Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

«Սահմանային մշակութային ժառանգություն․ փաստագրում, մշտադիտարկում, պահպանում և պաշտպանություն» խորագրով միջազգային գիտաժողով

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

30-10-2026 09:00

«Սահմանային մշակութային ժառանգություն․ փաստագրում, մշտադիտարկում, պահպանում և պաշտպանություն» խորագրով միջազգային գիտաժողով

Սիրով տեղեկացնում ենք, որ 2026 թ․ հոկտեմբերի 29-30-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում (Երևան) տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ «Սահմանային մշակութային ժառանգությունփաստագրում, մշտադիտարկում, պահպանում և պաշտպանություն» խորագրով։ Հոկտեմբերի 30-31-ը նախատեսվում է նաև դաշտային այց Իջևան՝ Տավուշի մարզ։

Գիտաժողովը կազմակերպվում է Մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ ծրագրի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնեական Արևելքի ուսումնասիրության կենտրոնի, ինչպես նաև Ավստրիայի և Հայաստան «Կապույտ վահան» կազմակերպությունների կողմից։

Գիտաժողովը նպատակ ունի ուսումնասիրել սահմանային տարածքներում մշակութային ժառանգության դերը՝ որպես ինքնության, հիշողության և հասարակական կառուցվածքի կարևոր բաղադրիչ։

Քննարկվող հիմնական թեմաներն են՝
• մշակութային ժառանգության փաստագրում,                  
• մշտադիտարկման մեխանիզմների զարգացում,    
• պահպանման մարտահրավերներ,    
• պաշտպանության ռազմավարություններ՝ ներառելով տեղական համայնքները և տարբեր կառույցներ։

Գիտաժողովին մասնակցելու ցանկություն ունեցող հետազոտողները հրավիրվում են մինչև 2026 թ․ մայիսի 30-ը ներկայացնել մինչև 300 բառից բաղկացած զեկուցման ամփոփագիր և համառոտ ինքնակենսագրական հետևյալ

էլ․ հասցեին՝ bchc2026@gmail.com։

Աշխատանքային լեզուն՝ անգլերեն։ Զեկույցների տևողությունը՝ 20 րոպե (հաջորդող 10 րոպե քննարկմամբ)։

Գիտաժողովն իրականացվում է ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ (ծրագիր N 23RL-6A006)։

Սիրով հրավիրում ենք մասնակցելու և նպաստելու սահմանային մշակութային ժառանգության ուսումնասիրմանն ու պահպանությանը։