Գիտ․ խորհրդի հանդիսավոր նիստ՝ նվիրված Սարգիս Բարդուղիմեոսի Հարությունյանի 90-ամյակին

Tue, 09/25/2018 -
14:00 to 15:00
 
Ս․թ․ սեպտեմբերի 25-ին ժամը 14:00-ին տեղի է ունենալու ինստիտուտի գիտ․ խորհրդի հանդիսավոր նիստ՝ նվիրված Բանահյուսության տեսության և պատմության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Բարդուղիմեոսի Հարությունյանի 90-ամյակին:
 
Ս․ Հարությունյանը ինստիտուտի աշխատակից է 1960 թ․-ից: Նա ինստիտուտում 1960-1962 թթ․ աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող, 1962-1972 թթ․՝ ավագ գիտաշխատող, 1992-2006 թվականներին՝ փոխտնօրեն։ 1994 թ․-ից Սարգիս Հարությունյանը ինստիտուտի գլխավոր գիտաշխատող է, 1972 թ․-ից՝ Բանահյուսության տեսության և պատմության բաժնի վարիչը:
 
Տնօրինություն