Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Ճարտարապետական մոդելավորման խումբ

Ճարտարապետական մոդելավորման խումբ

Ճարտարապետական մոդելավորման խումբ

Ստորաբաժանման խնդիրն է

  1. Կազմակերպել պեղումներով ձեռքբերված մշակութային արժեքների նախագծման և գծա­գրման աշխատանքները:
  2. Ապահովել նախագծման և գծագրման աշխատանքների միասնական և համա­կարգ­ված չա­փանիշներով լինելը:
  3. Կազմակերպել պեղումներով ձեռքբերված ճարտարապետական միավորների վի­զուա­լի­­զա­ցիան (համակարգչային մշակումը):
  4. Իրականացնել պեղումներով ձեռքբերված գտածոների փորձարարական մոդելավո­րու­մը:
  5. Ստորաբաժանման արտադրանքը չափվում է որակյալ գիտական հրապարակումներով (մե­նա­գրու­թյուն­ներ, ժողովածուներ, հոդվածներ), որոնք պետք է լինեն ակտուալ և նորարարական՝ կի­­րառելով ժամանակակից մեթոդներ և լաբորատոր անալիզներ, մասնակցած և կազ­­մակերպած միջոցառումներով (գիտաժողովներ, սե­մի­նար­ներ ևն), դաշտային և լաբորատոր ար­դյու­նա­վետ աշխատանքով, միջազգային կապերի արդյունավե­տու­թյամբ (օտարերկրյա ռեսուրսների ներ­­գրավում, լաբորատորիաների հասանելիություն, մի­ջազ­գային գիտաժողովների մաս­նակ­ցություն), կադրային ներհոսքով, ատենա­խո­սու­թյունների պաշտ­պա­նու­թյամբ, մասնագիտական կարծիքների տրամադրմամբ:

 


Ստորաբաժանման անցյալն ու ներկան

Ճարտարապետական մոդելավորման գիտահետազոտական խումբը ստեղծվել է 2023 թվականին: Չնայած այն նորաստեղծ ստորաբաժանում է, սակայն նրա անդամները փորձառու մասնագետներ են (ղեկավար՝ Արտակ Հախվերդյան), որոնք տարիներ շարունակ ապահովել են ինստիտուտի՝ պեղումներով ձեռք բերված հնագիտական կառույցների և առարկաների ճարտարապետական նախագծերն ու գծանկարները: Ներկայումս խմբի անդամներն աշխատանքներ են անում նախկինում իրականացված և հընթացս իրականացվող ծրագրերը համակարգելու, (եռաչափ) մոդելավորելու և գիտականացնելու ուղղությամբ:

(c) 2020 Muzex - All rights reserved.