«Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները» գրքի ներկայացում և քննարկում

Fri, 02/17/2017 - 15:00

ՀԱԻ ԵԳԽ-ն շարունակում է գիտաշխատողների հետազոտություններին և հրատարակություններին նվիրված սեմինարների շարքը: 
Փետրվարի 17-ին, ժամը 15:00-ին վիմագրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Արսեն Հարությունյանը ներկայացնելու է իր «Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները» գիրքը (Խմբագիր՝ Գագիկ Գ. Սարգսյան, Ս. Էջմիածին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատ., 2016, 548 էջ + 5 ներդիր):