Հայաստանի եզդիների և քրդերի արդի բուսաբուծական մշակույթը հիմնականում կրկնում է հայերի բուսաբուծությանը և հիմնականում պայմանավորված է տեղանքի բնակլիմայական պայմաններով և տվյալ բնակավայրի ավանդույթներով: Միակ դիտարկված տարբերությունը բուսաբուծության ոլորտում պայմանավորված է կաղամբի և որոշ այլ բույսերի վրա եզդիականության կողմից դրված կրոնական արգելքներով: Բուսահավաքչական մշակույթը, ի տարբերություն բուսաբուծականի, ՀՀ եզդիների և քրդերի մոտ ավելի շատ առանձնահատկություններ ունի և որոշ դեպքերում ավելի զարգացած է (պահպանված է), քան հայերի մոտ՝ թերևս կապված հեռագնա անասնապահության հետ: Բացահայտվել են ՀՀ եզդիների և քրդերի կողմից հավաքվող և օգտագործվող բույսերի կարգաբանական կազմը, հավաքման, պահպանման, պատրաստման և օգտագործման տնտեսական և մշակույթային իրավիճակները: Արձանագրված օգտակար հարյուրից ավելի բույսերի շուրջ կեսը շատ հազվադեպ են հիշատակվել կամ ընդհանրապես չեն հիշատակվել հրատարակված գրական աղբյուրներում: Այդ նոր արձանագրված բույսերը հարստացնում են մեր գիտելիքները ուտելի, դեղային, համեմունքային, թեյային և այլ նշանակության բուսական ռեսուրսների վերաբերյալ: Բուսական օբյեկտները ներկա են նաև եզդիների և քրդերի ոչ նյութական մշակույթում և հանդիսանում են վերջինիս պարտադիր տարրեր («իղձերի ծառը» և խնձորը հարսանեկան արարողություններում, չամիչը «կլոճ»-ի տոնին, կաղամբը՝ որպես արգելված բույս, սրբացված ծառերը, ցորենը և ցորենից պատրաստվող ուտեստները «Խըդըր Նավի» տոնի ժամանակ և այլն):
Նյութը թարմացվելու է
Ծրագրի շրջանակներում կատարված հետազոտությունների վերաբերյալ հրատարակված աշխատանքներ․
- Степанян-Гандилян Н. П. 2014. Этноботанические исследования Армянского нагорья: История и перспективы. Ереван, “Гитутюн”, 56 с.
- Հովսեփյան Ռ., Ստեփանյան-Ղանդիլյան Ն., Մելքումյան Հ. 2014. Բուսաբուծական և բուսահավաքչական գործունեությունները եզդիների և քրդերի մշակույթներում (նախնական տվյալներ). Պատմաբանասիրական հանդես, N3 (197), էջ 148-162:
- Հարությունյան Լ. 2014. Նոր մոտեցումներ ազգաբանական հետազոտություններում. Հայաստանի եզդիների էթնոբուսաբանության ուսումնասիրության օրինակը. Միջազգային երիտասարդական գիտաժողովի նյութեր. «Ինովացիոն մոտեցումները գիտության բնագավառում», 5-7 դեկտեմբերի 2014 թ., ք. Ծաղկաձոր, Երևան, էջ 118-124:
- Степанян-Гандилян Н.П., Овсепян Р.А. 2015. Новые данные о дикорастущих полезных растениях флоры Армении. Ботаническая наука в современном мире. Материалы международной юбилейной конференции, посвященной 80-летию основания Ереванского ботанического сада (5–9 октября 2015 г., Ереван). Ереван, Институт ботаники НАН РА, стр. 221-230.
- Hovsepyan R., Stepanyan-Gandilyan N., Melkumyan H., Harutyunyan L. 2016. Food as a marker for economy and part of identity: on traditional vegetal food of Yezidis and Kurds in Armenia. Journal of Ethnic Foods 3(1): 32-41.
- Melkumyan H. 2016. Elites between Nationalism and Tradition: the Modernization Processes in the Yezidi Community of Armenia. Elites and “Elites”: Transformations of Social Structures in Post-Soviet Armenia and Georgia (Ed. by Y. Antonyan). Yerevan, YSU Publishing House, pp. 175-195.
- Степанян-Гандилян Н.П. 2016. Новые данные к некоторым семействам флоры Армении. Takhtajania, вып. 3, Ереван, стр. 138-141.
- Հովսեփյան Ռ․ 2017. Հայաստանի եզդիների «բուկա բարանե» («անձրևի հարս») և մյուս անձրաբեր ծեսերը. «Էջմիածին»․ Կրօնագիտական եւ հայագիտական հանդէս, Ա, Ս․Էջմիածին, էջ 114-146:
- Степанян-Гандилян Н.П. 2017. Новые данные к географическому распространению ряда выдов флоры Армении. Доклады Националной Академии Наук Армении, том 117, N3, Ереван: Гитутюн, стр. 273-278.
- Melkumyan H. 2018. Informal Shrines and Social Transformations: The Murids as New Religious Mediators among Yezidis in Armenia. In: Sacred Places, Emerging Spaces: Religious Pluralism in the Post-Soviet Caucasus, (eds.) Ts. Darieva, F. Mühlfried, & K. Tuite, Berghan: New York & Oxford. Berghahn Series: Space and Place 17: 177-202.
- Melkumyan H., Hovsepyan R. 2018. Economic Transitions and Land Ownership: Challenging Traditions among Rural Yezidis in Post-Soviet Armenia. Anthropology of the Middle East, Vol. 13, No. 1, pp. 121–129.
- Հովսեփյան Ռ․Ա․ 2020. Բուսահավաքչությունը և բուսաբուժությունը Հայաստանի եզդիների կենցաղում, Լրաբեր հասարակական գիտությունների, 3(660), Երևան, Գիտություն, 235-247.
Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության շնորհիվ՝ № SCS 13-6F457 գիտական նախագծի շրջանակներում: