Institute of Archaeology and Ethnography NAS RA - Ազգաբանություն https://iae.am/en/ethnology Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գործունեության առաջին տարիներից սկսած` հիմնարար ուսումնասիրություններ են կատարվել ազգագրության ոլորտում, հատկապես հայոց նյութական և հոգևոր մշակույթի, պատմազգագրական առանձին շրջանների, ազգագրության տեսական ու մեթոդաբանական հիմնախնդիրների ուղղությամբ: Հայ ազգագրական գիտության կայացման ու միջազգային գիտական հանրության կողմից ճանաչման գործում մեծ նպաստ ունեցան Դ. Վարդումյանը, Վ. Բդոյանը, Է. Կարապետյանը, Կ. Մելիք-Փաշայանը, Ա. Օդաբաշյանը: 1950-ական թվականներից Դաշտային հետազոտությունների շնորհիվ հիմնավորապես ուսումնասիրվեցին հայոց տնտեսական զբաղմունքները, կենցաղն ու սովորույթները: Հետազոտվեցին և հրատարակվեցին հայ ժողովրդի տնտեսական կենցաղին, նյութական ու հոգևոր մշակույթի ազգագրական դրսևորումներին, ավանդական և ժամանակակից հասարակական հարաբերություններին, ժողովրդական փոխադրամիջոցներին, հավատալիքներին, ծեսերին ու պաշտամունքին վերաբերվող տասնյակ ուսումնասիրություններ (Կ. Սեղբոսյան, Լ. Պետրոսյան, Յու. Մկրտումյան, Է. Պետրոսյան, Ժ. Խաչատրյան, Ռ. Վարդանյան, Հ. Խառատյան, Զ. Խառատյան, Ս. Հոբոսյան, Հ. Սարգսյան, Ս. Պողոսյան, Ա. Ստեփանյան, Հ. Մարության, Ա. Թադևոսյան, Մ. Գաբրիելյան,Ա.Դաբաղյան, Ն. Մարգարյան, և ուրիշներ): Դրանցից հատկանշելի են Վ. Բդոյանի «Երկրագործական մշակույթը Հայաստանում» (1972 թ.), Յու. Մկրտումյանի «Անասնապահության եղանակները Արևելյան Հայաստանում» (1974 թ.) ուսումնասիրությունները: Առանձին հետազոտությունների նյութ են դարձել նաև ժողովրդական տոները, հավատալիքները, ժամանցը, պարարվեստն ու թատերական ներկայացումները: Այս բնագավառներն իրենց արտացոլումն են գտել ազգագրագետ-բանագետ Սրբ. Լիսիցյանի «Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները» (երկու հատոր, 1958, 1972 թթ., ռուսերեն), «Հայկական հինավուրց պարեր» (1983 թ., ռուսերեն), Կ. Մելիք-Փաշայանի «Անահիտ դիցուհու պաշտամունքը» (1963 թ.), Ա. Օդաբաշյանի «Ամանորը հայ ժողովրդական տոնացույցում (1978 թ.), Վ. Բդոյանի «Հայ ժողովրդական խաղեր» (երեք հատոր, 1963–1983 թթ.) արժեքավոր մենագրություններում և գրքերում: Հայ ազգագրության կարևոր ձեռքբերումներից մեկը պետք է համարել «Աշխարհի ժողովուրդները» մատենաշարով «Կովկասի ժողովուրդներ» երկհատորյակում հայերին վերաբերող հատվածի շարադրումը ռուսերենով, որը հայոց նյութական ու հոգևոր մշակույթի յուրօրինակ հանրագիտարան էր և համապատասխանում էր ժամանակի գիտության պահանջներին: Հայաստանի անկախության հռչակումից հետո էական փոփոխությունների ենթարկվեց նաև ազգագրական հետազոտությունների ուղղվածությունը, սկսեցին կիրառվել նոր հետազոտական մոտեցումներ ու մեթոդներ: Բացի ավանդական մշակութային համալիրների ուսումնասիրությունից, հայ ազգագրության ուշադրության կենտրոնում հայտնվեցին նոր հետազոտական թեմաներ` հասարակական-մշակութային փոխակերպումների և դրանց դրսևորումների (աղքատության, ունեցվածքային բևեռացում, բնակչության արտագաղթ) մարդաբանություն, պատերազմի և էթնիկական հակամարտությունների մարդաբանություն, քաղաքական մարդաբանություն և այլն: Հայ ազգագրագետների ուշադրության կենտրոնում են նաև գիտության պատմության, տեսության ու մեթոդաբանության հարցերը: Վերջին տարիների ամենալուրջ հաջողությունը, որն ամբողջացնում է ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից հայ ազգագրության վերջին ձեռքբերումները, «Հայեր» հատորի հրատարակությունն է ռուսերենով (Մոսկվա, 2012 թ.), որը գիտական բարձր մակարդակով ներկայացնում է հայոց մշակութային ժառանգության բոլոր հիմնական ոլորտներն ու կարևոր քայլ է հայոց մշակութային ժառանգության հանրայնացման և միջազգայնացման ճանապարհին: Արդիականության ազգաբանության ոլորտում հիմնարար ուսումնասիրություններ են կատարվել հայ մշակույթի և ինքնության վերլուծության ուղղությամբ: Հայոց մշակույթի համապարփակ ներկայացման նշանակալի հետազոտություններից մեկը պետք է համարել Լ. Աբրահամյանի և Ն. Սուիզի խմբագրությամբ ԱՄՆ-ում հրատարակված «Հայկական ժողովրդական արվեստը, մշակույթն ու ինքնությունը» գիրքը (2001 թ., անգլերեն), ինչպես նաև Լ. Աբրահամյանի` ԱՄՆ-ում լույս տեսած «Հայոց ինքնությունը փոփոխվող աշխարհում» (2006 թ., անգլերեն) մենագրությունը: Արդիականության ազգաբանության ուսումնասիրությունների ոլորտում ակնառու նվաճումներից է «Հիշողության ազգագրություն» մատենաշարի հիմնումը և երեք մենագրությունների հրատարակումը (Հ. Մարության): Կիրառական ազգագրության ուղղությամբ ընթացող ամենամյա դաշտային աշխատանքների շնորհիվ հայաստանյան ընթերցողների լայն շրջանակների դատին են ներկայացված մի քանի մենագրություններ, որտեղ ներկայացվում է հայ ավանդական տոնական և հարսանեկան ծիսակարգերը, քննվում են դրանց արդիականացման հնարավորություններն ու սահմանափակումները (Հ. Խառատյան, Գ. Շագոյան և ուրիշներ): Նշանակալից ուսումնասիրություններ են կատարվել «էթնոսոցիալական և մշակութային գործընթացները Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի իրականացման ընթացքում: Մասնավորապես միգրացիոն գործընթացներին, աշխատանքային զբաղվածությանը, պրոֆեսիոնալ մշակույթին, ընտանեկան հարաբերություններին, տոնածիսական համակարգին առնչվող հիմնահարցերի գիտական նկարագրության և վերլուծության ուղղությամբ (Լ. Վարդանյան, Ս. Մկրտչյան, Մ. Գալստյան): Ազգագրության բնագավառում կատարած ուսումնասիրություններն իրենց արտացոլումն են գտել ինստիտուտի կողմից 26 հատորով հրատարակված «Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարում և բազմաթիվ մենագրություններում:   en Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտական խումբը՝ Հորիզոն 2020 միջազգային ծրագրի մասնակից https://iae.am/en/node/933

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2019-2022 թթ. մասնակցում է «Հորիզոն-2020»  հետազոտությունների և նորարարության Եվրոպական Միության խոշորագույն ծրագրին:

Հետազոտողների միջազգային խումբը 3 տարվա ընթացքում իրականացնելու է Հորիզոն 2020-ի կողմից ֆինանսավորվող «Memory Across Borders: Dealing with the Legacy of Disputed Territories» (Հիշողությունը սահմաններից անդին. Վիճարկվող տարածքների ժառանգության շուրջ»)՝ կարճ՝ DisTerrMem  ծրագիրը:

Ծրագրի մասնակից գիտական և հասարակական կազմակերպությունների հետազոտողները ծրագրի ընթացքում վերլուծելու են, թե ինչպես են կառավարվում անցյալի մասին «մրցակցող» հիշողությունները սահմանային տարածքներում:

Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են  ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը,  Մեծ Բրիտանիայի Բաթ համալսարանը (Bath University, UK), Լեհաստանի Վարշավայի համալսարանը (Warsaw University) և «Սահմանամերձ տարածք» հիմնադրամը (Borderland Foundation, Poland), «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ն (Educational & Cultural Bridges, Armenia) և Պակիստանի Ֆորման Քրիստոնեական քոլեջը (Forman Christian College, Pakistan):

Ծրագրի, մասնակիցների և արդյունքների մասին առավել մանրամասն տեղեկատվությունը կարող եք գտնել ծրագրի կայքում. https://www.disterrmem.eu

Ethnology

Mon, 09 Sep 2019 07:47:12 +0000 Ռոման Հովսեփյան 933 at https://iae.am https://iae.am/en/node/933#comments Հայաստանյան ուխտավայրերի էթնոմշակութային առանձնահատկությունները https://iae.am/en/node/458

Ուխտավայրերի խնդիրը հայագիտության մեջ բարձրացվել է դեռևս 19-րդ դ. վերջին: Մի շարք հետազոտողներ (Գ. Սրվանձտյանց, Քաջբերունի, Ղ. Ալիշան, Լեո, Գ. Շերենց, Ե. Լալայան, Ա. Ալպոյաճյան և այլն) դիտարկել են հայկական ուխտավայրեր, նկարագրել են դրանց շինությունները, շրջակա միջավայրը և աշխարհագրական դիրքը, նշել են ուխտագնացության ժամկետները և նպատակները, առանձին դեպքերում ընդգծել դրանց տեղական կամ համազգային նշանակությունը, կապը սրբերի պաշտամունքի հետ և այլն: Խորհրդային շրջանում սրբավայրերի ուսումնասիրությունը սահմանափակվել է դրանց պատմական և գեղագիտական արժեքի վերհանումով, իսկ կրոնական և հասարակական դերն անտեսվել է գաղափարախոսական պատճառներով: Առ այսօր մշակութային կարևոր այդ երևույթը շարունակվում է ուսումնասիրվել` հիմնականում իր կրողից, ուխտավորից, անջատ, իբրև ճարտարապետական կոթողների համահավաք, ազգային արժեք կամ պատմական հնավայր: Ուխտավայրերի ուսումնասիրության հանդեպ դիրքորոշման որոշ փոփոխություն գրանցվել է միայն եզակի դեպքերում, որոնցից կարևորագույնը Մ. արք. Աշճյանի կողմից կազմակերպված երկու գիտաժողովների` («Թուխ Մանուկ» և «Սրբեր և սրբավայրեր») արդյունքների հրատարակումն էր: Լինելով առաջին փորձը, այս գիտաժողովները բարձրացրեցին ուխտավայրի համալիր հետազոտության խնդիրը, երբ այն միաժամանակ դիտվում է իբրև կոթող և կենդանի պաշտամունքի առարկա, իբրև ժողովրդի ստեղծագոր-ծության խթան և խորհրդանշական ընկալումների հանգույց: Նույնիսկ այս դեպքում, սակայն, տակավին դուրս էին մնում խնդրի հասարակական, հոգեբանական, ավանդապաշտական, մշակութային երևույթի դինամիկայի, պահպանվածության, էթնիկական բնութագրերի մի շարք կողմեր: Ուխտագնացության և ժողովրդական տոնական շրջանների հետ դրանց կապի սոցիոլոգիական և կրոնագիտական հարցեր վերջին տարիներին քննարկվել են Ս. Մկրտչյանի, Հ. Աբրահամյանի, մասամբ` Յու. Անտոնյանի ատենախոսական աշխատանքներում: Լ. Սիմոնյանը առանձին ուխտավայրերի խորհրդանշական ընկալման, դրանց հետ կապված ծիսական գործողությունների խորհրդանշական բնույթի և պատմա¬կան ակունքների, ինչպես նաև բանահյուսական տեքստերի և ուխտագնացության հետ կապված հարցեր է բարձրացրել իր հոդվածներում:

2013 թ. իրականացված դաշտային աշխատանքների ընթացքում բացահայտվել են բազմաթիվ օրինակներ, երբ գյուղական բնակչության շրջանում ոչ միայն աճել է հին սրբավայրերի հանդեպ հետաքրքրությունը, այլև աննախադեպ մեծացել է ինքնուրույն վերանորոգման, նոր սրբավայրերի հիմնադրման, փլատակ եկեղեցիների պատմական անցյալի վերաբերյալ պրպտումների քանակը, որոնց շնորհիվ նոր թափ են ստացել նաև ժողովրդական արհեստները: Այսօր անհրաժեշտություն է առաջացել դրանց համալիր հետազոտության, պաշտամունքի բնույթի պահպանվածության և փոփոխությունների, ավանդույթի և արդիականության, սոցիալական խմբերի ներգրավվածության, խորհրդա¬նշական տարրերի գերակայության, սրբության հայտնության ձևերի, գեղագիտական մոտեցումների և այլ տեսակետներից: Առանձին տարաբնույթ ուխտավայրերը (սկսած պաշտվող ծառից կամ աղբյուրից մինչև վանքային համալիր) անհրաժեշտ է նկարագրել կենդանի պաշտամունքի տեսանկյունից, ընդգրկելով կրողների ընկալումները, ծիսական վարքը և վերապրումները:

Հետազոտությունը իրար կկապի սրբավայրի բնութագրերը և ժողովրդի կողմից դրա կիրառությունը (այդ թվում` ուխտայցելությունը, ծիսական վարքը և խնամքը)   որպես սրբազան օբյեկտ և համապատասխան խորհրդանշական ընկալումն ու ստեղծագործությունը (երազներ, տեսիլքներ, սրբազանության վերապրում, առասպելական զրույցներ, հրաշքների նկարագրություններ, սրբերի կերպարանքի նկարագրու-թյուններ, երգեր և գործիքային մեղեդիներ, ժողովրդական կերպարվեստ): Այդ ուսումնասիրման մեջ առանձին նշանակություն կունենան հետևյալ նոր շեշտադրումները.

ա. առանձին ուխտավայրերի այցելության տոմարական շրջանները, շաբաթվա օրերը կամ կոնկրետ ժամկետները,

բ. ուխտավայրերի այցելության և դրանց հետ կապված ծիսական վարքի արդիական տարրերը,

գ. սրբավայրերի անվանակոչությունը,  տարբերությունը` գրավոր աղբյուրներից հայտնի անվանումների և ժողովրդական անունների միջև և նորահայտ անունների հիմնավորումը, այլ վայրերում (մասնավորապես` Արևմտյան Հայաստանում կամ կորուսյալ պատմա¬կան տարածքներում) գտնվող սրբավայրերի անունների տեղափոխությունը նոր օբյեկտների վրա,

դ. նոր սրբությունների հայտնաբերումը կամ հիմնումը և դրանց պաշտամունքը,

ե. էթնիկական սահմանափակում ունեցող կամ չունեցող ուխտավայրերի բացահայտումը (ուխտավայրեր, որոնք հավասարապես այցելում են տարբեր էթնիկական խմբեր, նաև երբեմնի այլէթնիկ խմբի հիմնադրած կամ կրոնական այլ ուղղությունների տարրեր պարունակող սրբավայրերի պաշտամունք),

զ. հին սրբավայրերի նորովի օգտագործում (օրինակ, խաչքարի հիմքի օգտագործումը որպես սուրբ ջրավազան կամ ՙծակ քար՚, հեթանոսական սրբավայրի պաշտամունք),

է. բժշկության զարգացման հետևանքով որոշ հին սրբավայրերի գործառույթի փոփո¬խու¬թյունը:

Հետազոտությունը կատարվելու է միջճյուղային դաշտում, ֆենոմենոլոգիական-հերմենևտիկ և պատմա-համեմատական միասնական մեթոդներով, մեկ ընդհանուր հարցաթերթիկի կիրառությամբ, որն ընդգրկելու է միաժամանակ տեղավայրի, կոթողի կամ առարկայի, պաշտվող անձի (օր. սրբի կամ հերոսի), բուն ուխտագնացության, դրա մարդկային կազմի, հատուկ անձանց (օր. խնամողի կամ «տիրոջ»), ուխտագնացության ընթացքում կատարվող գործողությունների, ուխտավայրի և ուխտագնացության հետ կապված հավատալիքների, զրույցների, երազների, ուխտավայրին նվիրված կամ ուխտագնացության ժամանակ կատարվող երգերի, պարերի, արտասանվող աղոթքների, ծիսական բանաձևերի վերաբերյալ հարցեր:

Նախատեսվում է նաև հավաքագրված նյութի վերլուծությունը` բուն քրիստոնեական դավանաբանության և նախաքրիստոնեական տարրերի և միախառնված մշակութային համալիրների վերհանման համար: Առանձին հարցադրում կլինի հնավայր-ուխտավայր կերպարանափոխությունը, այսինքն, հին օբյեկտի նորօրյա պաշտամունքային կիրառությունը:

Ուսումնասիրության այս (ինդուկտիվ) ճանապարհը թույլ կտա ի մի բերել արդի շրջանում առկա ամբողջ տեղեկույթը, խուսափել երևակայական անալոգիաներից և տեղեկատվական բացերի անհիմն լրացումներից և կառաջադրի փաստերի վրա հիմնված վարկածներ` մեթաֆիզիկական տեսությունների փոխարեն, հետագայում հիմք հանդիսանալով ՀՀ տարածքում ուխտավայրերի և դրանց հետ կապված կենդանի մշակույթի վերաբերյալ համապարփակ և հնարավորինս օբյեկտիվ տեսության մշակման համար:

Աշխատանքի արդյունքները կբացահայտեն սոցիալ-հոգեբանական նոր դաշտ, որը վերաբերում է առաջին հերթին ավանդույթի պահպանմանը և փոխանցմանը, փոփոխության դինամիկային: Հետազոտությունը կտրամադրի մեծ նյութ` հնագիտական, ազգագրական, մշակութաբանական և բանագիտական հետագա ուսումնասիրությունների համար: Հավաքված տվյալները թույլ կտան ավելի խոր կերպով անդրադառնալ կրոնի և ոգեղենության խնդիրների լուծմանը հայագիտության մեջ, փաստագրական նյութ տրամադրելով հատկապես ժողովրդական քրիստոնեության և նախա-քրիստոնեական կրոնական տարրերի ներհյուսման, դրանց պատմամշակութային և հոգեբանական հիմքերի հիմնավորման համար: Առանձին հետաքրքրություն է ներկայացնում խնդիրների այս համալիրը էթնոհոգեբանության և ազգային ինքնագիտակցության ուսումնասիրության համար, մասնավորապես` հավատքի և սրբազանության ընկալման, դրանց առարկայական և հոգեբանական արտացոլումների էթնիկ առանձնահատկությունների առումով:

Այս արդյունքները կարող են օգտագործվել ինչպես կրթական, գաղափարախոսական, ճանաչողական-լուսավորչական և կազմակերպչական, այնպես էլ բուն գիտական նպատակներով:

Լիլիթ Սիմոնյան

Administrative staff

Ethnology

Tue, 03 May 2016 13:01:41 +0000 Սմբատ Հակոբյան 458 at https://iae.am https://iae.am/en/node/458#comments Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում. փաստաթղթեր, լուսանկարներ, տեսաֆիլմեր https://iae.am/en/node/443

ծրագրի մասին

(տեղեկատվությունը վերցված է ծրագրի կայքից՝ http://www.armeniatotalitaris.am/)

2012 թվականին «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ գերմանական հասարակական կազմակերպության (Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտ) հետ համատեղ սկսեց Հայաստանում ԽՍՀՄ ամբողջատիրության շրջանի քաղաքական բռնաճնշումների դրսևորումների և դրանց հասարակական ներկա ընկալումների բացահայտմանն ուղղված մի ծրագիր՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի ֆինանսական օժանդակությամբ: Ծրագիրն ուղղված է Խորհրդային Հայաստանի բնակչության մեջ ամբողջատիրության սոցիալ-մշակութային և սոցիալ-հոգեբանական դրսևորումների, խորհրդային առօրյայի ձևավորման գործընթացի վերհանմանը, և նպատակ է հետապնդում հետազոտության արդյունքների հանրայնացման միջոցով նպաստել բռնատիրական համակարգի թողած հետևանքների բացահայտմանը և մեղմմանը:

Ծրագիրը կոչվում է «Armenia total(itar)is» (Ամբողջ(ատիր)ական Հայաստան): «Total(itar)is» եզրով փորձել ենք ընդգծել, որ ուսումնասիրության առարկա են դառնում «ամբողջատիրության» դրսևորումներն ու «ամբողջատիրական» ժամանակաշրջանի խնդիրներն «ամբողջ» Հայաստանում՝ իր տարբեր առօրյա ոլորտներում: Ծրագիրը հիմնված է բանավոր պատմության մեթոդաբանության վրա, որի դեպքում հետազոտության հիմնական աղբյուրը մարդիկ են՝ իրենց ապրած կյանքով, լինեն նրանք ամբողջատիրական ժամանակաշրջանի ուղղակի կամ անուղղակի զոհերը, թե նրանց ժառանգները: Մարդկանց հետ զրույցների միջոցով փորձում ենք անհատական, ընտանեկան, և կոլեկտիվ հիշողության դաշտերում մի շարք շերտեր բացահայտել՝ ի՞նչ է պատմվում խորհրդային տարիների «մութ էջերի» մասին, կոնկրետ ո՞ր դրվագներն են դառնում հիշողության առանցքային դրսևորումները, ինչպե՞ս է «զոհ տված» ընտանիքը գոյատևել, ինչպե՞ս է ապասոցիալացվել և վերասոցիալացվել, ի՞նչ սոցիալ-մշակութային հետք է թողել կոնկրետ բռնությունը (այսինքն՝ տվյալ ընտանիքի դեպքը) և առհասարակ բռնության մթնոլորտն այդ ընտանիքի վրա, ի՞նչ տագնապներ ու վախեր են մնացել և այլն: Փորձում ենք պարզել, թե ինչպե՞ս են այդ մարդիկ բացատրում քաղաքական բռնությունների մթնոլորտի հնարավորությունն իրենց ծնողների, փաստացի՝ առնվազն երեք սերնդի կյանքում, ու՞մ կամ ի՞նչն են մեղավոր համարում, կամ առհասարակ փնտրու՞մ են արդյոք մեղավոր, մեղք, սխալ, թե՞ համարում են օրինաչափ և հասկանալի:

Նյութերի հավաքման ընթացքում մեր գիտելիքներն զգալի հարստացել են և ներկա պահին, հավանաբար, կարող ենք որոշ ընդհանրացումներ անել, որոնք որպես վերլուծական տեքստեր առաջիկայում գրքի տեսքով կներկայացվեն թեմայով հետաքրքրվողներին: Ծրագրի ընթացքում արդեն նկարահանվել է բանավոր պատմությունների վրա հիմնված փաստագրական կինոնկար, անց է կացվել սեմինար-քննարկում և կազմակերպվել է ամառային դպրոց Սյունիքի մարզկենտորն Կապան քաղաքում, ինչպես նաև ստեղծվել է սույն կայքը:

Կայքի Պատմություններ բաժնում կարող եք ծանոթանալ բանասացների պատմություններին՝ ծանոթագրված նյութերով: Նորություններ բաժնում կլինեն նորություններ ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների և ծրագրի նոր արդյունքների մասին: Լուսանկարներ և Տեսանյութեր բաժինները համապատասխանաբար մեր բանասացներին առնչվող լուսանկարներ ու տեսանյութեր են: Մամուլ բաժնում առայժմ ներկայացված են 1936-37, 1949 և 1953-56թթ. հայաստանյան մամուլի՝ սոցիալ-քաղաքական վիճակի մասին տեղեկություններ պարունակող նյութերի որոշ համարներ: Բառացանկում հարցազրույցներում հանդիպող եզրերի, անձանց և տեղանունների ծանոթագրություններն են: Փաստաթղթեր բաժնում կներկայացվեն մեր բանասացների ընտանեկան արխիվներում եղած փաստաթղթերը:

Մենք երախտապարտ կլինենք բոլոր նրանց, ովքեր հնարավոր կհամարեն իրենց պատմություններով հարստացնել մեր նյութերը: Հույս ունենք, որ սույն կայքը կնպաստի թեմայի շուրջ մտքերի փոխանակմանը:

Ծրագրի կայքը՝ armeniatotalitaris.am

Հրանուշ Խառատյան, Գայանե Շագոյան, Հարություն Մարության, Լևոն Աբրահամյան

Ethnology

Department of Contemporary Anthropological Studies

Tue, 12 Apr 2016 14:03:36 +0000 Սմբատ Հակոբյան 443 at https://iae.am https://iae.am/en/node/443#comments