Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայտարարություններ

«Արքետիպային հարակցումները հայկական հրաշապատում հեքիաթներում և վիպապատմական բանահյուսության մեջ», հեղ․ Թամար Հայրապետյան

«Արքետիպային հարակցումները հայկական հրաշապատում հեքիաթներում և վիպապատմական բանահյուսության մեջ», հեղ․ Թամար Հայրապետյան

24-12-2023 11:07

Լույս է տեսել ինստիտուտի աշխատակից Թամար Հայրապետյանի հեղինակած «Արքետիպային հարակցումները հայկական հրաշապատում հեքիաթներում և վիպապատմական բանահյուսության մեջ» մենագրությունը: Աշխատանքը առկա է ինստիտուտի գրադարանում:

Տեսնել ավելին
«ԱՐԱԳԱԾԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ». Հնագիտական հետազոտությունների ժողովածու՝ նվիրված Տելեմակ Խաչատրյանի hիշատակին

«ԱՐԱԳԱԾԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ». Հնագիտական հետազոտությունների ժողովածու՝ նվիրված Տելեմակ Խաչատրյանի hիշատակին

23-12-2023 11:08

«ԱՐԱԳԱԾԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ»․ Հնագիտական հետազոտություններ նվիրված Տելեմակ Խաչատրյանի հիշատակին

Ներկայացվող ժողովածուն նվիրված է XX դ. անվանի հնագետ Տելեմակ Խաչատրյանի հիշատակին։ Այն ներառում է հայ և միջազգային մասնագետների հետազոտությունները Հայկական լեռնաշխարհի ու հարակից տարածքների տարբեր դարաշրջանների հնագիտական խնդիրների վերաբերյալ: Գիրքը նախատեսված է ինչպես մասնագետների, այնպես էլ հնագույն Հայաստանի պատմության և մշակույթի խնդիրներով հետաքրքրվող ընթերցողների համար:

Ժողովածուի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից:

 

Հրատարակվում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհուրդների որոշմամբ
Խմբագիր՝ Հայկ Ավետիսյան (պ.գ.դ.)
Խմբագրի տեղակալ՝ Արսեն Բոբոխյան (պ.գ.թ.)
Խմբագրական խորհուրդ՝ Պավել Ավետիսյան (պ.գ.դ.), Ռուբեն Բադալյան (պ.գ.դ.), Աշոտ Փիլիպոսյան (պ.գ.դ.), Համլետ Պետրոսյան (պ.գ.դ.), Էդիկ Մինասյան (պ.գ.դ.), Իգիթ Ղարիբյան (պ.գ.դ.), Ֆրինա Բաբայան (պ.գ.թ.), Հայկ Հակոբյան (պ.գ.թ.), Հակոբ Սիմոնյան (պ.գ.թ.), Արտակ Գնունի (պ.գ.թ.)

 

Տեսնել ավելին
Հնագիտություն, ազգագրություն, բանագիտություն։ միջգիտական մոտեցումներ

Հնագիտություն, ազգագրություն, բանագիտություն։ միջգիտական մոտեցումներ

14-12-2023 09:07


Ս.թ. դեկտեմբերի 14-ին և 15-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կանցկացվի Երիտասարդ գիտնականների 17-րդ հանրապետական գիտաժողովը

Գիտաժողովի ծրագիրը տես այստեղ

Տեսնել ավելին
Բնակավայր և տնտեսական մշակույթ

Բնակավայր և տնտեսական մշակույթ

20-11-2023 09:36

Գիտաժողովը նպատակ ունի վեր հա­նե­լու հա­յոց տնտեսական մշակույթում վերջին հար­յու­րամ­յակում տեղի ունեցած փոփոխու­թյուն­ներն ու դրանց արդի դրսևորումները:

 

Զեկուցումների հիմնա­դրույթ­ներն ուղար­­­կել մինչև 2023 թ. հոկտ­եմ­բերի 15-ը, հե­տև­յալ էլեկ­տ­րո­­­նային հասցեով՝ rafik.gabrielyan.93@gmail.com

Ընդունված հայ­տերի մասին մասնակից­նե­րը կտե­ղեկացվեն մինչև նոյեմբերի 5-ը։

Նախքան գիտաժողովի մեկնարկը ամ­փո­փագրերը կհրատարակվեն որպես էլեկ­տրո­­նա­յին ժողովածու, իսկ զեկուցումները հոդ­­­ված­նե­րի տես­քով կհրատարակվեն ա­ռան­­­­ձին ժո­ղո­վա­ծուով 2024 թվականին:

Ամփոփագրի չափորոշիչներն են.

Զեկուցման ամփոփագրերը պետք է ունե­նան 250-300 բառ (հայերեն, ռուսերեն, անգ­լե­րեն), տառատեսակը՝ GHEA Grapalat:

Ներկայացնել Word 2007 ծրագրով, թղ­­թի չափը՝ A4, թղթի լուսանցքները բոլոր կող­մերից՝ 2.00 սմ, տողերի միջակայքը՝ 1.5:

Առաջին էջի վերին աջ անկյունում գրել հե­ղի­նակի անունը, ազգանունը, հայրա­նու­նը, գի­տա­­կան աստիճանն ու կոչումը, աշ­խա­­­տա­­­­վայ­րը, էլ. ­փոս­տի հասցեն, հեռա­խո­սա­­­­հա­մարը: Հոդ­­­վածի վեր­նագիրը գրել մե­ծա­­տա­­ռերով՝ կենտ­­­րո­նում, ներ­­քևում՝ հիմնաբառերը՝ 6-8 բառ, այ­նու­հետև՝ ամ­փոփ­ման տեքս­­տը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կա­րող եք զանգահարել հետևյալ հե­ռա­խո­սա­հա­մարով +374 96 05 20 88 (Ռաֆիկ Գա­բրիելյան):

 

Գիտաժողովի կազմկոմիտե

  1. Հոբոսյան Սուրեն, պ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, Ազգագրության բաժնի վարիչ)
  2. Դալալյան Տորք, պ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, փոխտնօրեն, Բանագիտության բաժնի վարիչ)
  3. Աբրահամյան Լևոն, պ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Մշակութային մարդաբանության բաժնի վարիչ)
  4. Հայրապետյան Թամար, պ.գ.դ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, Բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ)
  5. Գալստյան Միհրան, պ.գ.դ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, Էթնոսոցիոլոգիայի բաժնի վարիչ)
  6. Գաբրիելյան Մխիթար, պ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, ավագ գիտաշխատող)

 

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն անգլերեն:

Տեսնել ավելին
Արևելք (Մեղրի)․ պատմամշակութային ժառանգություն և մշակութային կապեր

Արևելք (Մեղրի)․ պատմամշակութային ժառանգություն և մշակութային կապեր

17-11-2023 05:00
Միջազգային գիտաժողով

2023 թ. նոյեմբերի 17-19, ԵՊՀ և ՀԱԻ

�� Երևանի պետական համալսարանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ և «Երկիր եւ մշակոյթ» համազգային կազմակերպության հետ գործակցաբար, կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ նվիրված Սյունիքի պատմական Արևիք գավառի (ներկայիս Մեղրու շրջանի) պատմամշակութային ժառանգության և հարևան երկրների հետ միջմշակութային կապերի զանազան հայեցակետերին։

�� Ակնկալում ենք գիտական նորույթ և վերլուծական բնույթ ունեցող զեկուցումներ, որոնք առնչվում են հետևյալ գիտակարգային ուղղություններին.

�� նյութական մշակութային ժառանգություն (հնագիտություն, վիմագրագիտություն, թանգարանագիտություն)

�� ոչ-նյութական մշակութային ժառանգություն (ազգագրություն, մշակութային մարդաբանություն, բանագիտություն, լեզվաբանություն, բարբառագիտություն)

�� արվեստագիտություն (ճարտարապետություն, մանրանկարչություն, որմնանկարչություն, ձեռագրագիտություն)

�� պատմագիտություն (պատմագրություն, աղբյուրագիտություն, տեղագրություն, քարտեզագիտություն)

♟ Գիտաժողովը տեղի կունենա Երևանում և Մեղրիում:

✅ Մասնակցության համար անհրաժեշտ է զեկուցման հիմնադրույթներն ուղարկել �� meghri.conference@gmail.com էլ. հասցեին՝ նախքան ս.թ. սեպտեմբերի 22-ը,

