատումները: Կկարևորվեն ու կոնկերտ գնահատականներ կտրվի ուսումնասիրվելիք աղբյուրներին: Ծրագրի կատարողները հանդիսանում են ռուսական և հայկական խմբերը, որոնք գիտահետազոտական ինստիուտների աշխատակիցներ են:
Հիմնական բանախոսներ՝ ՌԴ ԳԱԱ ԴԱԿ Պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, պ.գ.թ. Ռամազան Աբդուլմաժիդով և ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտաշխատող, պ.գ.թ. Հայկ Հակոբյան
ՀԱԻ երիտասարգ գիտնականների խորհրդի հերթական սեմինարի շրջանակներում Սալվինե Մարկոսյանը կներկայացնի, թե ինչպես է մեդիան ազդում էթնիկ խմբերի ինքնության ձևավորման և պահպանման հարցում։
էթնիկ ինքնության գործոնը սովորաբար հանդես է գալիս որպես առաջնորդող դրդապատճառ` լրատվամիջոցների արտադրության, մշակման և սպառման համար: Այս համատեքստում կարևոր է դիտարկել էթնիկ մեդիայի դերը ինքնության ձևավորման, պահպանման և վերարտադրման գործում:
Ս.թ. հունիսի 17-ին, ժամը 16:00-ին ինստիտուտի գրադարանում տեղի կունենա Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի սեմինարը։
Թեմա` Մեծարանից Սուրբ Հակոբավանքի 2023 թ. հնագիտական հետազոտության արդյունքները
Բանախոս՝ Վարգդես Սաֆարյան
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը մասնակցում է Եվրոպական հնագիտության օրերին։ Այդ համատեքստում ներկայացվելու են բաց դասախոսություններ։ Այս շարքի հաջորդ դասախոսությունը կվարի Արենիի պեղումների ղեկավար, Բորիս Գասպարյանը։
Բովանդակությունը՝
Արենին հնագույն Հայաստանի կարևորագույն հուշարձաններից է: Տարիներ շարունակ այս հուշարձանում պեղումներ է իրականացրել ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը՝ Բորիս Գասպարյանի ղեկավարությամբ: Դասախոսության ընթացքում կներկայացվեն այդ ուսումնասիրությունների արդյունքները՝հարակից Գնիշիկաձոր և Մագելանի քարայր հուշարձանների հետ միասին՝ բացահայտելով Վայոց ձորի պատմամշակութային նշանակությունը տարածաշրջանային և միջտարածաշրջանային համատեքստում:
ՀՀ ԳԱԱ ՀՆագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժինը Կիրառական մարդաբանության թեմատիկ խմբի հետ կազմակերպել են ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումներին նվիրված գիտաժողով, որը տեղի կունենա ինստիտուտի գրադարանում հունիսի 14-ին։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը մասնակցում է Եվրոպական հնագիտության օրերին։ Այդ համատեքստում ներկայացվելու են բաց դասախոսություններ։
Առաջին դասախոսությունը կվարի ինստիտուտի գիտակազմակերպչական խմբի ղեկավար, պ․գ․թ․ Վիկտորյա Վասիլյանը։
Բովանդակությունը՝ Դասախոսությունը նվիրված է արհեստական բանականության կիրառմանը հնագիտական նյութի հանրահռչակման, վիրտուալ մշակութային տարածքի ստեղծման, թանգարանների կերպարանափոխության ոլորտներում, ինչպես նաև դրա կրթական և զբոսաշրջային նշանակությանը։ Անդրադարձ կկատարվի եռաչափ տեխնոլոգիաների կիրառմանը, և դրանց դերին արտեֆակտների և պատմական վայրերի համապարփակ թվային արխիվացման գործում: