Ստորաբաժանման խնդիրները
ՀՀ ԳԱԱ ՀԱԻ «Մշակութային ժառանգության մշտադիտարկման» գիտահետազոտական խումբը ձևավորվել է 2026 թվականի հունվարին։ Խմբի անդամների գիտահետազոտական գործունեությունը սկսվել է դեռևս 2023 թվականի սեպտեմբերից՝ 23RL-6A006 ծածկագրով «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» գիտական թեմայի շրջանակում, որի ընթացքում ձևավորվել են համագործակցության կայուն գիտական թիմը և հետազոտական հիմնական ուղղությունները։
Խմբի հիմնական առաքելությունն է Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես սահմանամերձ և խոցելի համայնքներում, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության համակարգված ուսումնասիրությունը, փաստագրումը, պահպանությանն ու հանրայնացումը։
Խմբի հիմնական խնդիրներն են՝
Խմբի ուսումնասիրության ոլորտները և ուղղությունները
Խմբի ուսումնասիրության ոլորտները ներառում են՝
Ուսումնասիրություններն իրականացվում են միջգիտակարգային մոտեցմամբ՝ համադրելով մարդաբանական, աղբյուրագիտական և թվային հումանիտար մեթոդները։
Խմբի իրականացրած ուսումնասիրությունները
2023–2025 թթ․ 23RL-6A006 ծածկագրով «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» գիտական թեմայի շրջանակներում խումբը իրականացրել է հետևյալ աշխատանքները։
- Դաշտային հետազոտություններ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերում՝ Աճարկուտ, Բարեկամավան, Կոթի, Դովեղ, Նոյեմբերյան, Բերդ, Այգեձոր, Մովսես, Ճամբարակ, Գնիշիկ, Մարտիրոս համայնքներում։
Դաշտային աշխատանքների ընթացքում իրականացվել են՝
Լրացուցիչ իրականացվել են արխիվային ուսումնասիրություններ Հայաստանի Ազգային Արխիվում։
Տվյալների բազայի ստեղծում
Ծրագրի շրջանակում ստեղծվում է թվային տվյալների շտեմարան՝ շուրջ 400 միավոր նյութի ընդգրկմամբ։ Կիրառվում են AirTable հարթակը և GIS ծրագիրը՝ տվյալների պահպանման, դասակարգման և քարտեզագրման համար։
Միջազգային համագործակցություն
Խումբը նախաձեռնել է միջազգային համագործակցություն մի շարք համալսարանների և գիտական կենտրոնների հետ։ Առանձնացնենք մասնավորապես Զալցբուրգի համալսարանի հայագիտական կենտրոնը:
Խմբի կազմակերպած գիտական և կրթական միջոցառումները
Խմբի և «Կապույտ Վահան Հայաստան» հասարակական կազմակերպության միջև հաստատված համագործակցության շնորհիվ 2024–2025 թթ․ ընթացքում հաջողությամբ իրականացվել է երեք կրթական դասընթաց՝ Տավուշի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Դասընթացները ձևավորվել են որպես աշնանային և ամառային դպրոցներ՝ ներառելով թե՛ տեսական դասախոսություններ, թե՛ դաշտային պրակտիկա։ Այս նախաձեռնությունների հիմնական նպատակն էր խորացնել մասնակիցների գիտելիքները մշակութային ժառանգության ճանաչման, ուսումնասիրության և հանրայնացման մասին՝ միաժամանակ խթանելով համայնքային ներուժի կայուն զարգացմանը։ Խումբը Զալցբուրգի համալսարանի հայագիտական կենտրոնի հետ համաեղ կազմակերպել է Հայ-ավստրիական միջազգային աշնանային դպրոցներ Տավուշում (2024 և 2025 թթ.)։