նշելով հեղինակ(ներ)ի անուն-հայրանուն-ազգանունը, գիտական կոչումը, պաշտոնը, աշխատավայրը և բջջային հեռախոսահամարը։ Կազմկոմիտեի կողմից ընտրված մասնակիցներին դրական պատասխան նամակը կուղարկվի մինչև ս.թ. հոկտեմբերի 10-ը: Գիտաժողովի նախնական ծրագիրը մասնակիցներին կուղարկվի մինչև հոկտեմբերի 30-ը։

�� Գիտաժողովից հետո զեկուցումների հիման վրա գրված հոդվածները կընդգրկվեն «Արևիք. պատմամշակութային ժառանգության դրվագներ» ժողովածուում, որը նախատեսվում է լույս ընծայել 2024 թվականին։

�� Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, անգլերենը, ֆրանսերենը և ռուսերենը։

 

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Հովհաննես Հովհաննիսյան, պ.գ.դ. (ԵՊՀ ռեկտոր)

Արսեն Բոբոխյան, պ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ տնօրեն)

Դավիթ Դավթյան (ԵՄԿ հայաստանյան մասնաճյուղի նախագահ)

Համո Սուքիասյան, պ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՊԻ)

Արսեն Հարությունյան, պ.գ.թ. (ՄՄ/ՀԱԻ)

Տորք Դալալյան, բ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ փոխտնօրեն)

Տեսնել ավելին
Էթնոսոցիալական փոփոխությունները հայկական սփյուռքում․ միտումներ և զարգացումներ

Էթնոսոցիալական փոփոխությունները հայկական սփյուռքում․ միտումներ և զարգացումներ

07-11-2023 06:00

Աշխարհում անընդմեջ տեղի ունեցող տեղաշարժերը ժամանակակից սփյուռքերում առաջ են բերում մի շարք էթնոսոցիալական և էթնոմշակութային գործընթացներ:  Վերջինիս հետևանքով բնակչության էթնիկական, մշակութային, կրոնական և այլ հատկանիշների բազմազանությունը հանգեցրել է սոցիալական փոփոխությունների հիմնախնդրի ուսումնասիրության անհրաժեշտությանը:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրությունների բաժինը Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի հետ համատեղ 2023 թ. նոյեմբերի 07-08-ին կազմակերպում է «ԷԹՆՈՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ. ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ» խորագրով գիտաժողով:

Գիտաժողովը կոչված է քննարկել հայկական սփյուռքում տեղի ունեցող փոփոխությունները, դրանց ուսումնասիրության մեթոդաբանական ու տեսական խնդիրները, հայկական սփյուռքի տարբեր համայնքներում/հատվածներում իրականացրած հետազոտությունների հիման վրա ցույց տալ այդ փոփոխությունների շարժընթացն ու բովանդակությունը:

Մասնակցության համար թեմաների շրջանակներն են.

  • Էթնոսոցիալական գործընթացների ուսումնասիրության մեթոդաբանական մոտեցումներ, որի շրջանակում մասնակիցները կարող են ներկայացնել ուսումնասիրության հիմնախնդիրների տնտեսական, մշակութային, իրավական և սոցիալ-ժողովրդագրական կողմերը: Ինչպես նաև կարող են անդրադառնալ  սփյուռքի ուսումնասիրության մեթոդներին և գործիքակազմին, սփյուռքի նկատմամաբ նախագծերի և ծրագրերի մշակման ու իրականացման հարցերին: 
  • Էթնոսոցիալական գործընթացների ուսումնասիրության հետազոտական փորձը. ընդհանուր և առանձնահատուկ կողմեր. այս ուղղության շրջանակում մասնակիցները կարող են ներկայացնել հայկական սփյուռքում տեղի ունեցող ինքնության փոխակերպումների, սոցիալական և  էթնոդավանանքային փոփոխությունների, սոցիալ-մշակութային ժամանակակից տեղաշարժերի  միտումներն ու զարգացումները հետազոտահեն տվյալներով, համեմատական վերլուծությամբ:

Գիտաժողովին կարելի է մասնակցել առկա և հեռավար ձևաչափերով։

Գիտաժողովին մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2023 թ. սեպտեմբերի 20-ը զեկույցի ամփոփագիրը և հակիրճ (1 էջ)  ինքնակենսագրականն (CV)  ուղարկել info.diasporastudies@gmail.com էլեկտրոնային հասցեին: Ընդունված հայտերի մասին մասնակիցները կտեղեկացվեն մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ։ Գիտաժողովի ծրագիրը  և օրակարգը մասնակիցներին կուղարկվեն մինչև հոկտեմբերի 20-ը: Նախքան գիտաժողովի մեկնարկը ամփոփագրերը կհրապարակվեն որպես էլեկտրոնային ժողովածու, իսկ զեկուցումները հոդվածների տեսքով կհրատարակվեն առանձին ժողովածուով 2024 թվականին:

Ամփոփագրի չափորոշիչներն են.

 Զեկույցի ամփոփումը՝ 250-300 բառ ծավալով (հայերեն, ռուսերեն, անգլերեն), տառատեսակը՝ Sylfaen (հայերեն), Times New Roman (ռուսերեն, անգլերեն): Հիմնաբառերը՝ 6-8, էջերի չափը՝ բոլոր կողմերից 2.5սմ, տառաչափը՝ 12սմ, իսկ միջտողային բացատը՝ 1.5:

Ամփոփման սկզբում՝ էջի կենտրոնում, գրվում է զեկույցի վերնագիրը՝ գլխատառերով, ներքևում՝ հիմնաբառերն են, իսկ ամփոփագրի վերջում՝ էջի աջ հատվածում, նշվում են հեղինակի անունը և ազգանունը, գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն և մասնակցության ձևը (առկա, հեռավար):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել info.diasporastudies@gmail.com: էլեկտրոնային հասցեին:

Գիտաժողովի անցկացման վայրը՝ Հայոց Ազգագրության և Ազատագրական Պայքարի Պատմության Ազգային Թանգարան

Տեսնել ավելին
Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային արդի գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ

Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային արդի գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ

17-10-2023 09:00

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2023 թ. հոկտեմբերի 18-20-ին կազմակերպում է «Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային արդի գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողով: Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն քննելու Հայաստանի առջև ծառացած արդի սոցիալ-տնտեսական և էթնոժողովրդագրական մարտահրավերները, այդ թվում՝ արտագաղթի և փախստականության, սոցիալական շերտավորման և աղքատության, ամուսնության, ընտանիքի և ներընտանեկան հարաբերություններում տեղի ունեցող փոխակերպումների, հայոց տոնածիսական և պրոֆեսիոնալ մշակույթում ավանդականի և արդիականի նոր դրսևորումների, լեզվական, կրոնական վարքագծի և ինքնության, Հայաստանի մարդկային և գիտական ներուժի հետագա զարգացման առումով սփյուռքի և հնարավոր վերադարձի հետ կապված հիմնախնդիրներ:

Գիտաժողովին կարող են մասնակցել առկա և հեռավար ձևաչափերով։

Գիտաժողովին մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2023 թ. սեպտեմբերի 25-ը զեկույցի ամփոփագիրն ուղարկել կազմկոմիտե հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ iae.ethnosociology@gmail.com: Ընդունված հայտերի մասին մասնակիցները կտեղեկացվեն ներառյալ հոկտեմբերի 10-ը։ Նախքան գիտաժողովի մեկնարկը ամփոփագրերը կհրապարակվեն որպես էլեկտրոնային ժողովածու, իսկ զեկուցում­ները հոդվածների տեսքով կհրատարակվեն առանձին ժողովածուով՝ մինչև 2024 թ. ապրիլի 1-ը:

Ամփոփագրի չափորոշիչներ: Զեկույցի ամփոփումը՝ 250-300 բառ ծավալով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, տառատեսակը՝ հայերեն՝ Sylfaen, իսկ ռուսերենը և անգլերենը՝ Times New Roman: Հիմնաբառերը՝ 6-8, էջերի չափը՝ բոլոր կողմերից 2.5 սմ, տառաչափը՝ 12, իսկ միջտողային բացատը՝ 1.5:

Ամփոփման սկզբում՝ էջի կենտրոնում, գրվում է զեկույցի վերնագիրը՝ գլխատառերով, ներքևում՝ հիմնաբառերն են, իսկ ամփոփագրի վերջում՝ էջի աջ հատվածում, նշվում են հեղինակի անունը և ազգանունը, գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն և մասնակցության ձևը (առկա, հեռավար):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել iae.ethnosociology@gmail.com, lusineangelush@gmail.com էլ. հասցեներով կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով +37498913314 (Լուսինե Անգելուշ)

Տեսնել ավելին
Վիմագրական մշակույթ․ ժայռապատկերներից մինչև մեր օրեր

Վիմագրական մշակույթ․ ժայռապատկերներից մինչև մեր օրեր

11-10-2023 11:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը նախաձեռնում է Հայկական լեռնաշխարհի և գաղթավայրերի վիմագիր մշակութային ժառանգությանը վերաբերող գիտաժողով՝ նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին: Գիտաժողովի նպատակն է՝ վիմագիր ավանդույթի հիմամբ ներկայացնել գրի ընկալումը մարդկային մտածողության և մշակութային համապատկերում՝ կարևորելով քարեղեն վավերագրերի աղբյուրագիտական արժեքը:

 

Գիտաժողովի մասնակցության հայտը` համապատասխան ամփոփագրով (200-300 բառ), պետք է արտա­հայտի զեկուցման գիտական նորույթը և առնչվի ներքոնշյալ բնագավառներին՝

▪ ժայռապատկերագրություն (տեղեկության փոխանցման պարզագույն ձևեր),

▪ նախամաշտոցյան վիմագրություն (սեպագիր, հիերոգլիֆիկ/մեհենագիր, արամեատառ,

հունարեն, լատիներեն և այլն),

▪ մեսրոպատառ վիմագրություն (փորագիր, ելնդագիր, ներկագիր վիմագրեր),

▪ այլալեզու վիմագրություն (վրացերեն, աղվաներեն, պարսկերեն, արաբերեն, ասորերեն և այլն),

▪ վիմագրերի բովանդակություն, լեզու և գրչարվեստ,

▪ ոչ պաշտոնական վիմագրություն. գրաֆիտի:

 

Ամփոփագիրը պետք է ուղարկել մինչև հոկտեմբերի 1-ը, երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն, հետևյալ էլեկտրոնային հասցեին. ars.vimagraget@gmail.com:

Կազմկոմիտեի կողմից հավանության արժանացած հայտերի հեղինակները գիտաժողովի մասնակցության մասին կտեղեկացվեն մինչև հոկտեմբերի 15-ը: Գիտաժողովը տեղի կունենա՝ 10-11 նոյեմբերի, 2023 թ.: Լավագույն զեկուցումները հոդվածների տեսքով կհրատարակվեն առանձին ժողովածուով՝ մինչև 2024 թ. ապրիլի 1-ը:

Կապ՝ars.vimagraget@gmail.com, (094) 73-00-27

Տեսնել ավելին
«Փոխվում է ամեն ինչ՝ կլիման, հասարակությունը, լանդշաֆտները»

«Փոխվում է ամեն ինչ՝ կլիման, հասարակությունը, լանդշաֆտները»

06-10-2023 06:00

Արդիականության դարաշրջանի դասագրքային սահմանումը կարող է հնչել այսպես՝ «Ամեն ամուրը հալվում է օդում»: Դարավոր ավանդույթներն ու ինստիտուտները, տնտեսական կյանքի և հասարակական կազմակերպման ձևերը փլուզվեցին հեղափոխությունների, արդյունաբերականացման և աշխարհիկացման հարձակողական թափից: Այնուամենայնիվ, տրված սահմանման մեջ կա մեկ զարմանալիորեն կայուն տարր՝ հենց օդը: Բավական երկար ժամանակ հետազոտողները դիտարկել են շրջակա միջավայրը կա՛մ որպես անշարժ տեսարան, որը զուտ ետնաբեմ է ծառայում արդիականության դարաշրջանի դրամաների համար, կա՛մ որպես պասիվ օբյեկտ, որը պետք է նվաճել կամ պաշտպանել։ Համաշխարհային էկոլոգիական ճգնաժամը, որի առջև այժմ կանգնած են Երկիր մոլորակը և մարդկությունը, փոխում է մեր մոտեցումները արդիականության սահմանման վերաբերյալ: Այն ստիպում է մեզ քննարկման կենտրոն բերել մարդկային քաղաքակրթության և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների խնդիրը, և ավելի ու ավելի հաճախ է արդիականության հայեցակարգին փոխարինելու գալիս Անթրոպոցենի հայեցակարգը: Նախկինում առանձին, նույնիսկ մեկուսի բնապահպանական ուսումնասիրությունները դառնում են գիտակարգային խաչմերուկ, որի շուրջ կառուցվում են նոր մոտեցումներ ինչպես հումանիտար, այնպես էլ բնական գիտությունների տարբեր ոլորտներում: «Փոխվում է ամեն ինչ՝ կլիման, հասարակությունը, լանդշաֆտները» գիտաժողովը փորձ է վերամտածելու արդիականության մեր ընկալումները: Մենք նախատեսում ենք քննարկել, թե ինչպես են էկոհամակարգերը օգտագործվում, ոչնչացվում, կոնցեպտուալացվում և ստեղծվում մարդկային հասարակությունների կողմից: Բացի դրանից, մենք ուզում ենք անդրադառնալ ժամանակակից տնտեսության, մշակույթի, քաղաքական և սոցիալական կառույցների հարաբերականորեն նյութական պայմանականությանը։

Քննարկման թեմաները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.

  • Բնական և հումանիտար գիտությունները և դրանց դերը Անթրոպոցենի դարաշրջանում
  • Բնիկ ժողովուրդների՝ փոփոխվող պայմաններին հարմարվելու գիտելիքներ և պրակտիկաներ
  • Քաղաքային տարածքներ և տեղանքներ (loci)
  • Ջրօգտագործման խնդիրներ. պատմություն, տնտեսություն և մշակութային պրակտիկաներ
  • Հանքահանություն և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործում
  • «Երկրի ձևավորում» (Terraforming) և գեոինժեներություն
  • Լանդշաֆտների (ապա)սրբազանացում
  • Միջազգային իրավունք և շրջակա միջավայրի պաշտպանություն
  • Բնապահպանական բողոքի ակցիաներ և կանաչ շարժումներ
  • Բնական աղետների սոցիալական հետևանքները
  • Էկոլոգիա և պատերազմ
  • Կլիմայի փոփոխություն և միգրացիայի նոր ալիքներ

Գիտաժողովի լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և զեկուցման հայտը (400-500 բառ) iae.anthropology@gmail.com կամ anthroposchool@utmn.ru էլ․ հասցեին։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի օգոստոսի 20-ն է։

Կազմակերպիչները կարող են առաջարկել սահմանափակ թվով ճամփորդական դրամաշնորհներ, որոնք կապահովեն մասնակիցների կացարանի ծախսը: Գիտաժողովին դիմելն անվճար է։

 

Տյումենի պետական համալսարան (Բնապահպանական և սոցիալական հետազոտությունների դպրոց (AnthropoSchool)),

Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժին

Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի Գիտության և տեխնոլոգիաների հետազոտությունների կենտրոն (STS կենտրոն),

ՍՊԵՀ միջազգային կրթության կենտրոն (Ե-կենտրոն)

Ուրբ, 10/06/2023 - 10:00 - Շաբ, 10/07/2023 - 18:00
Տեսնել ավելին
«Երազ և տեսիլ. իրականության և երևակայության սահմանին»

«Երազ և տեսիլ. իրականության և երևակայության սահմանին»

28-09-2023 06:00

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտը համատեղ կազմակերպում են հանրապետական գիտաժողով «Երազ և տեսիլ. իրականության և երևակայության սահմանին» թեմայով՝ ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի 21T-6B141 Երազը և տեսիլքը հայ գրականության մեջ և մշակույթում գիտական նախագծի շրջանակում:

Գիտաժողովին կարող են մասնակցել նշված թեմայի ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ տարբեր ոլորտներից.
  •  · Գրականագիտություն
  • · Բանագիտություն
  •  · Ազգագրություն
  • · Հոգեբանություն
  •  · Սոցիոլոգիա
  •  · Արվեստաբանություն

 · Պատմագիտություն

Գիտաժողովը անցկացվելու է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում 2023 թ. սեպտեմբերի 28-29-ին:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է զեկուցման վերնագիրը, դրույթները (շուրջ 250 բառ) և մասնակցության հայտը մինչև 2023 թ. սեպտեմբերի 5-ն ուղարկել hayriyan.1976@mail.ru էլեկտրոնային հասցեին:

 Հայտերի ստացումից հետո ընդգրկված մասնակիցներին գիտաժողովի մանրամասները կտեղեկացվեն մինչ սեպտեմբերի 20-ը:

 Գիտաժողովի կազմկոմիտե՝

 Նախագահ՝ Արսեն Բոբոխյան, պ.գ.թ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի տնօրեն

 Պատասխանատու քարտուղար՝ բ.գ.թ. Լուսինե Հայրիյան 

 Անդամներ՝

 Ավիկ Իսահակյան, բ.գ.դ., պրոֆեսոր

 Պետրոս Դեմիրճյան,բ.գ.դ.

 Հերիքնազ Որսկանյան, բ.գ.թ.

 Տորք Դալալյան, բ.գ.թ.

 Սաթենիկ Ավետիսյան, բ.գ.թ., դոցենտ

 Լիլիթ Սիմոնյան, բ.գ.թ.

 Անի Ղազարյան, բ.գ.թ.

 Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է:

 Գիտաժողովը անցկացվելու է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում 2023 թ. սեպտեմբերի 28-29-ին:

Տեսնել ավելին
«Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023 թթ. Արցախի փախստականությունը». գիտաժողով

«Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023 թթ. Արցախի փախստականությունը». գիտաժողով

21-09-2023 09:26

2023թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի Կլոր դահլիճում տեղի ունեցավ «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023 թթ. Արցախի փախստականությունը» թեմայով գիտա-գործնական աշխատաժողով: Աշխատաժողովը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Կիրառական մարդաբանության խումբը: Սա ըստ էության շարունակությունն էր 1988-ին սկսված ադրբեջանահայ փախստականների ուսումնասիրությունների հնգամյա ամփոփումների: Նախորդը տեղի էր ունեցել նույն դահլիճում 2018 թ. նոյեմբերի 24-ին «Ադրբեջանահայ փախստականություն: Քաղաքական, մշակութային, հասարակական խնդիրները 30 տարի անց (պատճառներ, ընթացք, ինտեգրացիա, հեռանկարներ)» թեմայով:

Գիտա-աշխատաժողովին մասնակցում էին փախստականների միջավայրում պարբերաբար հետազոտություններ իրականացնող գիտնականներ, ԳԱԱ ինստիտուտների գիտաշխատողներ, փախստականների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փախստականներ:

Աշխատաժողովին փախստականների տարբեր խնդիրները ելույթներով ներկայացրին 14 հետազոտողներ՝ 16 խորագրերով: Դրանք բաժանված էին երեք հիմնական հարցադրումների.

  1. Ադրբեջանում 20-րդ դարի ընթացքում և 21-րդ դարասկզբին փախստականություն ծնող պատճառներին: Ադրբեջանական հայրենիքը կայացնելու և ադրբեջանական էթնաինքնության դժվար գործընթացը, որի հիմքերից մեկն ակնհայտ իրենց պատմական հայրենիքում գոյատևող ժողովուրդների՝ հայերի, ուդիների, լեզգիալեզու և իրանալեզու այլ ժողովուրդների նկատմամբ անհանդուրժողականությունն ու այլատյացությունն է, ինչը նաև տարածվում է վերջին երկու հարյուրամյակում Ադրբեջանում հաստատված փոքրամասնությունների՝ ռուսների, ասորիների, հույների նկատմամբ: Իրենց էթնիկական ինքնությունների պաշտպանությանն ուղղված փոքրամասնությունների քայլերը, իրավական քննարկումների փոխարեն, բախվել և բախվում են իշխանությունների պատժիչ գործողություններին և խրախուսվող հանրային ռասիզմին: Քողարկված կամ ագրեսիվ ռասիզմի հետևանքով փոքրամասնությունների էթնիկական միավորները հարկադրված են ասիմիլացվել ադրբեջանական էթնիկական զանգվածում, կորցնելով սեփական ինքնությունը, կամ՝ ենթարկվել դեպորտացիայի, արտագաղթել Ադրբեջանից, այլապես նրանք կենթարկվեն ագրեսիվ տեղահանության, ինչպես տեղի ունեցավ Արցախի դեպքում:
  2. Գիտաժողով-աշխատաժողովի երկրորդ մասում քննարկվեցին Հայաստանում հաստատված փախստականների սոցիալ մշակութային ինտեգրացիայի խնդիրները  Ըստ վերլուծաբանների Ադրբեջանից փախստականները, ովքեր դեռևս 15 տարի առաջ դիմում էին միջազգային կառույցներին՝ պայմաններ ստեղծել հայրենիք վերադառնալու համար և Հայաստանի կառավարությունից օժանդակություն էին խնդրում փորձելու բանակցել այդ կառույցների հետ՝ պայմաններ ստեղծել հայրենիք վերադառնալու իրենց ցանկության շուրջ, 2020 և 2023 թթ. պատերազմներից հետո գտնում են, որ ոչ մի մարդասիրական կառույց մտադիր չէ օգնել իրենց այդ հարցում: Միաժամանակ գտնում են, որ Ադրբեջանում խրախուսվող հայատյացությունը, որևէ դիմադրության չհանդիպելով միջազգային կառույցների կողմից, այնպիսի ծավալների է հասել, որ էթնիկական հայի գոյությունն այդ երկրում տեսանելի ապագայում անհնար է: Նրանք ընտրել են Հայաստանում ինտեգրվելու հեռանկարը: Վերլուծաբանները գիտաժողովին ներկայացրին այդ փախստականների ինտեգրացիայի ընթացքը: Մի շարք բնակավայրերի օրինակով նրանք ներկայացրին ադրբեջանահայերի մշակութային ինքնության պահպանության և այդ ինքնության փոշիացման պայմանները: Ըստ հետազոտությունների, ինքնությունը հնարավոր է լինում պահպանել գլխավորապես այն բնակավայրերում, որտեղ հաստատվել են հիմնականում ելքի նույն բնակավայրից փախածները:
  3. Երրորդ մասն ամբողջովին նվիրված էր 2020թ. և 2023թ. պատերազմի հետևանքով փախստական դարձած արցախահայության խնդիրներին:

Գիտաժողով-աշխատաժողովի մասնակիցները վերջում ներկայացրին փախստական արցախահայերի պատկերացումներն իրենց ապագայի նկատմամբ: Ըստ այդ տեսլականի`

-Արցախի հայ բնակչությունը դարերի ընթացքում հաճախ է ենթարկվել փախուստների,

-Արցախի փախստական հայերի մեծ մասը որպես կանոն փախուստի վայրերում ապրել են կոնկրետ տարածքներում՝ պահպանելով իրենց մշակութային ինքնությունը,

- Արցախի փախստական հայերի մեծ մասը թեկուզ տասնամյակներ անց կարողացել են վերադառնալ իրենց լքված հայրենիք և վերակառուցել Արցախի հայության կյանքը հայրենիքում,

- 2020 և 2023 թթ. պատերազմների հետևանքով Արցախի փախստական հայերը կրկին վերադառնալու են հայրենիք,

- Ներկա պահին նրանք փորձելու են Հայաստանի հանրապետության տարածքում պահել իրենց արցախյան պատմա-մշակութային ինքնությունը և ապրել որպես միասնական մշակութային միավոր,

- Արցախի փախստական հայությունը, տեսնելով, թե ինչպես է փոշիացվել և փոշիացվում  Հայաստանի տարբեր տարածքներում բնակվող ադրբեջանահայերի մշակութային ինքնությունը, սպասում են, որ Հայաստանի կառավարությունը պայմաններ կստեղծի իրենց հավաքական բնակության համար՝ մինչև իրենք կարողանան հայրենիք վերադառնալ:  

 

գիտաժողովի ծրագիրը՝ այստեղ

Տեսնել ավելին
Հայկական մշակույթի ցուցադրություն Վաշինգտոնում

Հայկական մշակույթի ցուցադրություն Վաշինգտոնում

27-06-2023 09:28

Սույն թվականի հունիսի 27-ից հուլիսի 1-ը, ինչպես նաև հուլիսի 4-ից 8-ը Վաշինգտոնում տեղի կունենա "Armenia: Creating Home" անվամբ ցուցադրությունը։ "Smitsonian Folkliofe Festival" փառատոնի շրջանկաներում Հայաստանը կներկայացնի իր նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, կցուցադրվեն պարեր, երաժշտություն, խոհարարություն, դարբնություն և այլն։ Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Իմ Հայաստան մշակութային ժառանգության տուրիստական ծրագրի, USAID-ի, Սմիթսոնյան ինստիտուտի, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հովանավորչությամբ և աջակցությամբ։

Տեսնել ավելին

(c) 2020 Muzex - All rights reserved.