Department of Ethnosociology

Հնագիտության և ազգագրության ինստիտուտում 1976թ. ստեղծվել է էթնոսոցիոլոգիական հետազոտությունների խումբ, որի հիման վրա 1981թ.   բացվել  է էթնոսոցիոլոգիայի բաժինը, որի հիմնադիրը և երկարամյա ղեկավարն էր (մինչև 1995թ.) պ.գ.դ. Էմմա  Տիգրանի  Կարապետյանը:  Այնուհետև  հաջորդաբար բաժինը ղեկավարել են պ.գ.դ. Ռ. Ս. Կարապետյանը, պ.գ.դ. Լ.Մ. Վարդանյանը, պ.գ.թ. Մ. Վ. Գալստյանը: Բաժնի ուսումնասիրությունների հիմքում ընկած է եղել ԽՍՀՄ ԳԱ Միկլուխո Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի էթնոսոցիոլոգիայի բաժնում մշակված «ԽՍՀՄ ազգերի զարգացման և մերձեցման սոցիալ-մշակութային միտումներ» հետազոտական ծրագիրը (ծրագրի ղեկավար՝ ՌԴ  ԳԱԱ թղթակից անդամ Յու. Վ. Հարությունյան): Ծրագրի նպատակն էր ուսումնասիրել ԽՍՀՄ ազգերի սոցիալ-մշակութային զարգացման էթնիկական ասպեկտները և միջէթնիկ հարաբերությունները:

1976թ. այդ ծրագիրը տեղայնացվեց Հայաստանում, և ներկայացուցչական ընտրանքով էթնոսոցիոլոգիական հետազոտություն իրականացվեց Երևան քաղաքում, իսկ 1980-ական թվականների սկզբին՝ Հայաստանի 5 պատմաազգագրական մարզերի քաղաքային և գյուղական բնակչության շրջանում (Այրարատ, Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Զանգեզուր):

 Հայաստանի անկախությունից հետո՝ 1992թ.Երևանում, 1993-1995 թթ.՝  հանրապետության քաղաքային բնակավայրերում (Գյումրի, Կապան, Կամո, Իջևան), 1999-2000թթ.՝ Երևանում, 2007-2008թթ.՝ Տավուշի, 2009-2010թթ.՝ Սյունիքի, 2011-2012թթ.՝ Լոռու, 2013-2014թթ.՝ Կոտայքի մարզերի գյուղական և քաղաքային բնակավայրերում իրականացվեց կրկնակի հետազոտություն, որի շնորհիվ  բացահայտվեց   նոր քաղաքական և սոցիալ-տնտեսական գործոնների ազդեցությունը էթնոմշակութային գործընթացների վրա:

Հայաստանի հանրակրթության առանձահատկություններն ու հիմնախնդիրները վրաստանյան զուգահեռների համատեքստում. արդիականություն և ավանդույթ

Staff

Hasmik Abrahamyan Կրտսեր գիտաշխատող
Lilia Vardanyan Ավագ գիտաշխատող
Mihran Galstyan Ավագ գիտաշխատող
Narek Galstyan Կրտսեր գիտաշխատող
Samvel Mkrtchyan Ավագ գիտաշխատող
Subscribe to RSS - Department of Ethnosociology