Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

Բանախոսություն․ «Երուսաղեմի հայերեն վիմագիր ժառանգությունը»

Fri, 04/05/2024 - 10:15

Օրեր առաջ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում «Երուսաղեմի հայերեն վիմագիր ժառանգությունը» խորագրով բանախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը։ Բանախոսությունը կազմակերպվել էր ինստիտուտի «Միջնադարագիտական քննարկումներ»-ի շրջանակում։ 
Բանախոսը ներկայացրեց Երուսաղեմի հայերեն վիմագիր ժառանգությունը, որը Սուրբ Երկրում հայոց դարավոր ներկայության անհերքելի փաստերից է։ Անդրադարձ եղավ նաև Երուսաղեմի հայ համայնքի անցյալի ու ներկայի մասին։ Իր խոսքում Խ․ Հարությունյանը կարևորեց Սուրբ Երկրի հայկական ժառանգության հանրահռչակման շարունակական լինելը։  Բանախոսությանը ներկա էին ինստիտուտի աշխատակիցներ, հյուրեր։