Գիտաժողով՝ նվիրված անվանի հուշարձանագետ, վիմագրագետ Սուրեն Սաղումյանի ծննդյան 90-ամյակին
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Վիմագրության բաժինը կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված անվանի հուշարձանագետ, վիմագրագետ Սուրեն Սաղումյանի ծննդյան 90-ամյակին (1934-2001): Գիտաժողովի մասնակցության հայտը` համապատասխան ամփոփագրով (մոտ 300-400 բառ), պետք է արտահայտի զեկուցման գիտական նորույթը և առնչվի ներքոնշյալ բնագավառներին՝
Վիմագրագիտություն
Հուշարձանների պահպանություն
Միջնադարյան աղբյուրագիտություն
Ամփոփագիրը պետք է ուղարկել մինչև հոկտեմբերի 1-ը, երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն, հետևյալ էլ. հասցեին՝ ars.vimagraget@
gmail.com: Կազմկոմիտեի կողմից հավանության արժանացած հայտերի հեղինակները գիտաժողովի մասնակցության մասին կտեղեկացվեն մինչև հոկտեմբերի 15-ը: Գիտաժողովը տեղի կունենա՝ 15 նոյեմբերի, 2024 թ