Error message

  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 699 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 700 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 701 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 704 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 706 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 302 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 303 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 311 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 318 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_settings_initialize() (line 826 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_settings_initialize() (line 835 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: session_name(): Session name cannot be changed after headers have already been sent in drupal_settings_initialize() (line 838 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).

Կոտայքի մարզի հուշարձանների հետախուզում և քարտեզագրում

Կոտայքի մարզում հայ-իտալական արշավախմբի կողմից իրականացվող հնագիտական ուսումնասիրությունների նպատակն է մանրամասն հետազոտել Հրազդան գետի վերին ավազանը և կազմել նշված հատվածի հնագիտական քարտեզը։

Նախագիծն իրականացվում է 2013 թվականից ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Միջերկրածովյան և արևելյան երկրների ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի, Իտալիայի արտաքին գործերի նախարարության միջև համագործակցությամբ:

Երեք գործաշրջանների ընթացում հետազոտություններ են կատարվել 52 հնավայրերում, որոնցից 17-ը հայտնաբերվել են արշավախմբի կողմից, իսկ 35-ը հանդիսանում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված հուշարձաններ։ Արշավախմբի կողմից հստակեցվել է այդ հուշարձանների թվագրությունը, ապագայում ստեղծվելիք հնագիտական քարտեզի համար գրանցվել են տեղագրական տվյալները (GPS)։ Հայտնաբերված հուշարձանները ժամանակագրվում են պալեոլիթից մինչև միջնադար։ Արշավախմբի կողմից հայտնաբերված նորահայտ հուշարձանները կարելի է բաժանել 5 խմբի՝ բացօթյա կայաններ (4), քարայր կացարաններ (5), ամրոցներ (2), ջրաղացներ (3), խաչանշաններով քարեր (6) և խաչքարեր (2)։ Այն հուշարձանները, որոնք ընդգրկված են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և հետազոտության ընթացքում այցելվել են արշավախմբի կողմից կարելի է բաժանել 3 խմբի՝ ամրոցներ (3), գյուղատեղիներ  (4), միջնադարյան գերեզմանոցներ, ջրաղացներ, վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր  (28)։

 

Հիմնական աշխատանքները

 

Բացօթյա կայաններ

Սոլակ 1 բացօթյա կայանը գտնվում է Հազդան գետի միջին հոսանքում, անմիջապես դարավանդի եզրին։ Հնավայրը հայտնաբերվել և նախնական ուսումնասիրության է ենթարկվել 2014թ. հետախուզական աշխատանքների ընթացքում։ Դեպի կիրճը ճանապարհ անցկացնելու համար տեխնիկայով հնավայրը երկու մասի է բաժանվել, արդյունքում բացվել էր մշակութային շերտի մի հատված, իսկ հեռացված հողի միջից դուրս էին գալիս վանակատե իրեր, որոնք չնայած որոշակի տեղաշարժմանը, բավականին լավ էին պահպանվել: 2015 թ. հնագիտական շերտերի առկայությունը և կայանի թվագրությունը ճշտելու նպատակով հետախուզական պեղումների է ենթարկվել հայ – ամերիկյան արշավախմբի կողմից։ Հայտնաբերված բոլոր իրերը պատրաստված են վանակատից: Քարի ինդուստրիայի նախնական տեխնիկա-տեխնոլոգիական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քարի մշակման ողջ գործընթացն իրականացվել է կայանի տարածքում, այն հատուկ է պալեոլիթի եզրափակիչ փուլին` վերին պալեոլիթի վերջին և նախապես կարող է թվագրվել Ք.ա. XV - XII հազարամյակների սահմաններում։

 

Քարայր կացարաններ

Արշավախումբը հետազոտել է Հրազդան գետի Հրազդան - Սոլակ հատվածը և Հրազդան գետի կիրճում հայտնաբերել երեք քարայրներ Սոլակ 01 (KSP 029), Սոլակ 02 (KSP 031), Սոլակ 03 (KSP 033): Քարայրներից երկուսում արված հետախուզական փոսորակներում, վաղ շրջանի մշակութային մնացորդներ չեն արձանագրվել։ Ամենայն հավանականությամբ, քարայրներն ինտենսիվորեն օգտագործվել են նաև միջնադարում, դրա վկայությունն են մակերևույթին առկա ուշ միջնադարայան խեցեղենի բեկորները և օջախները։

 

Ջրաղացներ

Հրազդան գետի կիրճում՝ Քաղսի և Սոլակ գյուղերի միջև ընկած հատվածում, արշավախմբի կողմից հայտնաբերված ջրաղացների համալիրը, որոնց պատերը երբեմն երկու մետրից ավելի են, մեծ հետաքրքրություն են ներկայացնում։ Արձանագրվել են երեք ջրաղացները իրենց օժանդակ կառույցներով։ Հրազդան գետի ջուրը բուն ջրաղացից մոտ 200 մ  հեռավորությունից պատվարի միջոցով շեղելով՝ բավականին մեծ ջրանցքի միջոցով հասցվել է մինչև ջրաղաց։ Ամենայն հավանականությամբ, ջրաղացների համալիրի մեջ մտնող որոշ կառույցներ կարող էին օգտագործվել նաև ձկնորսական նպատակներով։ Արշավախումբը նախատեսում է ապագայում առավել մանրամասն հետազոտական աշխատանքներ կատարել այս հուշարձաններում, արժևորել և չափագրել դրանք, ճշտել հնարավոր օգտագործման ժամանակաշրջանը, ուսումնասիրել դրանց աշխատանքի սկզբունքը։

 

Ուսումնասիրություններ Հրազդանի Բերդի դար ամրոցում

2014 թ. արշավախումբն ուսումնասիրություններ կատարեց Հրազդան քաղաքի Բերդի դար կոչվող ամրոցում: Ամրոցն իշխող դիրք ունի շրջակայքի նկատմամբ և հետաքրքիր է հատակագծային առումով։ Այսպիսի բերդշեների բնորոշ հատկանիշներից է ռելիեֆի ընձեռած հնարավորությունների առավելագույն  օգտագործումը, պարիսպների և մուտքերի ամրացումն ուղղանկյուն որմնահեցերով, մի քանի շարք պարիսպների հիմնումը (հմմ. Թղիթ, Մոտկան բերդ, Ծիծեռնակաբերդ)։

Ամրոցի մուտքը գտնվում է հարավարևելյան անկյունում: Ամրոցի կենտրոնական մասում անցկացվել է հետախուզական փոսորակ, որտեղից հայտնաբերված սակավաթիվ խեցեղենը կարելի է թվագրել ուշ բրոնզ – վաղերկաթիդարյան ժամանակաշրջանով։

 

Փրկարարական պեղումներ Մեղրաձոր գյուղում

Երկու վաղբրոնզեդարյան հնավայրեր ուսումնասիրվել են Մեղրաձոր գյուղում: Դրանցից առաջինը հարմար դիրք ունենալու պատճառով օգտագործվել է բջջային օպերատորների կողմից, որոնք իրենց աշտարակներն են կանգնեցրել անմիջապես ամրոցի վրա։ Այդ աշխատանքների հետևանքով բացված ճանապարհի կտրվածքից էլ 2012 թ. Մարմարիկ գետի հովտում հետախուզական աշխատանքներ իրականացնող հայ-ամերիկյան արշավախմբի (ղեկավարներ` Ա. Պետրոսյան, Դ. Պիտրսոն) կողմից հայտնաբերվեցին վաղբրոնզեդարյան խեցեղենի մնացորդներ, ապա այս հնավայրը մանրամասն ուսումասիրվեց Կոտայքի հետախուզական ծրագրի 2015 թ. գործաշրջանի ընթացքում։ Այստեղ 1980-ական թվականներին պեղումներ է իրականացրել Լ. Բիագովը, սակայն, ըստ հրատարակված աշխատանքների, այդ ժամանակ վաղբրոնզեդարյան շերտեր չեն արձանագրվել: Մյուս հնավայրը հայտնաբերվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում գտնվող Մեղրաձորի Բերդի գլուխ կոչվող ամրոցում շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով ճանապարհի անցկացման ժամանակ։ Արշավախմբի նախաձեռնությամբ այդ աշխատանքները դադարեցվել են: Խաթարված շերտերից հայտնաբերված խեցանոթների բեկորները ժամանակագրվում են վաղբրոնզեդարայն և ուշբրոնզեդարյան շրջանփուլով։

 

Ուսումնասիրություններ Քաղսի գյուղում

Քաղսի գյուղի մոտ հնագիտական հետախուզում կատարելիս արշավախմբի կողմից հայտնաբերվեց մի ամրոց, որը ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված չէ։ Բազալտի մեծ բլոկներից կառուցված պատերի հաստությունը 3.7 մ է, ամրոցի մուտքը գտնվում է հյուսիս-արևմտյան մասում, պատերը կառուցված են ուղիղ, առանց որմնահեծների և աշտարակների։

Երկու վաղբրոնզեդարյան հնավայրեր ուսումնասիրվել են Քաղսի գյուղի տարածքում (Քաղսի 1, 2): Քաղսի 2-ում անցկացված հետախուզական փոսորակից վաղբրոնզեդարյան խեցեղենի համատեքստում հայտնաբերվել է վանակատից պատրաստված ամանի մաս։ Վանակատից պատրաստված ամանները հայտնի են Մերձավոր Արևելքի Ք.ա. VI - III հազարամյակների մի շարք հնավայրերից (Դոմուզթեփե, Զակրոս, Ուր և այլն)։ Նշված գտածոն մեր տարածաշրջանից առայժմ հայտնի միակ օրինակն է։

 

Պեղումներ Սոլակ 1 հնավայրում

Սոլակ 1 նորահայտ հնավայրը գտնվում է համանուն գյուղում: 2013 թ. հնավայրում 4 հետախուզական փոսորակներ էին անցկացվել: Փոսորակներից մեկն արվել էր բլրի վրա հայտնաբերված շինության արևելյան մասում։ Հետագա երկու գործաշրջանների ընթացքում ամբողջությամբ պեղվեց կառուցի սենյակներից մեկը և միջանցքը։ Սենյակի  հատակին առկա էր մոխրից և կարբոնացած փայտի բեկորներից բաղկացած շերտ, որը, ամենայն հավանականությամբ, հանդիսանում էր փայտյա ծածկի մնացորդը: Հատակի տակ բացվել է տարածքը հարթեցնելու համար արված, խճաքարից բաղկացած ստերիլ շերտ: Միջանցքի պեղումներով բացվել է շինության սալարկված մուտքը։ Պեղումների ընթացքում արձանագրվեցին ինը շերտագրական և հինգ պատային շերտագրական միավորներ։ Շերտերի մեծ մասը վերաբերում են ավիրված պատերին, որն առաջացել է քարերի խորը ագլոմերացիայից, լցված խճաքարով: Հնավայրը, ըստ Պ. Ավետիսյանի կողմից առաջարկված փուլաբաժանման համակարգի, ամենայն հավանականությամբ, պետք է թվագրել Լճաշեն - մեծամորյան V A/B փուերով (մ.թ.ա. VIII դ. առաջին քառորդից մինչև մ.թ..ա. VI դ. կես) և դիտարկել այդ փուլի այլ հուշարձանների համատեքստում: Սոլակ 1-ը, հնարավոր է, ամրոցային համակարգի մասն էր կազմում, որը կապում էր հարավում գտնվող ամրոցները (Էրեբունի, Արամուս) Սևանի ավազանի ամրոցներին (Լճաշեն, Ծովինար)։ Կարևոր հանգամանք է նաև այն, որ պեղումների արդյունքում հայտնաբերված խեցեղենը, բացառությամբ մի քանի բեկորների, որոնք ձևով և բաղադրությամբ նման են թե՛ ուրարտական փուլի կարմիր - փայեցված օրինակներին, թե՛ հետուրարտական փուլի նմանատիպ խեցեղենին,  հիմնականում «տեղական» են։

 

Գրականություն

  • Պետրոսյան Ա., Լա Ֆարինա Ռ., Դան Ռ., Կաստելուչիա Մ., Ռաչիդի Մ., Պետրոսյան Ա., Նորահայտ Սոլակ-1 ամրոցի 2013-2015 թթ. պեղումների հիմնական արդյունքները, Եր., «Ազգաբանություն, հնագիտություն, բանագիտություն, միջգիտակարգային մոտեցումներ» N 14, 2015, էջ 22 – 23:
  • Castelluccia M., Dan R., La Farina R., Petrosyan A., Raccidi M., The first Season of the Kotayk Survey Project: Preliminary Report, Aramazd, Armenian Journal of Near Estern Studies (AJNES), volume VII, Issue 2 – 2012, pp. 28-35.
  • Castelluccia M., Dan R., La Farina R., Nahapetyan S., Raccidi M., Petrosyan A., 2015, The Armenian-Italian excavation in Kotayk. Results of the 2013 campaign and planned future activities, Cultural Heritage Preservation 2014, International conference.
  • Petrosyan A., Dan R., La Farina R., Raccidi M., Castelluccia M., Gasparyan B., Babajanyan A., 2015, The Kotayk Survey Project (KSP): Preliminary Report on 2014 Fieldwork Activity, Aramazd, Armenian Journal of Near Estern Studies AJNES IX/1, p. 58–68.
  • https://independent.academia.edu/KotaykSurveyProject
  • https://www.facebook.com/Kotayk-Survey-Project-545769408878506/info

 

Արթուր Պետրոսյան

Կոտայքի հետախուզական ծրագրի հայկական կողմի համաղեկավար