Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի(ՀԱԻ) ընթերցասրահում «Միջնադարագիտական սեմինարներ»-ի շրջանակում կայացավ «Հայաստանի ջրածածկ հուշարձաններն ըստ արխիվային փաստաթղթերի» խորագրով բանախոսությունը: ՀՀ տարբեր ջրամբարների տակ մնացած պատմական հուշարձանների մասին ներկայացրեց ՀԱԻ-ի միջնադարյան հնագիտության բաժնի գիտաշխատող, պ. գ. թ. Ավետիս Գրիգորյանը։ Ներկա էին ՀԱԻ-ի տարբեր բաժինների աշխատակիցներ, տվյալ հարցով հետաքրքրվողներ։ Բանախոսության վերջում կայացավ քննարկում։