![](https://iae.am/sites/default/files/styles/750/public/default_images/top_2.jpg?itok=YRAz91VR)
Արդի գլոբալիզացիոն գործընթացների արդյունքում ընդլայնվում են միջմշակութային փոխառնչությունների շրջանակները, որն ազդում է էթնոսների գեղարվեստական մշակույթի արժեքային համակարգի վրա: Սույն թեմայի նպատակն է` բացահայտել Հայաստանում այդ արժեքային համակարգի կառուցվածքը և ուրվագծել դրանում տեղի ունեցող փոփոխությունների հիմնական միտումները էթնոմշակութային տեսանկյունով:
Գեղարվեստական մշակույթն ընդգրկում է գրականության, բեմական արվեստի, կերպարվեստի, երաժշտության ոլորտները, ուստի մեր խնդիրներն են լինելու էթնոսոցիոլոգիական հետազոտություների միջոցով պարզել դրանցից յուրաքանչյուրում հայ ժողովրդի և այլ էթնոսների մշակութային արժեքների սպառման էթնոմշակութային առանձնահատկությունները: