Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայտարարություններ

Հրատարակվել է «Սեդրակ Բարխուդարյան – 120» գիտական հոդվածների ժողովածուն

Հրատարակվել է «Սեդրակ Բարխուդարյան – 120» գիտական հոդվածների ժողովածուն

08-02-2024 16:32

Սեդրակ Բարխուդարյան – 120. Գիտական հոդվածների ժողովածու / խմբագրությամբ` Գ. Գ. Սարգսյանի և Ա. Է. Հարությունյանի. – Եր.: ՀԱԻ հրատ, 2019, 160 էջ:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ, Գիտությանն անմնացորդ նվիրումի վառ օրինակ (Սեդրակ Բարխուդարյանի ծննդյան 120-ամյակի առթիվ) - 9
ՀԱՄԼԵՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Վաճառի Ս. Ստեփանոս վանքի հնագիտական հետազոտության հիմնական արդյունքները և նորահայտ արձանագրությունները - 11
ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Անտիպ վիմագրեր Երևանի Կաթողիկե եկեղեցուց - 31
ՍԱԹԵՆԻԿ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ, Նորահայտ արձանագրություններ Վերիշենից. Սեդրակ Բարխուդարյանի հետքերով - 45
ԱՎԵՏԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Նորահայտ վիմագրեր Սոթքի տարածաշրջանից - 56
ԱՐՍԵՆ ԲՈԲՈԽՅԱՆ, Սեդրակ Բարխուդարյանը և վիշապաքարերի հետազոտությունը 1920 – 1930-ական թթ. - 65
ՏՈՐՔ ԴԱԼԱԼՅԱՆ, Շիրվանի տարածքի հայ թագավորության պատմության լուսաբանումը Սեդրակ Բարխուդարյանի աշխատանքներում - 78
ԱԼԵՔՍԱՆ ՅԱԿՈԲԵԱՆ, Կոզեռն-Կոնդի 591 թ. ենթադրեալ բերդի հետքերով - 92
ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ, Գավառանու Միրանշենց տանուտերական տոհմը սաղմոսավանյան հավելմամբ - 109
ԴԻԱՆՆԱ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ, ԿԱՐԵՆ ԱԶԱՏՅԱՆ, Եղեգնաձորի նորահայտ հնձանը - 114
ԽԱՉԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Անձնանունները վիմագրերում և ձեռագրերի հիշատակարաններում. նորահայտ անձնանուններ վիմագրերից - 120
ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՍՏՂԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ, Պղնձե արձանագիր առարկաներ Սարդարապ

Տեսնել ավելին
Հուշարձանների ճարտարապետական խնդիրներ

Հուշարձանների ճարտարապետական խնդիրներ

08-02-2024 13:00
Փետրվարի 8-ին, ժամը 16։00-ին,
ՀԱԻ գրադարանում տեղի կունենա ճարտարապետական մոդելավորման գ/հ խմբի «Հուշարձանների ճարտարապետական խնդիրներ» սեմինարների շարքից առաջին սեմինարը։
Թեման՝ «Հնագիտական հուշարձանների եռաչափ մոդելավորում. տարածական վերլուծություն, հուշարձանի վերականգնում ըստ շինարարական փուլերի»
Ներկայացնող՝ Լիլիթ Տեր-Մինասյան
Տեսնել ավելին
Այժմ արդեն ՀԱԻ արխիվի «Տան սուրբ ձեռագրեր» էլեկտրոնային հավաքածուի նյութերը հասանելի են նաև Google Arts & Culture հարթակում

Այժմ արդեն ՀԱԻ արխիվի «Տան սուրբ ձեռագրեր» էլեկտրոնային հավաքածուի նյութերը հասանելի են նաև Google Arts & Culture հարթակում

04-02-2024 09:25

ՀԱԻ գիտաշխատողների աշխատանքային խումբը (պ.գ.թ. Լիլիթ Սիմոնյան, պ.գ.թ. Հայկ Հակոբյան, պ.գ.թ. Կարեն Հովհաննիսյան) Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան ֆինանսավորմամբ 2019-2022 թթ. իրականացրել է ծրագիր` նվիրված ժողովրդի համար նվիրական, հրաշագործ համարվող այն ձեռագրերին, որոնք պահվում են անհատների, ընտանիքների ձեռքերում։ Խումբը հավաքագրել և թվայնացրել է այնպիսի ձեռագրեր – քառավետարաններ, հմայիլներ, Ուրբաթագիրք և Ախտարք գրքեր, որոնք վայելում են մարդկանց ակնածանքը, քանի որ ունեն բուժիչ, հրաշագործ, զավակատու, փարատիչ լինելու համբավ, հանդիսանում են տան սրբեր, գերդաստանների հովանավոր-պահապաններ։ Դրանց մի մասը ներկայացնում է նաև պատմական և գեղարվեստական բարձր արժեք։

Այժմ արդեն պատրաստ է «Տան սուրբ ձեռագրեր» հավաքածուի էլեկտրոնային ցուցահանդեսը, որը տեղ է գտել Google Arts & Culture միջազգային հարթակի Yerevan Biennal Art Foundation (YBAF) կազմակերպության էջում։

Ցուցահանդեսը հայկական միջնադարյան արվեստի հիմնականում անմատչելի նմուշների եզակի ներկայացում է աշխարհի արվեստասերներին, որի միջոցով հանրահռչակվում է հայոց անզուգական մշակույթը՝ իր արժանի տեղը գրավելով համամարդկային արժեքների շտեմարանում։

Ցուցահանդեսն օժտված է նաև հատուկ նախագծի համար ստեղծված ուղեկցող երաժշտությամբ։

Ցուցահանդեսը նայելու համար սեղմել այստեղ

Տեսնել ավելին
«Լարեստանցիների ընտանեկան ծիսակարգը և ժողովրդական հավատալիքները»

«Լարեստանցիների ընտանեկան ծիսակարգը և ժողովրդական հավատալիքները»

26-01-2024 14:49

2017թ. հունվարի 26-ին ժ.14:00-ին հրավիրվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին առընթեր ատենախոսությունների պաշտպանության ԲՈՀ-ի 007՝ Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդի նիստ:

Օրակարգ

Սարեհ Աքբարի Շահփարի «Լարեստանցիների ընտանեկան ծիսակարգը և ժողովրդական հավատալիքները» ատենախոսական աշխատանքի պաշտպանությունը՝ Է.00.04 «Ազգագրություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցմամբ:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ինստիտուտի գրադարանում:

Տեսնել ավելին
«Արքետիպային հարակցումները հայկական հրաշապատում հեքիաթներում և վիպապատմական բանահյուսության մեջ», հեղ․ Թամար Հայրապետյան

«Արքետիպային հարակցումները հայկական հրաշապատում հեքիաթներում և վիպապատմական բանահյուսության մեջ», հեղ․ Թամար Հայրապետյան

24-12-2023 11:07

Լույս է տեսել ինստիտուտի աշխատակից Թամար Հայրապետյանի հեղինակած «Արքետիպային հարակցումները հայկական հրաշապատում հեքիաթներում և վիպապատմական բանահյուսության մեջ» մենագրությունը: Աշխատանքը առկա է ինստիտուտի գրադարանում:

Տեսնել ավելին
«ԱՐԱԳԱԾԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ». Հնագիտական հետազոտությունների ժողովածու՝ նվիրված Տելեմակ Խաչատրյանի hիշատակին

«ԱՐԱԳԱԾԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ». Հնագիտական հետազոտությունների ժողովածու՝ նվիրված Տելեմակ Խաչատրյանի hիշատակին

23-12-2023 11:08

«ԱՐԱԳԱԾԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ»․ Հնագիտական հետազոտություններ նվիրված Տելեմակ Խաչատրյանի հիշատակին

Ներկայացվող ժողովածուն նվիրված է XX դ. անվանի հնագետ Տելեմակ Խաչատրյանի հիշատակին։ Այն ներառում է հայ և միջազգային մասնագետների հետազոտությունները Հայկական լեռնաշխարհի ու հարակից տարածքների տարբեր դարաշրջանների հնագիտական խնդիրների վերաբերյալ: Գիրքը նախատեսված է ինչպես մասնագետների, այնպես էլ հնագույն Հայաստանի պատմության և մշակույթի խնդիրներով հետաքրքրվող ընթերցողների համար:

Ժողովածուի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից:

 

Հրատարակվում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտական խորհուրդների որոշմամբ
Խմբագիր՝ Հայկ Ավետիսյան (պ.գ.դ.)
Խմբագրի տեղակալ՝ Արսեն Բոբոխյան (պ.գ.թ.)
Խմբագրական խորհուրդ՝ Պավել Ավետիսյան (պ.գ.դ.), Ռուբեն Բադալյան (պ.գ.դ.), Աշոտ Փիլիպոսյան (պ.գ.դ.), Համլետ Պետրոսյան (պ.գ.դ.), Էդիկ Մինասյան (պ.գ.դ.), Իգիթ Ղարիբյան (պ.գ.դ.), Ֆրինա Բաբայան (պ.գ.թ.), Հայկ Հակոբյան (պ.գ.թ.), Հակոբ Սիմոնյան (պ.գ.թ.), Արտակ Գնունի (պ.գ.թ.)

 

Տեսնել ավելին
Հնագիտություն, ազգագրություն, բանագիտություն։ միջգիտական մոտեցումներ

Հնագիտություն, ազգագրություն, բանագիտություն։ միջգիտական մոտեցումներ

14-12-2023 09:07


Ս.թ. դեկտեմբերի 14-ին և 15-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կանցկացվի Երիտասարդ գիտնականների 17-րդ հանրապետական գիտաժողովը

Գիտաժողովի ծրագիրը տես այստեղ

Տեսնել ավելին
Բնակավայր և տնտեսական մշակույթ

Բնակավայր և տնտեսական մշակույթ

20-11-2023 09:36

Գիտաժողովը նպատակ ունի վեր հա­նե­լու հա­յոց տնտեսական մշակույթում վերջին հար­յու­րամ­յակում տեղի ունեցած փոփոխու­թյուն­ներն ու դրանց արդի դրսևորումները:

 

Զեկուցումների հիմնա­դրույթ­ներն ուղար­­­կել մինչև 2023 թ. հոկտ­եմ­բերի 15-ը, հե­տև­յալ էլեկ­տ­րո­­­նային հասցեով՝ rafik.gabrielyan.93@gmail.com

Ընդունված հայ­տերի մասին մասնակից­նե­րը կտե­ղեկացվեն մինչև նոյեմբերի 5-ը։

Նախքան գիտաժողովի մեկնարկը ամ­փո­փագրերը կհրատարակվեն որպես էլեկ­տրո­­նա­յին ժողովածու, իսկ զեկուցումները հոդ­­­ված­նե­րի տես­քով կհրատարակվեն ա­ռան­­­­ձին ժո­ղո­վա­ծուով 2024 թվականին:

Ամփոփագրի չափորոշիչներն են.

Զեկուցման ամփոփագրերը պետք է ունե­նան 250-300 բառ (հայերեն, ռուսերեն, անգ­լե­րեն), տառատեսակը՝ GHEA Grapalat:

Ներկայացնել Word 2007 ծրագրով, թղ­­թի չափը՝ A4, թղթի լուսանցքները բոլոր կող­մերից՝ 2.00 սմ, տողերի միջակայքը՝ 1.5:

Առաջին էջի վերին աջ անկյունում գրել հե­ղի­նակի անունը, ազգանունը, հայրա­նու­նը, գի­տա­­կան աստիճանն ու կոչումը, աշ­խա­­­տա­­­­վայ­րը, էլ. ­փոս­տի հասցեն, հեռա­խո­սա­­­­հա­մարը: Հոդ­­­վածի վեր­նագիրը գրել մե­ծա­­տա­­ռերով՝ կենտ­­­րո­նում, ներ­­քևում՝ հիմնաբառերը՝ 6-8 բառ, այ­նու­հետև՝ ամ­փոփ­ման տեքս­­տը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կա­րող եք զանգահարել հետևյալ հե­ռա­խո­սա­հա­մարով +374 96 05 20 88 (Ռաֆիկ Գա­բրիելյան):

 

Գիտաժողովի կազմկոմիտե

  1. Հոբոսյան Սուրեն, պ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, Ազգագրության բաժնի վարիչ)
  2. Դալալյան Տորք, պ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, փոխտնօրեն, Բանագիտության բաժնի վարիչ)
  3. Աբրահամյան Լևոն, պ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Մշակութային մարդաբանության բաժնի վարիչ)
  4. Հայրապետյան Թամար, պ.գ.դ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, Բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ)
  5. Գալստյան Միհրան, պ.գ.դ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, Էթնոսոցիոլոգիայի բաժնի վարիչ)
  6. Գաբրիելյան Մխիթար, պ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, ավագ գիտաշխատող)

 

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն անգլերեն:

Տեսնել ավելին
Արևելք (Մեղրի)․ պատմամշակութային ժառանգություն և մշակութային կապեր

Արևելք (Մեղրի)․ պատմամշակութային ժառանգություն և մշակութային կապեր

17-11-2023 05:00
Միջազգային գիտաժողով

2023 թ. նոյեմբերի 17-19, ԵՊՀ և ՀԱԻ

�� Երևանի պետական համալսարանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ և «Երկիր եւ մշակոյթ» համազգային կազմակերպության հետ գործակցաբար, կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ նվիրված Սյունիքի պատմական Արևիք գավառի (ներկայիս Մեղրու շրջանի) պատմամշակութային ժառանգության և հարևան երկրների հետ միջմշակութային կապերի զանազան հայեցակետերին։

�� Ակնկալում ենք գիտական նորույթ և վերլուծական բնույթ ունեցող զեկուցումներ, որոնք առնչվում են հետևյալ գիտակարգային ուղղություններին.

�� նյութական մշակութային ժառանգություն (հնագիտություն, վիմագրագիտություն, թանգարանագիտություն)

�� ոչ-նյութական մշակութային ժառանգություն (ազգագրություն, մշակութային մարդաբանություն, բանագիտություն, լեզվաբանություն, բարբառագիտություն)

�� արվեստագիտություն (ճարտարապետություն, մանրանկարչություն, որմնանկարչություն, ձեռագրագիտություն)

�� պատմագիտություն (պատմագրություն, աղբյուրագիտություն, տեղագրություն, քարտեզագիտություն)

♟ Գիտաժողովը տեղի կունենա Երևանում և Մեղրիում:

✅ Մասնակցության համար անհրաժեշտ է զեկուցման հիմնադրույթներն ուղարկել �� meghri.conference@gmail.com էլ. հասցեին՝ նախքան ս.թ. սեպտեմբերի 22-ը,

նշելով հեղինակ(ներ)ի անուն-հայրանուն-ազգանունը, գիտական կոչումը, պաշտոնը, աշխատավայրը և բջջային հեռախոսահամարը։ Կազմկոմիտեի կողմից ընտրված մասնակիցներին դրական պատասխան նամակը կուղարկվի մինչև ս.թ. հոկտեմբերի 10-ը: Գիտաժողովի նախնական ծրագիրը մասնակիցներին կուղարկվի մինչև հոկտեմբերի 30-ը։

�� Գիտաժողովից հետո զեկուցումների հիման վրա գրված հոդվածները կընդգրկվեն «Արևիք. պատմամշակութային ժառանգության դրվագներ» ժողովածուում, որը նախատեսվում է լույս ընծայել 2024 թվականին։

�� Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, անգլերենը, ֆրանսերենը և ռուսերենը։

 

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Հովհաննես Հովհաննիսյան, պ.գ.դ. (ԵՊՀ ռեկտոր)

Արսեն Բոբոխյան, պ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ տնօրեն)

Դավիթ Դավթյան (ԵՄԿ հայաստանյան մասնաճյուղի նախագահ)

Համո Սուքիասյան, պ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՊԻ)

Արսեն Հարությունյան, պ.գ.թ. (ՄՄ/ՀԱԻ)

Տորք Դալալյան, բ.գ.թ. (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ փոխտնօրեն)

Տեսնել ավելին
Էթնոսոցիալական փոփոխությունները հայկական սփյուռքում․ միտումներ և զարգացումներ

Էթնոսոցիալական փոփոխությունները հայկական սփյուռքում․ միտումներ և զարգացումներ

07-11-2023 06:00

Աշխարհում անընդմեջ տեղի ունեցող տեղաշարժերը ժամանակակից սփյուռքերում առաջ են բերում մի շարք էթնոսոցիալական և էթնոմշակութային գործընթացներ:  Վերջինիս հետևանքով բնակչության էթնիկական, մշակութային, կրոնական և այլ հատկանիշների բազմազանությունը հանգեցրել է սոցիալական փոփոխությունների հիմնախնդրի ուսումնասիրության անհրաժեշտությանը:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրությունների բաժինը Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի հետ համատեղ 2023 թ. նոյեմբերի 07-08-ին կազմակերպում է «ԷԹՆՈՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ. ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ» խորագրով գիտաժողով:

Գիտաժողովը կոչված է քննարկել հայկական սփյուռքում տեղի ունեցող փոփոխությունները, դրանց ուսումնասիրության մեթոդաբանական ու տեսական խնդիրները, հայկական սփյուռքի տարբեր համայնքներում/հատվածներում իրականացրած հետազոտությունների հիման վրա ցույց տալ այդ փոփոխությունների շարժընթացն ու բովանդակությունը:

Մասնակցության համար թեմաների շրջանակներն են.

  • Էթնոսոցիալական գործընթացների ուսումնասիրության մեթոդաբանական մոտեցումներ, որի շրջանակում մասնակիցները կարող են ներկայացնել ուսումնասիրության հիմնախնդիրների տնտեսական, մշակութային, իրավական և սոցիալ-ժողովրդագրական կողմերը: Ինչպես նաև կարող են անդրադառնալ  սփյուռքի ուսումնասիրության մեթոդներին և գործիքակազմին, սփյուռքի նկատմամաբ նախագծերի և ծրագրերի մշակման ու իրականացման հարցերին: 
  • Էթնոսոցիալական գործընթացների ուսումնասիրության հետազոտական փորձը. ընդհանուր և առանձնահատուկ կողմեր. այս ուղղության շրջանակում մասնակիցները կարող են ներկայացնել հայկական սփյուռքում տեղի ունեցող ինքնության փոխակերպումների, սոցիալական և  էթնոդավանանքային փոփոխությունների, սոցիալ-մշակութային ժամանակակից տեղաշարժերի  միտումներն ու զարգացումները հետազոտահեն տվյալներով, համեմատական վերլուծությամբ:

Գիտաժողովին կարելի է մասնակցել առկա և հեռավար ձևաչափերով։

Գիտաժողովին մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2023 թ. սեպտեմբերի 20-ը զեկույցի ամփոփագիրը և հակիրճ (1 էջ)  ինքնակենսագրականն (CV)  ուղարկել info.diasporastudies@gmail.com էլեկտրոնային հասցեին: Ընդունված հայտերի մասին մասնակիցները կտեղեկացվեն մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ։ Գիտաժողովի ծրագիրը  և օրակարգը մասնակիցներին կուղարկվեն մինչև հոկտեմբերի 20-ը: Նախքան գիտաժողովի մեկնարկը ամփոփագրերը կհրապարակվեն որպես էլեկտրոնային ժողովածու, իսկ զեկուցումները հոդվածների տեսքով կհրատարակվեն առանձին ժողովածուով 2024 թվականին:

Ամփոփագրի չափորոշիչներն են.

 Զեկույցի ամփոփումը՝ 250-300 բառ ծավալով (հայերեն, ռուսերեն, անգլերեն), տառատեսակը՝ Sylfaen (հայերեն), Times New Roman (ռուսերեն, անգլերեն): Հիմնաբառերը՝ 6-8, էջերի չափը՝ բոլոր կողմերից 2.5սմ, տառաչափը՝ 12սմ, իսկ միջտողային բացատը՝ 1.5:

Ամփոփման սկզբում՝ էջի կենտրոնում, գրվում է զեկույցի վերնագիրը՝ գլխատառերով, ներքևում՝ հիմնաբառերն են, իսկ ամփոփագրի վերջում՝ էջի աջ հատվածում, նշվում են հեղինակի անունը և ազգանունը, գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն և մասնակցության ձևը (առկա, հեռավար):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել info.diasporastudies@gmail.com: էլեկտրոնային հասցեին:

Գիտաժողովի անցկացման վայրը՝ Հայոց Ազգագրության և Ազատագրական Պայքարի Պատմության Ազգային Թանգարան

Տեսնել ավելին
Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային արդի գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ

Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային արդի գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ

17-10-2023 09:00

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2023 թ. հոկտեմբերի 18-20-ին կազմակերպում է «Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային արդի գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողով: Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն քննելու Հայաստանի առջև ծառացած արդի սոցիալ-տնտեսական և էթնոժողովրդագրական մարտահրավերները, այդ թվում՝ արտագաղթի և փախստականության, սոցիալական շերտավորման և աղքատության, ամուսնության, ընտանիքի և ներընտանեկան հարաբերություններում տեղի ունեցող փոխակերպումների, հայոց տոնածիսական և պրոֆեսիոնալ մշակույթում ավանդականի և արդիականի նոր դրսևորումների, լեզվական, կրոնական վարքագծի և ինքնության, Հայաստանի մարդկային և գիտական ներուժի հետագա զարգացման առումով սփյուռքի և հնարավոր վերադարձի հետ կապված հիմնախնդիրներ:

Գիտաժողովին կարող են մասնակցել առկա և հեռավար ձևաչափերով։

Գիտաժողովին մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2023 թ. սեպտեմբերի 25-ը զեկույցի ամփոփագիրն ուղարկել կազմկոմիտե հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ iae.ethnosociology@gmail.com: Ընդունված հայտերի մասին մասնակիցները կտեղեկացվեն ներառյալ հոկտեմբերի 10-ը։ Նախքան գիտաժողովի մեկնարկը ամփոփագրերը կհրապարակվեն որպես էլեկտրոնային ժողովածու, իսկ զեկուցում­ները հոդվածների տեսքով կհրատարակվեն առանձին ժողովածուով՝ մինչև 2024 թ. ապրիլի 1-ը:

Ամփոփագրի չափորոշիչներ: Զեկույցի ամփոփումը՝ 250-300 բառ ծավալով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, տառատեսակը՝ հայերեն՝ Sylfaen, իսկ ռուսերենը և անգլերենը՝ Times New Roman: Հիմնաբառերը՝ 6-8, էջերի չափը՝ բոլոր կողմերից 2.5 սմ, տառաչափը՝ 12, իսկ միջտողային բացատը՝ 1.5:

Ամփոփման սկզբում՝ էջի կենտրոնում, գրվում է զեկույցի վերնագիրը՝ գլխատառերով, ներքևում՝ հիմնաբառերն են, իսկ ամփոփագրի վերջում՝ էջի աջ հատվածում, նշվում են հեղինակի անունը և ազգանունը, գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն և մասնակցության ձևը (առկա, հեռավար):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել iae.ethnosociology@gmail.com, lusineangelush@gmail.com էլ. հասցեներով կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով +37498913314 (Լուսինե Անգելուշ)

Տեսնել ավելին
Վիմագրական մշակույթ․ ժայռապատկերներից մինչև մեր օրեր

Վիմագրական մշակույթ․ ժայռապատկերներից մինչև մեր օրեր

11-10-2023 11:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը նախաձեռնում է Հայկական լեռնաշխարհի և գաղթավայրերի վիմագիր մշակութային ժառանգությանը վերաբերող գիտաժողով՝ նվիրված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին: Գիտաժողովի նպատակն է՝ վիմագիր ավանդույթի հիմամբ ներկայացնել գրի ընկալումը մարդկային մտածողության և մշակութային համապատկերում՝ կարևորելով քարեղեն վավերագրերի աղբյուրագիտական արժեքը:

 

Գիտաժողովի մասնակցության հայտը` համապատասխան ամփոփագրով (200-300 բառ), պետք է արտա­հայտի զեկուցման գիտական նորույթը և առնչվի ներքոնշյալ բնագավառներին՝

▪ ժայռապատկերագրություն (տեղեկության փոխանցման պարզագույն ձևեր),

▪ նախամաշտոցյան վիմագրություն (սեպագիր, հիերոգլիֆիկ/մեհենագիր, արամեատառ,

հունարեն, լատիներեն և այլն),

▪ մեսրոպատառ վիմագրություն (փորագիր, ելնդագիր, ներկագիր վիմագրեր),

▪ այլալեզու վիմագրություն (վրացերեն, աղվաներեն, պարսկերեն, արաբերեն, ասորերեն և այլն),

▪ վիմագրերի բովանդակություն, լեզու և գրչարվեստ,

▪ ոչ պաշտոնական վիմագրություն. գրաֆիտի:

 

Ամփոփագիրը պետք է ուղարկել մինչև հոկտեմբերի 1-ը, երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն, հետևյալ էլեկտրոնային հասցեին. ars.vimagraget@gmail.com:

Կազմկոմիտեի կողմից հավանության արժանացած հայտերի հեղինակները գիտաժողովի մասնակցության մասին կտեղեկացվեն մինչև հոկտեմբերի 15-ը: Գիտաժողովը տեղի կունենա՝ 10-11 նոյեմբերի, 2023 թ.: Լավագույն զեկուցումները հոդվածների տեսքով կհրատարակվեն առանձին ժողովածուով՝ մինչև 2024 թ. ապրիլի 1-ը:

Կապ՝ars.vimagraget@gmail.com, (094) 73-00-27

Տեսնել ավելին