Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Գիտխորհրդի նիստ

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

26-03-2025 10:00

Գիտխորհրդի նիստ

Սիրով տեղեկացնում ենք, ս.թ. մարտի 26-28-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը կներկայացնի հնագիտական 2024 թ. իրականացրած պեղումների և հետազոտությունների արդյունքները։
Հաշվետու տարվա ընթացքում պեղվել և ուսումնասիրվել են Հայաստանի 30 հնավայրեր, որոնք ընդգրկում են ժամանակագրական լայն շրջանակ՝ սկսած նախապատմական շրջանից մինչև ուշ միջնադար: Այդ ուսումնասիրությունները զգալիորեն նպաստում են Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության բացահայտմանը և հանրայնացմանը:
Պեղումներն իրականացվել են պետական ֆինանսավորման, մասնավոր հովանավորության և ինստիտուտի միջազգային լայնածավալ համագործակցության արդյունքում: Այդ համագործակցություններն ընդգրկում են աշխարհագրական լայն շրջանակ՝ ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա, ինչն ընդգծում է համաշխարհային արդիականությունն ու միջազգային հետաքրքրությունը Հայաստանի հնագիտական ժառանգության նկատմամբ:
Քննարկումները մարտի 26-ին տեղի կունենան ՀՀ ԳԱԱ նիստերի փոքր դահլիճում (Բաղրամյան 24), մարտի 27-28-ին՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում (Չարենց 15): Բոլոր հետաքրքրված անձինք կարող են մասնակցել քննարկումներին առկա կամ առցանց ձևաչափով՝ միանալով հետևյալ հղումով՝ [https://meet.asnet.am/rooms/jz2-e2j-xt0-ia0/join]: