Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայտարարություններ

«Վայոց-ձորի պատմամշակութային ժառանգության դրվագներ» հավաքական մենագրության շնորհանդես

«Վայոց-ձորի պատմամշակութային ժառանգության դրվագներ» հավաքական մենագրության շնորհանդես

24-10-2021 09:26

«Իմ Հայաստան» ծրագրի մարզային թանգարանների զարգացման ծրագրերի շրջանակում լույս է տեսել «Վայոց-ձոր․ պատմամշակութային ժառանգության դրվագներ» հավաքական մենագրությունը, որի շնորհանդեսը կայացավ 2021 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության իսնտիտուտում ։ Գիրքը հրատարակության է պատրաստվել Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի և Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ։

Գրքում ամփոփված են այն աշխատությունների հոդվածները, որոնք ներկայացվեցին 2020-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի «Վառ անցյալ, վառ ապագա․ Վայոց-ձորի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովին։

Հավաքական մենագրությունը ներկայացնում է շուրջ 30 գիտնականի Վայոց-ձոր պատմաշխարհագրական երկրամասի մշակութային ժառանգության զանազան հայեցակետերին վերաբերող հետազոտություններ։ 

«Իմ Հայաստան» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և իրականացվում է Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։

Տեսնել ավելին
Մրցույթ բաժնի վարիչների և գիտական խմբերի հետևյալ թափուր պաշտոնների համար

Մրցույթ բաժնի վարիչների և գիտական խմբերի հետևյալ թափուր պաշտոնների համար

15-10-2021 09:24

«ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ բաժնի վարիչների և գիտական խմբերի հետևյալ թափուր պաշտոնների համար.

-Վաղ Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ

-Հին Հայաստանի բաժնի վարիչ

-Միջնադարյան Հայաստանի բաժնի վարիչ

-Վիմագրության բաժնի վարիչ

-Ազգագրության բաժնի վարիչ

-Արդիականության ազգաբանության բաժնի վարիչ

-Էթնո-սոցիոլոգիայի բաժնի վարիչ

-Բանահյուսության տեսության և պատմության բաժնի վարիչ

-Բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ

-Սփյուռքի ուսումնասիրության բաժնի վարիչ

-Արխիվի վարիչ

-«Կիրառական ազգագրություն» գիտահետազոտական խմբի ղեկավար

-Արցախի պատմա-մշակութային ժառանգության ուսումնասիրության գիտահետազո­տական խմբի ղեկավար

-Նորակառույցների հնագիտության խմբի ղեկավար

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում,
  2. երկու լուսանկար՝ 3x4 չափի,
  3. քաղվածք աշխատանքային գրքույկից,
  4. ինքնակենսագրություն,
  5. անձնագրի պատճեն,
  6. գիտական աստիճանը հաստատող դիպլոմի /դիպլոմների/ պատճեն,
  7. կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
  8. վերջին 10 տարում հրատարակած աշխատանքների ցանկը՝ հաստատված համապատասխան կարգով,
  9. բնութագիր վերջին աշխատանքի վայրից։

 

Դիմումներն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում: Դիմումները համապատասխան փաստաթղթերով ներկայացնել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրինություն (տնօրենի տեղակալ Ա. Բոբոխյանին, բացի շաբաթ և կիրակի օրերից) հետևյալ հասցեով` Չարենցի 15,  հեռ. (010) 556896:

 
Տեսնել ավելին
Ատենախոսության պաշտպանություն․ «Պարը հայկական հարսանեկան արարողություններում (20-րդ դար - 21-րդ դարասկիզբ)»

Ատենախոսության պաշտպանություն․ «Պարը հայկական հարսանեկան արարողություններում (20-րդ դար - 21-րդ դարասկիզբ)»

07-10-2021 13:51

2021 թ․-ի հոկտեմբերի 7-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007՝ Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Շամամյան Նարինե Ալբերիտի «Պարը հայկական հարսանեկան արարողություններում (20-րդ դար - 21-րդ դարասկիզբ)» Է.00.04 - ‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։

Ատենախոսության սեղմագրի էլէկտրոնային տարբերակը տես այստեղ:

Տեսնել ավելին
ՎԱՅՈՑ ՁՈՐ պատմամշակութային ժառանգության դրվագներ

ՎԱՅՈՑ ՁՈՐ պատմամշակութային ժառանգության դրվագներ

05-10-2021 12:00

Գրքի շնորհանդես

ՎԱՅՈՑ ՁՈՐ պատմամշակութային ժառանգության դրվագներ

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Չարենցի փ. 15, Երևան

Տեսնել ավելին
Մշակութային քաղաքականության նոր համակարգի ձևավորումը Հայաստանում. խորհրդային ավանդույթը, ազգային ռեսուրսները և եվրոպական հեռանկարները (20-րդ դարի վերջ և 21-րդ դարի սկիզբ)

Մշակութային քաղաքականության նոր համակարգի ձևավորումը Հայաստանում. խորհրդային ավանդույթը, ազգային ռեսուրսները և եվրոպական հեռանկարները (20-րդ դարի վերջ և 21-րդ դարի սկիզբ)

09-09-2021 13:51

2021 թ․-ի սեպտեմբերի 9-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007՝ Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Մուրադյան Հայկուհի Մանվելի «Մշակութային քաղաքականության նոր համակարգի ձևավորումը Հայաստանում. խորհրդային ավանդույթը, ազգային ռեսուրսները և եվրոպական հեռանկարները (20-րդ դարի վերջ և 21-րդ դարի սկիզբ) » Թ.00.06 - ‹‹Մշակութաբանություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։

Մասնագիտական խորհուրդ

Տեսնել ավելին
Ատենախոսության պաշտպանություն․ «Պարը հայկական հարսանեկան արարողություններում (20-րդ դար - 21-րդ դարասկիզբ)»

Ատենախոսության պաշտպանություն․ «Պարը հայկական հարսանեկան արարողություններում (20-րդ դար - 21-րդ դարասկիզբ)»

31-08-2021 13:44

2021 թ․-ի հոկտեմբերի 7-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007՝ Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Շամամյան Նարինե Ալբերիտի «Պարը հայկական հարսանեկան արարողություններում (20-րդ դար - 21-րդ դարասկիզբ)»  Է.00.04 - ‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը: 

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։

Ատենախոսության սեղմագրի էլէկտրոնային տարբերակը տես այստեղ:

Տեսնել ավելին
Ատենախոսության պաշտպանություն․ «Կիմերները և սկյութերը Հայկական Լեռնաշխարհի արևելքում (ըստ հնագիտական տվյալների)»

Ատենախոսության պաշտպանություն․ «Կիմերները և սկյութերը Հայկական Լեռնաշխարհի արևելքում (ըստ հնագիտական տվյալների)»

14-07-2021 13:52

2021 թ․-ի հունիսի 14-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007՝ Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Թումանյան Գարեգին Սահակի «Կիմերները և սկյութերը Հայկական Լեռնաշխարհի արևելքում (ըստ հնագիտական տվյալների)» Է.00.03 - ‹‹Հնագիտություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսությանը պաշտպանությանը կարելի է հետևել հետևյալ հղումով:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։

Մասնագիտական խորհուրդ

Տեսնել ավելին
Ատենախոսության պաշտպանություն․ «Բյուզանդական X-XI դդ․ պղնձե դրամները և դրանց շրջանառությունը Հայաստանում»

Ատենախոսության պաշտպանություն․ «Բյուզանդական X-XI դդ․ պղնձե դրամները և դրանց շրջանառությունը Հայաստանում»

20-05-2021 13:55

2021 թ․-ի մայիսի 20-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող ԲՈԿ-ի 007՝ Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում (հասցեն՝ Երևան-0025, Չարենցի 15) կայանալու է Հովհաննիսյան Հասմիկ Սամվելի «Բյուզանդական X-XI դդ․ պղնձե դրամները և դրանց շրջանառությունը Հայաստանում» Է.00.03 - ‹‹Հնագիտություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսությանը պաշտպանությանը կարելի է հետևել հետևյալ հղումով:

Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում։

Մասնագիտական խորհուրդ

Տեսնել ավելին
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատողների որոկավորում

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատողների որոկավորում

05-05-2021 09:27

ՀԱԻ սեպտեմբերի 6-20 իրականացվելու է  գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոններում որակավորման ենթակա աշխատակիցների ատեստավորում

որակավորման ենթակա աշխատակիցների փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 21-ից

մանրամասները տես՝ ՀԱԻ ՊՈԱԿ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄ և ՀԱԻ ՊՈԱԿ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ   

Տեսնել ավելին
Զինվորը, քուրմն ու առևտրականը

Զինվորը, քուրմն ու առևտրականը

04-04-2021 09:08

Մասնագիտական գրականության մեջ հին հասարակություններում իշխանության և հիերարխիայի բազմասպեկտ խնդիրներն առանձնահատուկ տեղ են գրավում։ Միջագետքի, Եգիպտոսի, Փոքր Ասիայի, Իրանական բարձրավանդակի, Բալկանյան թերակղզու՝ պետականություններ ստեղծած հասարակությունների կողքին՝ մ.թ.ա. II հզ. կեսերին Կուր-արաքսյան միջագետքը ներկայանում է առանձնաշնորհյալության տարատեսակ դրսևորումներ ունեցող վերնախավով հանրույթներով, որոնք գտնվում էին պետական կազմավորումների ձևավորման փուլում։ Նշված տարածքներում հնագիտական տվյալներով սոցիալական լանդշաֆտի, հասարակության կառուցվածքի և պետական կազմավորումների հետազոտության ուղղությամբ կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, սակայն առանձնաշնորհյալության հնագիտական, մարդաբանական դրսևորումները չեն եղել լայն քննարկման առարկա։

Հայաստանի պատմության թանգարանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, հին հասարակություններում առանձնաշնորհյալության տարատեսակ դրսևորումների հետազոտության շրջանակում, կազմակերպում են միջազգային գիտաժողով:

Գիտաժողովին նախատեսվում է հնագետների, մարդաբանների, պատմաբանների, համեմատական առասպելաբանության և լեզվաբանության մասնագետների և այլ հարակից գիտությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում հիմնահարցի շուրջ։

Տեսնել ավելին
Գարեգին Սրվանձտյան-180

Գարեգին Սրվանձտյան-180

04-04-2021 09:03

Ս.թ. ապրիլի 29-ին և 30-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի կունենա առցանց գիտաժողով՝ նվիրված հայ մշակույթի երախտավոր, հայ բանագիտության և ժողովրդագիտության հիմնադիր Գարեգին վարդապետ Սրվանձտյանցի (1840 թ. նոյեմբերի 17, Վան - 1892 թ. նոյեմբերի 17, Կ. Պոլիս) ծննդյան 180-ամյակին։

Գիտաժողովը նախատեսվում էր անցկացնել անցյալ տարի, սակայն համավարակի և պատերազմի պատճառով հետաձգվեց։

Գիտաժողովի զեկուցումներն ունեն բանագիտական, հնագիտական, բարբառագիտական, գրականագիտական, պատմագիտական և առավել լայն՝ մշակութաբանական ուղղվածություն։

Վաղը և մյուսը օրը կարող եք նշված զեկուցումները լսել հետևյալ հղումով՝

https://us02web.zoom.us/j/8336376039?pwd=WlltTklVelQ2a1FPNnJjVThDYTF2Zz09

 

Գիտաժողովի ծրագիրը և զեկուցումների ամփոփագրերը՝ այստեղ։

Տեսնել ավելին
«Հայ ժողովրդական մշակույթ» խորագրով 19-րդ գիտական նստաշրջանին մասնակցելու հրավեր

«Հայ ժողովրդական մշակույթ» խորագրով 19-րդ գիտական նստաշրջանին մասնակցելու հրավեր

20-08-2020 09:25

2020 թ. օգոստոսի 20-22-ին հեռավար եղանակով հրավիրվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Հայ ժողովրդական մշակույթ» խորագրով XIX հերթական գիտական նստաշրջանը։

Նրանք, ովքեր ամփոփումները ուղարկել են Ս. Հոբոսյանին, պետք է վերանայեն և վերջնական տարբերակն ուղարկեն հետևյալ էլ. հասցեին՝ hasmikgalstyan1979@gmail.com 
Ովքեր միայն վերնագրերն են ուղարկել, մինչև օգոստոսի 12-ը պատրաստեն ամփոփումները և ուղարկեն նույն էլ. հասցեին: 

Ուշացած ամփոփումները չեն ընդունվի, քանի որ ժամանակ է պետք ծրագիրը կազմելու համար:

Նստաշրջանի կազմկոմիտե

Տեսնել ավելին

(c) 2020 Muzex - All rights reserved.