Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 info@iae.am +374 10 552645

Գտեք մեզ ֆեյսբուքում

15-08-2015 11:00

Երիտասարդ գիտնականների 14-րդ գիտաժողով

ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Երիտասարդ հետազոտողների 14-րդ միջազգային գիտաժողով, 29-31 հոկտեմբեր 2015, Երևան ##

ՀԱԻ Երիտասարդ գիտնականների խորհուրդը հրավիրում է մասնակցելու հերթական երիտասարդական գիտաժողովին:

Գիտաժողովը նպատակ ունի հնարավորություն ընձեռել երիտասարդ հետազոտողներին ներկայացնելու ազգաբանության, բանագիտության և հնագիտության որորտներում կատարվող արդի ուսումնասիրությունները և նպաստել միջգիտակարգային համագործակցությունների ստեղծմանը:

Գիտաժողովին կարող են մասնակցելու են երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ և մագիստրանտներ՝ միչև 40 տարեկանը ներառյալ:

Զեկուցումների հիմնադրույթների ներկայացման վերջնաժամկետն է 2015թ. օգոստոսի 15-ը (խնդրում ենք ուղարկել հայտ-ամփոփագրերը հետևյալ էլ.-փոստին` ysc@iae.arm, cc: ysc.iae.arm@gmail.com):

Խնդրում ենք նշեք Ձեր ներկայիս կազմակերպությունը, կրթական կամ գիտական աստճանները:

Զեկուցումների հիմնադրույթներն ընդունվում են հայերեն, անգլերեն լեզուներով` միայն Sylfaen տառատեսակով՝ առավելագույնը 300 բառ:

Ընտրած զեկուցումների հեղինակները լրացուցիչ կտեղեկացվեն էլ.-փոստով` մինչև 2015 թ. սեպտեմբերի 15-ը։

Գիտաժողովում ներկայացված և խմբագրական խորհրդի հավանությանն արժանացած նյութերը կհրատարակվեն։

Ամենամյա գիտաժողովը կազմակերպում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Երիտասարդ գիտնականների խորհուրդը:

Հասցե` Երևան, 0025, Չարենցի փ., 15: Հեռ.` (+374) 93 06 56 24, (+374) 10 55 68 96:

Լրացուցիչ պարզաբանումների համար կարող եք գրել ysc@iae.am, ysc.iae.arm@gmail.com