
Մ.թ.ա. III հազարամյակից միչև XIII դարն ընդգրկող բազմաշերտ Դվին հնավայրի անտիկ ժամանակաշրջանի մշակութային շերտի բնութագիրը կներկայացվի 2011-2015 թթ. պեղումների արդյունքների ուսումնասիրությամբ: Պեղումներով բացահայտված հնագիտական փաստացի նյութի համեմատական վերլուծությամբ կլուսաբանվի Դվինի անտիկ շրջանի շերտագրական պատկերը: Տվյալ հետազոտությունը կնպաստի Դվին հնավայրի պատմության ամբողջական նկարագրի վերականգմանը: