ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ջրօգտագործման մշակույթն ուսումնասիրող թեմատիկ խումբը նախաձեռնում է տարածաշրջանում ոռոգման և ջրաբաշխական համակարգերի պատմամշակութային ամենաբազմազան տարաժամանակյա հայեցակողմերին նվիրված գիտաժողով: Գիտաժողովի մասնակցության հայտը` համապատասխան ամփոփագրով (200-500 բառ), պետք է ներկայացնի թեմայի հետևյալ դիտանկյուններից որևէ մեկը՝ ազգագրական, հնագիտական, բանագիտական, լեզվաբանական, պատմական, արդի մարդաբանական, ինչպես և՝ բնագիտական:
Ողջունվում են նաև միջգիտակարգային մոտեցումները:
Գիտաժողովը տեղի կունենա՝ 29-30 մարտի, 2023 թ. (Չարենցի 15, ՀԱԻ գրադարան)
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 20 փետրվարի, 2023 թ.
Հեղինակների կողմից հոդվածների առաքման վերջնաժամկետը՝ 1 նոյեմբերի, 2023 թ.
Տպագրված ժողովածուի շնորհանդեսը՝ 15 մարտի, 2024 թ.
Գիտաժողովի մասնակցության հայտը
Կապ՝ jur@iae.am, 055-55-05-29