Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայտարարություններ

Իվան Սեմյանի «ՍԻՆՏԱՇՏՅԱՆ ԵՎ ՊԵՏՐՈՎՍԿՅԱՆ ԲՐՈՆԶԵԴԱՐՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը

Իվան Սեմյանի «ՍԻՆՏԱՇՏՅԱՆ ԵՎ ՊԵՏՐՈՎՍԿՅԱՆ ԲՐՈՆԶԵԴԱՐՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը

26-12-2024 14:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. դեկտեմբերի 26-ի նիստին, ժամը` 14:00-ին, տեղի կունենա Իվան Սեմյանի «ՍԻՆՏԱՇՏՅԱՆ ԵՎ ՊԵՏՐՈՎՍԿՅԱՆ ԲՐՈՆԶԵԴԱՐՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:

Գիտական ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ. գ. դ. Պ. Ս. Ավետիսյան

Պաշտոնական ընդդիմախոսներ` պ.գ.դ. Ռուբեն Բադալյան

                                                    պ.գ.դ. Արտակ Գնունի

Առաջատար կազմակերպություն՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

 

Ներկայացվող ատենախոսության նպատակն է վերակազմել սինտաշտյան և պետրովսկյան հասարկություններում ռազմական գործերի դրսևորման մոդելները: Ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը թաղման 22 համալիրներն են (114 թաղում) և 23 բնակավայրերի պեղումների տվյալները: Աշխատության ժամանակագրական ընդգրկումն ըստ միջինացված սանդղակի մ.թ.ա. 21-18-րդ. դարերն է: Աշխատանքի տարածքային շրջանակը ներառում է Հարավային Ուրալի և Անդրուրալյան տափաստանային և անտառատափաստանային գոտիները, ինչպես նաև Հյուսիսային և Կենտրոնական Ղազախստանի տափաստանները:

Տեսնել ավելին
Արսեն Բոբոխյանի ««ՎԻՇԱՊ» ՔԱՐԱԿՈԹՈՂՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանություն

Արսեն Բոբոխյանի ««ՎԻՇԱՊ» ՔԱՐԱԿՈԹՈՂՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանություն

19-12-2024 14:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. դեկտեմբերի 19-ի նիստին, ժամը` 14:00-ին, տեղի կունենա ՀԱԻ տնօրեն, պ.գ.թ. Արսեն Բոբոխյանի ««ՎԻՇԱՊ» ՔԱՐԱԿՈԹՈՂՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:

Ներկայացվող ատենախոսությունը նվիրված է ժողովրդական միջավայրում «վիշապ» կոչված հուշարձանի և դրան առնչվող մշակութային համատեքստի քննությանը հնագիտական տվյալների լույսի ներքո: Այն ամփոփում է վերջին տասնամյակում իրականացված դաշտային, լաբորատոր և արխիվային աշխատանքների հիմնական արդյունքները:

Պաշտոնական ընդդիմախոսներ՝
պ.գ.դ. Գարեգին Սահակի Թումանյան
ա.գ.դ. Հակոբ Երվանդի Սիմոնյան
պ.գ.դ. Համլետ Լենսերի Պետրոսյան

Առաջատար կազմակերպություն` Երևանի պետական համալսարան

Հասցե` ք. Երևան 0025, Չարենցի 15

Տեսնել ավելին
Արմինե Հարությունյանի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՈԼԻԹ-ԷՆԵՈԼԻԹՅԱՆ ԽԵՑԵՂԵՆԸ (ըստ Արարատյան դաշտի Ակնաշեն և Առատաշեն բնակատեղիների նյութերի)»  խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանություն

Արմինե Հարությունյանի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՈԼԻԹ-ԷՆԵՈԼԻԹՅԱՆ ԽԵՑԵՂԵՆԸ (ըստ Արարատյան դաշտի Ակնաշեն և Առատաշեն բնակատեղիների նյութերի)»  խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանություն

16-12-2024 14:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. դեկտեմբերի 16- նիստին՝ ժ. 14:00, տեղի կունենա ՀԱԻ Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող Արմինե Հարությունյանի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՈԼԻԹ-ԷՆԵՈԼԻԹՅԱՆ ԽԵՑԵՂԵՆԸ (ըստ Արարատյան դաշտի Ակնաշեն և Առատաշեն բնակատեղիների նյութերի)»  խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսությունը նվիրված է Հայաստանի վաղագույն` նեոլիթյան և վաղ Էնեոլիթյան դարաշրջանների խեցեղենի ուսումնասիրությանը, որը նշանավորում է Հայաստանում և ամբողջ Հարավային Կովկասում խեցեգործության սկզբնավորման փուլերը։ Հնագիտական տվյալների և հնաչափական անալիզների արդյունքների հիման վրա համակարգվել և վերլուծվել են ինչպես խեցեղենի մորֆոտիպաբանական, այնպես էլ տեխնիկական և տեխնոլոգիական պարամետրերն ու հատկանիշները։ Մշակութային և ժամանակագրական լայն զուգահեռների ընդգրկմամբ կատարվել է համեմատական վերլուծություն՝ ուսումնասիրվող երևույթի պատմա-մշակութային համատեքստը վերհանելու նպատակով:

  • Գիտական ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պ. գ. դ. Պ. Ս. Ավետիսյան
  • Պաշտոնական ընդդիմախոսներ` պ. գ. դ., պրոֆեսոր Ա. Ս. Փիլիպոսյան, պ. գ. թ. Ա. Ա. Բոբոխյան
  • Առաջատար կազմակերպություն՝ Երևանի պետական համալսարան
  •  

Հասցե` ք. Երևան 0025, Չարենցի 15

Սեղմագիրը՝ ստորև Arutunan A._avtoreferat

 

Տեսնել ավելին
Փոխակերպվող ինքնությունները իրական քաղաքականության իրականացման համատեքստում.  հանդիպում-բանախոսություն

Փոխակերպվող ինքնությունները իրական քաղաքականության իրականացման համատեքստում. հանդիպում-բանախոսություն

11-12-2024 15:00

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Սփյուռքի ուսումնասիրության բաժինը հրավիրում է «Փոխակերպվող ինքնությունները իրական քաղաքականության իրականացման համատեքստում» խորագրով հանդիպում-բանախոսությանը:

Բանախոսությունը վարելու են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի Քաղաքագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Հովհաննես Լավրենտիի Սարգսյանը և նույն ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Նորայր Արմենի Դունամալյանը:

Բանախոսությունը տեղի կունենա ՀԱԻ ընթերցասրահում (3-րդ հարկ) դեկտեմբերի 11-ին՝ չորեքշաբթի, ժամը 15.00-ին:

 

Մուտքն ազատ է:

Տեսնել ավելին
«Ստորջրյա հնագիտության զարգացումն ու հայկական ջրասույզ ժառանգությունը» խորագրով դասախոսություն

«Ստորջրյա հնագիտության զարգացումն ու հայկական ջրասույզ ժառանգությունը» խորագրով դասախոսություն

05-12-2024 14:00

Ս.թ. դեկտեմբերի 5-ին, ժամը՝ 14:00, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Միջնադարագիտական քննարկումներ» սեմինարների շարքում տեղի կունենա «Ստորջրյա հնագիտության զարգացումն ու հայկական ջրասույզ ժառանգությունը» խորագրով դասախոսությունը, որը կներկայացնի Շիրակի փոխմարզպետ, անկախ հետազոտող, սուզորդ Աննա Մարտիկյանը:

Դասախոսության առանցքային թեմաներն են՝

- Ջրում սուզվելու հնարքներն ու դրանց փուլային զարգացումները:

- Հայկական ջրասույզ ժառանգության պահպանությունը:

- ՀՀ ստորջրյա հնագիտության զարգացմամբ միջգիտակարգային համագործակցության արդյունավետությունը:

 

 

Տեսնել ավելին
«Կերպարանափոխությունը որպես հմտութուն, շնորհք, հնարիմացություն «Կախարդը և իր երեխաները» հեքիաթախմբում» թեմայով բանախոսություն

«Կերպարանափոխությունը որպես հմտութուն, շնորհք, հնարիմացություն «Կախարդը և իր երեխաները» հեքիաթախմբում» թեմայով բանախոսություն

26-11-2024 14:30

Բանահյուսության տեքստաբանության բաժինը «Բանագիտության տեսական և տեքստաբանական հարցեր» խորագրով սեմինարների շրջանակում երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 26-ին, ժամը 14:30-ին հրավիրում է հերթական սեմինար-քննարկմանը: 

