Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 info@iae.am +374 10 552645

Գտեք մեզ ֆեյսբուքում

07-11-2023 06:00

Էթնոսոցիալական փոփոխությունները հայկական սփյուռքում․ միտումներ և զարգացումներ

Աշխարհում անընդմեջ տեղի ունեցող տեղաշարժերը ժամանակակից սփյուռքերում առաջ են բերում մի շարք էթնոսոցիալական և էթնոմշակութային գործընթացներ:  Վերջինիս հետևանքով բնակչության էթնիկական, մշակութային, կրոնական և այլ հատկանիշների բազմազանությունը հանգեցրել է սոցիալական փոփոխությունների հիմնախնդրի ուսումնասիրության անհրաժեշտությանը:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրությունների բաժինը Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի հետ համատեղ 2023 թ. նոյեմբերի 07-08-ին կազմակերպում է «ԷԹՆՈՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ. ՄԻՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ» խորագրով գիտաժողով:

Գիտաժողովը կոչված է քննարկել հայկական սփյուռքում տեղի ունեցող փոփոխությունները, դրանց ուսումնասիրության մեթոդաբանական ու տեսական խնդիրները, հայկական սփյուռքի տարբեր համայնքներում/հատվածներում իրականացրած հետազոտությունների հիման վրա ցույց տալ այդ փոփոխությունների շարժընթացն ու բովանդակությունը:

Մասնակցության համար թեմաների շրջանակներն են.

  • Էթնոսոցիալական գործընթացների ուսումնասիրության մեթոդաբանական մոտեցումներ, որի շրջանակում մասնակիցները կարող են ներկայացնել ուսումնասիրության հիմնախնդիրների տնտեսական, մշակութային, իրավական և սոցիալ-ժողովրդագրական կողմերը: Ինչպես նաև կարող են անդրադառնալ  սփյուռքի ուսումնասիրության մեթոդներին և գործիքակազմին, սփյուռքի նկատմամաբ նախագծերի և ծրագրերի մշակման ու իրականացման հարցերին: 
  • Էթնոսոցիալական գործընթացների ուսումնասիրության հետազոտական փորձը. ընդհանուր և առանձնահատուկ կողմեր. այս ուղղության շրջանակում մասնակիցները կարող են ներկայացնել հայկական սփյուռքում տեղի ունեցող ինքնության փոխակերպումների, սոցիալական և  էթնոդավանանքային փոփոխությունների, սոցիալ-մշակութային ժամանակակից տեղաշարժերի  միտումներն ու զարգացումները հետազոտահեն տվյալներով, համեմատական վերլուծությամբ:

Գիտաժողովին կարելի է մասնակցել առկա և հեռավար ձևաչափերով։

Գիտաժողովին մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2023 թ. սեպտեմբերի 20-ը զեկույցի ամփոփագիրը և հակիրճ (1 էջ)  ինքնակենսագրականն (CV)  ուղարկել info.diasporastudies@gmail.com էլեկտրոնային հասցեին: Ընդունված հայտերի մասին մասնակիցները կտեղեկացվեն մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ։ Գիտաժողովի ծրագիրը  և օրակարգը մասնակիցներին կուղարկվեն մինչև հոկտեմբերի 20-ը: Նախքան գիտաժողովի մեկնարկը ամփոփագրերը կհրապարակվեն որպես էլեկտրոնային ժողովածու, իսկ զեկուցումները հոդվածների տեսքով կհրատարակվեն առանձին ժողովածուով 2024 թվականին:

Ամփոփագրի չափորոշիչներն են.

 Զեկույցի ամփոփումը՝ 250-300 բառ ծավալով (հայերեն, ռուսերեն, անգլերեն), տառատեսակը՝ Sylfaen (հայերեն), Times New Roman (ռուսերեն, անգլերեն): Հիմնաբառերը՝ 6-8, էջերի չափը՝ բոլոր կողմերից 2.5սմ, տառաչափը՝ 12սմ, իսկ միջտողային բացատը՝ 1.5:

Ամփոփման սկզբում՝ էջի կենտրոնում, գրվում է զեկույցի վերնագիրը՝ գլխատառերով, ներքևում՝ հիմնաբառերն են, իսկ ամփոփագրի վերջում՝ էջի աջ հատվածում, նշվում են հեղինակի անունը և ազգանունը, գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, էլեկտրոնային հասցեն և մասնակցության ձևը (առկա, հեռավար):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել info.diasporastudies@gmail.com: էլեկտրոնային հասցեին:

Գիտաժողովի անցկացման վայրը՝ Հայոց Ազգագրության և Ազատագրական Պայքարի Պատմության Ազգային Թանգարան

(c) 2020 Muzex - All rights reserved.