Աշխատությունը նվիրված է Գյումրի քաղաքի դարբնոցային մշակութային ժառանգության ուսումնասիրությանը։ Գյումրին Հայաստանի եզակի քաղաքներից է, որն ունենալով արհեստագործական հարուստ ավանդույթներ պահպանել է դրանք և փոխանցել մինչև մեր օրերը։ Այդ հրաշքով պահպանված ավանդական արհեստներից է դարբնությունը, որն այստեղ, ի տարբերություն Հայաստանի այլ բնակավայրերի, զարգացել ու հասել է գեղարվեստական դարբնության մակարդակի։ Աշխատությունում ներկայացված են 19-20 դդ․ քաղաքային դարբնության ավանդույթները, դրանց պահպանվածության աստիճանը։ Առանձնակի կարևորություն է տրված մշակութային ժառանգության տեսանկյունից խնդիրը դիտարկելուն։ Գիրքը նախատեսված է ազգագրագետների, մշակութաբանների, հայագետների և մշակութային ժառանգությամբ հետաքրքրված լայն հանրության համար։