Բանախոս՝ Բանահյուսության տեքստաբանության բաժնի կրտսեր գիտաշխատող՝ Լիլիթ Սահակյան: Զեկուցման թեման՝ «Կերպարանափոխությունը որպես հմտութուն, շնորհք, հնարիմացություն «Կախարդը և իր երեխաները» հեքիաթախմբում»:

 

Բանախոսությանը կարող եք միանալ նաև առցանց, հետևյալ հղումով`
Meeting ID: 788 2987 9116
Passcode: ZBFa5J
Տեսնել ավելին
«Քաղաքացիական հասարակության առանձնահատկությունները անցումային փոխակերպումների պայմաններում․ առավելություններն ու ռիսկերը» թեմայով բանախոսություն

«Քաղաքացիական հասարակության առանձնահատկությունները անցումային փոխակերպումների պայմաններում․ առավելություններն ու ռիսկերը» թեմայով բանախոսություն

25-11-2024 14:00
Նոյեմբերի 25-ին՝ երկուշաբթի օրը, ժամը 14:00-16։00-ը, ՀԱԻ Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնում կանցկացվի հերթական բանախոսությունը՝ «Քաղաքացիական հասարակության առանձնահատկությունները անցումային փոխակերպումների պայմաններում․ առավելություններն ու ռիսկերը» թեմայով:
Բանախոսելու է Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի գիտաշխատող Սամսոն Մխիթարյանը։
 
 
Տեսնել ավելին
«Հայոց վիպերգերը՝ եվրոպական բալլադների ուսումնասիրության համատեքստում» բանախոսություն

«Հայոց վիպերգերը՝ եվրոպական բալլադների ուսումնասիրության համատեքստում» բանախոսություն

21-11-2024 16:00
Նոյեմբերի 21-ին, ժամը՝ 16.00 – 18.00, ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի կունենա «Հայոց վիպերգերը՝ եվրոպական բալլադների ուսումնասիրության համատեքստում» բանախոսությունը:
Բանախոս՝ բ․գ․թ․ Լուսինե Հայրիյան
Տեսնել ավելին
Փարպի. հոգևոր և նյութական մշակութային ժառանգությունը. հանրապետական գիտաժողով

Փարպի. հոգևոր և նյութական մշակութային ժառանգությունը. հանրապետական գիտաժողով

31-10-2024 09:00

2024 թ. հոկտեմբերի 31, գ. Փարպի

ԾՐԱԳԻՐ- հոկտեմբերի 31, հինգշաբթի
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՈՒՄ
ժ. 9.00 – 09.30
__Բացման խոսք` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյան
__Ողջույնի խոսք` Փարպի գյուղի դպրոցի տնօրեն Լիլիթ Գյոզալյան
__Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյան
__ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գալուստ Թադևոսյան
__Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյան
__Փարպի գյուղի վարչական ղեկավար Ավագ Ավագյան
__Գիտաժողովի նախաձեռնող Աշոտ Հարությունյան
 
 
ՆՅՈՒԹԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Առաջին նիստ, ժ. 10.00 –11.30
Նիստավար՝ Տորք Դալալյան
Արման Նալբանդյան. Փարպիի Ծիրանավոր եկեղեցու 2021 թ. պեղումների արդյունքները
Աստղիկ Բաբաջանյան. Ամրոցի վերածված եկեղեցիները Անիի ամրաշինական համակարգում
Դիաննա Միրիջանյան, Նյուրա Հակոբյան. Թարգմանիչք եկեղեցու պեղումները
Լիլիթ Միքայելյան, Զարուհի Հակոբյան. Փարպիի Ս․ Թարգմանչաց եկեղեցու քանդակային հարդարանքի դասակարգման և թվագրության խնդիրը
ժ. 11.30 – 11.45 Սրճադադար
 
ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
(ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԱՂԲՅՈՒՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՎԻՄԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ)
Երկրորդ նիստ, ժ. 11.45 – 12.45
Նիստավար՝ Աստղիկ Բաբաջանյան
Աշոտ Մանուչարյան. Փարպին և նրա արձանագրություննները
Տիգրան Միքայելյան. Բազմաղբյուր գյուղի թաքիան
Արմեն Ասատրյան. Փարպին արխիվային վավերագրերում
ժ. 12.45 – 13.00 Սրճադադար
 
ՀՈԳԵՒՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
(ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ)
Երրորդ նիստ, ժ.13.00–14.00
Նիստավար՝ Դիաննա Միրիջանյան
Կարեն Հովհաննիսյան. Փարպիի Թուխ Մանուկ սրբավայրերը
Համո Սուքիասյան. Փարպի գյուղը Հայաստանի վարչատարածքային փոփոխությունների հոլովույթում
Դավիթ Դավթյան. Փարպի գյուղի զբոսաշրջային ներուժը
ժ. 14.00 – 14.15 Սրճադադար
ժ. 14.30 – 16.30 Շրջայց Փարպի գյուղի տեսարժան վայրերով.
(Ծիրանավոր, Թարգմանիչք, Ս. Գրիգոր, Ս. Գևորգ եւ Ս. Դավիթ եկեղեցիներ, Թուխ մանուկ և այլ մատուռներ)
ավանդական հյուրասիրություն
ժ. 16.30 – 18.30 Ընթրիք
ժ. 19.00 Վերադարձ Երևան
 
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Գիտաժողովի զեկուցումները՝ մինչև 15 րոպե, հարցերը՝ 5 րոպե
 
 
ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ
ԱԻ – ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ
ՀԱԻ – ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
ՀՀԻ - ԵՊՀ Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
ՊԺԳԿ – ՀՀ ԿԳՄՍՆ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ
ՊԻ - ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ
ԵՊՀ - Երևանի պետական համալսարան
ՀՌՀ - Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան
 
 
ԿԱԶՄԿՈՄԻՏԵ
Դավիթ Դավթյան (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Միջնադարյան հնագիտության բաժնի գիտաշխատող)
Դիաննա Միրիջանյան (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ Միջնադարյան հնագիտության բաժնի վարիչ)
Աստղիկ Բաբաջանյան (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ գիտքարտուղար, Միջնադարյան հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող)
Աշոտ Հարությունյան (Փարպի)
 
Տեսնել ավելին
«Հայաստանի ջրածածկ հուշարձաններն ըստ արխիվային փաստաթղթերի» խորագրով բանախոսություն

«Հայաստանի ջրածածկ հուշարձաններն ըստ արխիվային փաստաթղթերի» խորագրով բանախոսություն

29-10-2024 16:00

Հոկտեմբերի 29-ին, ժամը 16:00, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Միջնադարագիտական սեմինարներ»-ի շրջանակում միջնադարյան հնագիտության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Ավետիս Գրիգորյանը կներկայացնի «Հայաստանի ջրածածկ հուշարձաններն ըստ արխիվային փաստաթղթերի» խորագրով բանախոսությունը:

Լսնկ.՝ Տոլորսի ջրամբարում գտնվող Սբ․ Հռիփսիմե ջրածածկ եկեղեցին:

Տեսնել ավելին
«Խանդութի կերպարի առասպելաբանական հիմքերի քննություն» խորագրով բանախոսություն

«Խանդութի կերպարի առասպելաբանական հիմքերի քննություն» խորագրով բանախոսություն

29-10-2024 15:00
Բանահյուսության տեքստաբանության բաժինը «Բանագիտության տեսական և տեքստաբանական հարցեր» խորագրով սեմինարների շրջանակում երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին հրավիրում է հերթական սեմինար-քննարկմանը:
Բանախոս՝ Բանահյուսության տեքստաբանության բաժնի հայցորդ՝ Ալինա Ղարիբյան:
Զեկուցման թեման՝ «Խանդութի կերպարի առասպելաբանական հիմքերի քննություն»:
 
Բանախոսությունը տեղի կունենա առկա. կարող են միանալ նաև առցանց, հետևյալ հղումով`
Join zoom meeting
Meeting ID: 788 2987 9116
Passcode: ZBFa5J
 
 
Նկարը` Հայաստանի ազգային պատկերասրահի կայքէջից (《Դավիթ և Խանդութ խաթուն》, հեղ.` Շավարշ Հովհաննիսյան, 1974թ.)
 
Տեսնել ավելին

(c) 2020 Muzex - All rights reserved.