![](https://iae.am/sites/default/files/styles/750/public/c1f199ee-8dcf-48ea-a98c-33e502dfdd8a_0.jpg?itok=ZvyqI8lc)
Ապրիլի 10-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունենցավ Ծոցի արաբական երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, աստվածաբանության դոկտոր Հրայր ճէպէճեանի «Հայկական ազգագրական պատկերներ՝ տեսիլք, կամք եւ յոյս» գրքի շնորհանդես-քննարկումը:
Գիրքը հեղինակի երրորդ հայերեն ժողովածուն է, որտեղ տեղ են գտել սփյուռքյան և հայրենի մամուլի էջերում Ճէպէճեանի 2018-2022 թթ. հրատարակած հոդվածները․ դրանք արծարծում են ազգային, մշակութային, տնտեսական հիմնահարցեր և մարտահրավերներ։
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ Սփյուռքի ուսումնասիրության բաժնի վարիչ, դոկտոր Ռուբեն Կարապետյանը։