«Կ. Գ. Յունգ - 145». Յունգյան անալիտիկ հոգեբանությունը և կրոնը (բոլորի համար), բանախոս. Լիլիթ Սիմոնյան

Thu, 07/09/2020 - 19:00 to 20:30

 

«Կ. Գ. Յունգ - 145» միջոցառումների շրջանակում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և ԳիՀԻ հայագետների և հոգեբանների միավորումը ս. թ. հուլիսի 2-ին, 3-ին, 9-ին, 10-ին և 11-ին անցկացնում է սեմինարների շարք:

 

Սեմինար․ «Յունգյան անալիտիկ հոգեբանությունը և կրոնը (բոլորի համար)», բանախոս. Լիլիթ Սիմոնյան

Կրոնի ուսումնասիրությունն ընդգրկում է ինչպես բուն կրոնի տարրերի (ծես, առասպել, ուսմունք, կրոնական հաստատություն), այնպես էլ անձ-կրոն փոխհարաբերությունների դիտարկումը: Անձի համար կրոնի ընկալումը կապված է բազմաթիվ հոգեբանական գործոնների հետ, որոնցից առավել կարևորն է հավատը և կրոնական հավատքը:

Յունգյան անալիտիկ հոգեբանության մեջ կրոնը կարևոր տեղ է գրավում: Մի կողմից երազների ու տեսիլքների, ակտիվ երևակայության կերպարների մեջ բազմաթիվ են այնպիսիք, որոնք առկա են աշխարհի, բայց առաջին հերթին՝ այդ պատկերները տեսնողի մշակույթի կրոնական պատկերացումների մեջ, և դրանց դիտարկումն օգնում է ավելի ճշգրիտ մեկնություններ տալ անձի ներաշխարհում տեղի ունեցող ընթացքներին: Մյուս կողմից՝ հայտնի են կրոնի բուն հոգեկարգավորող միջոցները, որոնցից յունգյան դպրոցը կիրառում է աղոթքը, ուխտագնացությունը, առասպելաբանությունը և դրանից բխող բանահյուսությունը, ուսմունքի որոշ տարրեր և ծիսական տեքստերը:

Սեմինարն առցանց է, կարող եք միանալ այս հղումով: