ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 մասնագիտական խորհրդի ս.թ. մարտի 20-ի նիստին, ժամը` 14:00-ին, տեղի կունենա Արմինե Տիգրանյանի «Մշակութային ժառանգության պահպանությունը. Տեսական մոտեցումները, միջազգային փորձը և Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրները» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը:
Գիտական ղեկավար՝ պ. գ. դ., պրոֆեսոր Հ. Պետրոսյան Պաշտոնական ընդդիմախոսներ` պ.գ.դ., դոցենտ Թ. Հայրապետյան, պ.գ.թ., դոցենտ Ա. Հակոբյան Առաջատար կազմակերպություն՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել մշակութային ժառանգության պահպանության տեսական մոտեցումները, միջազգային փորձը (ժառանգության պահպանությանը միտված միջազգային կոնվենցիաները, հռչակագրերը, կանոնակարգերը, ոլորտի միջազգային կառույցների ընդհանուր քաղաքականությունը, բանաձևերը, որոշումները և այլն ), որպեսզի վեր հանվի Արցախի մշակութային ժառանգության պահպանության արդի խնդիրները և գտնվի ժառանգության հնարավոր պաշտպանության մեխանիզմները: