ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 4

«Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ» (ՀԱԻԱ) հանդեսը գրախոսվող պարբերական է, որը հրատարակվում է տարեկան երկու անգամ՝ ԲՈԿ-ի պահանջներին համապատասխան:

ՀԱԻԱ-ն ուղղված է հնագիտությանը (հարակից գիտություններով), սոցիալական և մշակութային մարդաբանությանը, ազգաբանությանը, բանագիտությանն ու մշակութաբանությանն առնչվող գիտական խնդիրների քննարկմանը: Պարբերականի նպատակն է՝ ներկայացնել ոչ միայն ՀԱԻ հետազոտողների, այլև առհասարակ նշված ոլորտների մասնագետների նորագույն ուսուﬓասիրությունները: 

ՀԱԻԱ մատենաշարի հերթական՝ 4-րդ հատորն ընդգրկում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի հետազոտողների գիտական հոդվածներ, որոնք գրվել են ﬕջգիտակարգային, դաշտային և տեքստաբանական ուսումնասիրությունների հիման վրա, իսկ վերջին բաժնի հոդվածները նվիրված են բանագիտության և ազգագրության պատմությանը։

Տարի / Year: 
2021