Ստորաբաժանման արտադրանքը չափվում է որակյալ գիտական հրապարակումներով (մենագրություններ, ժողովածուներ, հոդվածներ), որոնք պետք է լինեն ակտուալ և նորարարական՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ և լաբորատոր անալիզներ, մասնակցած և կազմակերպած միջոցառումներով (գիտաժողովներ, սեմինարներ ևն), դաշտային և լաբորատոր արդյունավետ աշխատանքով, միջազգային կապերի արդյունավետությամբ (օտարերկրյա ռեսուրսների ներգրավում, լաբորատորիաների հասանելիություն, միջազգային գիտաժողովների մասնակցություն), կադրային ներհոսքով, ատենախոսությունների պաշտպանությամբ, մասնագիտական կարծիքների տրամադրմամբ:
Ստորաբաժանման անցյալն ու ներկան
Ճարտարապետական մոդելավորման գիտահետազոտական խումբը ստեղծվել է 2023 թվականին: Չնայած այն նորաստեղծ ստորաբաժանում է, սակայն նրա անդամները փորձառու մասնագետներ են (ղեկավար՝ Արտակ Հախվերդյան), որոնք տարիներ շարունակ ապահովել են ինստիտուտի՝ պեղումներով ձեռք բերված հնագիտական կառույցների և առարկաների ճարտարապետական նախագծերն ու գծանկարները: Ներկայումս խմբի անդամներն աշխատանքներ են անում նախկինում իրականացված և հընթացս իրականացվող ծրագրերը համակարգելու, (եռաչափ) մոդելավորելու և գիտականացնելու ուղղությամբ: