Error message

  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_subnav() (line 296 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).
  • Warning: Trying to access array offset on value of type null in template_preprocess_tb_megamenu_item() (line 86 of /home/iaeam/public_html/sites/all/modules/tb_megamenu/tb_megamenu.themes.inc).

Ֆրանսիայի Նիս քաղաքում ապրիլի 10-12 կազմակերպած գիտաժողովին մասնակցել են վաղ հնագիտության բաժնի վարիչ, պ․գ․դ․ Ռուբեն Բադալյանը և գիտաշխատողներ Արմինե Հարությունյանն ու Լևոն Աղիկյանը

Fri, 04/26/2024 - 10:45

վենդ Հանսեն, Գերմանիա) և CEPAM (Մշակույթներ - Շրջակա միջավայր. Նախապատմություն, անտիկ ժամանակաշրջան, միջնադար) հետազոտական լաբորատորիայի (ծրագրի համակարգող` Ջուլիո Պալումբի, Նիսի Սոֆիա-Անտիպոլիս համալսարան, Ֆրանսիա) կողմից Ֆրանսիայի Նիս քաղաքում ապրիլի 10-12 կազմակերպած գիտաժողովին մասնակցել են վաղ հնագիտության բաժնի վարիչ, պ․գ․դ․ Ռուբեն Բադալյանը և գիտաշխատողներ Արմինե Հարությունյանն ու Լևոն Աղիկյանը: Գիտաժողովը նվիրված էր KUR(A)GAN ծրագրի աշխատանքների ամփոփմանը: Ծրագրի նպատակն է Հարավային Կովկասում մ.թ.ա. երրորդ հազարամյակի ընթացքում տեղի ունեցած հասարակական փոփոխությունների ուսումնասիրությունը, կիրառելով միջդիսցիպլինար մոտեցումներ: Հիմնական ասպեկտները ներառում են նաև մ.թ.ա. 3-րդ հազարամյակի համար Հարավային Կովկասում անկախ կլիմայական կորի ստեղծումը և AMS-14C-ի և դենդրոքրոնոլոգիական վերլուծությունների միջոցով ճշգրտված ժամանակագրության կառուցումը:
 Մեր ինստիտուտի աշխատակիցները գիտաժողովին ներկայացան հետևյալ զեկույցներով․
• Harutyunyan, L. Aghikyan, R. Badalyan․ Shahumyan tomb: social and cultural cross-section of the society of the Ararat Valley in the 3rd millennium BC (preliminary results of the study of the first “Shresh-Mohrablurian” burial)
Շահումյանի դամբարան. Արարատյան դաշտի հասարակության սոցիալ-մշակութային կտրվածքը մ.թ.ա III հազարամյակում («Շրեշ-Մոխրաբլուրյան» առաջին դամբարանի ուսումնասիրության նախնական արդյունքները)
• R. Badalyan, P. Avetisyan The End of the KA: Dynamics of extinction of the phenomenon (new radiocarbon dates of the III Millenium BC)
KA-ի ավարտը. Երևույթի անհետացման դինամիկան (մ.թ.ա. III հազարամյակի ռադիոածխածնային նոր տարեթվեր)
• L. Aghikyan, P. Avetisyan, R. Badalyan The post-Kura-Araxes stage in the territory of Armenia: Early kurgan complexes in a local cultural and chronological context
Հետկուր-արաքսյան փուլը Հայաստանի տարածքում. Վաղ կուրգանական համալիրները տեղական մշակութային և ժամանակագրական համատեքստում