Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայտարարություններ

«Թանգարանները ճգնաժամային պայմաններում. Արցախի թանգարանների փորձը» խորագրով բանախոսություն

«Թանգարանները ճգնաժամային պայմաններում. Արցախի թանգարանների փորձը» խորագրով բանախոսություն

15-09-2025 16:00

Սեպտեմբերի 15-ին, ժամը 16:00-ին ինստիտուտի գրադարանում տեղի կունենա Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի սեմինարը։

Թեմա՝ «Թանգարանները ճգնաժամային պայմաններում. Արցախի թանգարանների փորձը»

Բանախոս՝ պ.գ.թ. Նժդեհ Երանյան

Տեսնել ավելին
ՀԱԻ-ն  կազմակերպում է միջազգային գիտաժողով ‹‹Ամրոցները և պաշտպանական համակարգն Առաջավոր Ասիայում›› խորագրով

ՀԱԻ-ն կազմակերպում է միջազգային գիտաժողով ‹‹Ամրոցները և պաշտպանական համակարգն Առաջավոր Ասիայում›› խորագրով

20-08-2025 09:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2025 թ. հոկտեմբերի 23-25-ը կազմակերպում է միջազգային գիտաժողով ‹‹Ամրոցները և պաշտպանական համակարգն Առաջավոր Ասիայում›› խորագրով:

Գիտաժողովի կազմակերպման նպատակն է Հայաստանում համախմբել ամրոցներով, ռազմական ենթակառուցվածքներով և պաշտպանական համակարգերի ուսումնասիրությամբ զբաղվող հնագետների, ճարտարապետների, պատմաբանների, պատմամշակութային ժառանգության պահպանությունն ու կառավարումն իրականացնող փորձագետների, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ հետազոտողների` խթանելու Հայաստանում  և հարակից երկրներում ամրոցների և պաշտպանական համակարգերի համակողմանի ուսումնասիրությունը:

Գիտաժողովը հնարավորություն կտա ներկայացնել պաշտպանական ենթակառուցվածքների վերաբերյալ նոր հետազոտությունները և ընդգծել դրանց ռազմավարական, քաղաքական և տնտեսական դերը տարբեր ժամանակաշրջաններում:

 

Գիտաժողովի բաժիններն են`

  • Հնագիտություն
  • Ճարտարապետություն
  • Պատմագիտություն, աղբյուրագիտություն
  • Բանահյուսություն, ազգագրություն
  • Զբոսաշրջություն

Գիտաժողովին մասնակցելու համար`

  • Մինչև սույն թվականի հուլիսի 30-ը ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 300-350 բառի սահմաններում` ներառյալ զեկույցի վերնագիրը, մասնակցի անունը, ազգանունը, հաստատությունը, որը ներկայացնում է մասնակիցը (անկախ հետազոտողները ևս կարող են մասնակցել):
  • Հիմնադրույթներն անհրաժեշտ է ուղարկել fortresses.conference@iae.am  էլ. հասցեին:
  • Ներկայացված հայտերի ընտրությունը տեղի կունենա մինչև սույն թվականի օգոստոսի 20-ը:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. անհրաժեշտության դեպքում արտերկրից եկած մասնակիցների կեցության ծախսերը կհոգա հրավիրող կողմը:  

Գիտաժողովի կազմակերպիչ՝ ՀԱԻ Միջնադարյան հնագիտության բաժին

Անցկացվում է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի դրամաշնորհով

 

 

Տեսնել ավելին
Բանախոսություն «Հնագիտական գտածոների զարդամոտիվների օգտագործումը ժամանակակից զարդարվեստում» թեմայով

Բանախոսություն «Հնագիտական գտածոների զարդամոտիվների օգտագործումը ժամանակակից զարդարվեստում» թեմայով

16-07-2025 16:00

Հուլիսի 16-ին, ժամը՝ 16:00-ին ՀԱԻ-ում տեղի կունենա Ճարտարապետական մոդելավորման գիտահետազոտական խմբի կողմից կազմակերպվող սեմինարը՝ «Հնագիտական գտածոների զարդամոտիվների օգտագործումը ժամանակակից զարդարվեստում» խորագրով:

Բանախոսութ՝ Անի Սահակյան

Տեսնել ավելին
ՀԱԻ-ում տեղի կունենա Ռուզաննա Մկրտչյանի «Սևանի ավազանի կենսահնագիտությունը (Միջին և ուշ բրոնզի դարաշրջաններ)» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը

ՀԱԻ-ում տեղի կունենա Ռուզաննա Մկրտչյանի «Սևանի ավազանի կենսահնագիտությունը (Միջին և ուշ բրոնզի դարաշրջաններ)» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը

26-06-2025 14:00

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին (ՀԱԻ) կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի ս.թ. հունիսի 26-ի նիստին՝ ժ.14:00-ին, տեղի կունենա Ռուզաննա Մկրտչյանի «Սևանի ավազանի կենսահնագիտությունը (Միջին և ուշ բրոնզի դարաշրջաններ)» խորագրով դոկտորական ատենախոսության պաշտպանությունը:

Ատենախոսությունը նվիրված է Սևանի ավազանի միջին և ուշբրոնզեդարյան բնակչության մարդաբանական տիպի, ժողովրդագրական պատկերի, կենսակերպի, սննդակարգի, թաղման ծեսի առանձնահատկությունների վերակազմությանն՝ ըստ գանգաչափական, ոսկրաչափական, սեռատարիքային և ատամնաախտաբանական հատկանիշների:

Պաշտոնական ընդդիմախոսներ` պ. գ. դ., պրոֆեսոր Հայկ Գրիգորի Ավետիսյան, պ. գ. դ. Գարեգին Սահակի Թումանյան, ա.գ.դ., պրոֆեսոր Հակոբ Երվանդի Սիմոնյան

Առաջատար կազմակերպություն՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ 

Տեսնել ավելին
Բանախոսություն «Արցախի իսլամական հուշարձանների առաջացման պատմաժամանակային համատեքստը» խորագրով

Բանախոսություն «Արցախի իսլամական հուշարձանների առաջացման պատմաժամանակային համատեքստը» խորագրով

16-06-2025 16:00
Ս.թ. հունիսի 16-ին, ժամը 16:00-ին ՀԱԻ գրադարանում տեղի կունենա Արցախի պատմամշակութային ժառանգության հետազոտության խմբի սեմինարը։
Թեմա` Արցախի իսլամական հուշարձանների առաջացման պատմաժամանակային համատեքստը
Բանախոս՝ պ.գ.թ. Ռուբեն Հովսեփյան
Տեսնել ավելին
«ԽՍՀՄ քաղաքական բռնություններ, բռնաքսոր և հիշողություն» խորագրով գիտաժողով

«ԽՍՀՄ քաղաքական բռնություններ, բռնաքսոր և հիշողություն» խորագրով գիտաժողով

12-06-2025 09:00

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն Հ/Կ-ն կազմակերպում են «ԽՍՀՄ քաղաքական բռնություններ, բռնաքսոր և հիշողություն» խորագրով գիտաժողով:

Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. հունիսի 12-14՝ Գորիսում և Երևանում:

XSHM KAGAKAKAN BRNUTYUNNER_Gitazogovi Cragir_page-0002.[1]

XSHM KAGAKAKAN BRNUTYUNNER_Gitazogovi Cragir_page-0003.[1]

XSHM KAGAKAKAN BRNUTYUNNER_Gitazogovi Cragir_page-0004.[1]

 

Տեսնել ավելին
«Կարլ-Գուստավ Յունգ – 150» . աշխատաժողով-դասախոսություններ

«Կարլ-Գուստավ Յունգ – 150» . աշխատաժողով-դասախոսություններ

02-06-2025 10:00

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Համայնքային հետազոտությունների գ/հ խմբի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Կարլ-Գուստավ Յունգ – 150» խորագրով աշխատաժողով-դասախոսություններ, որոնք տեղի կունենան ս.թ. հունիսի 2-8-ը, ժամը՝ 10:00-ին, Իջևանում:

2025 թ. լրանում է շվեյցարացի մեծ փիլիսոփա, հոգեբան և մշակութաբան Կ. Գ. Յունգի 150-ամյակը, որը լայնորեն նշվում է աշխարհի մի շարք ինստիտուտների կողմից։ ՀՀ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Համայնքային ուսումնասիրությունների գ/հ խումբն իր հետազոտություններում կիրառում է Յունգի տեսական և մեթոդաբանական բազմաթիվ սկզբունքներ, մասնավորապես, նրա բացահայտումները կրոնի հոգեբանության և մարդկային ստեղծագործական կարողության ոլորտներում։ Մեծ գիտնականի հոբելյանին ներկայացվելու են դասախոսություններ նվիրված Յունգի և նրա կարկառուն աշակերտների մշակութաբանական աշխատություններին, դրանց առնչվող հայագիտական նյութերին, յունգյան մեթոդներով կատարված հետազոտություններին, այդ թվում՝ քառակողմ կոթողներին, թաղման ծեսին, տեսիլներին և երազներին։

Բանախոսներն են Լիլիթ Սիմոնյանը, պ.գ.թ., Հայկ Հակոբյանը, պ.գ.թ. և Կարեն Հովհաննիսյանը, պ.գ.թ., թիմ, որն ավելի քան 15 տարի զբաղվում է ժողովրդական քրիստոեության, պաշտամունքային ձեռագրերի, սրբավայրերի, ուխտագնացությունների, առասպելների և խորհրդանշանների, նվիրական գրաֆիտիների և այլ թեմաներով։ Դասախոսությունների շարքը չի սահմանափակվելու հունիսի 2-8-ին ներկայացված քննարկումներով, այլ կարող է համալրվել յունգյան մեթոդները կիրառող այլ մասնագետների ելույթներով, իսկ հոբելյանի բուն օրը՝ հուլիսի 26-ին տեղի կունենա առցանց ինտերակտիվ միջոցառում՝ Հայաստանի և արտերկրի այն գիտնականների մասնակցությամբ, ովքեր ևս կիրառում են Յունգի մոտեցումները և արժևորում են նրա ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ՝ հոգեթերապիայի, արվեստի և արվեստաբանության, գրականության և գրականագիտության, կրթության, կրոնագիտության և այլ ոլորտներում։

 

Տեսնել ավելին
Բանախոսություն «Հնակենդանաբանություն և հնաէկոլոգիա` մարդ- կենդանի հարաբերությունները պատմության ընթացքում»

Բանախոսություն «Հնակենդանաբանություն և հնաէկոլոգիա` մարդ- կենդանի հարաբերությունները պատմության ընթացքում»

27-05-2025 15:00
Ս.թ. մայիսի 27-ին, ժամը 15:00-ին ինստիտուտի գրադարանում տեղի կունենա Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գ/հ խմբի սեմինարը։
Թեմա` Հնակենդանաբանություն և հնաէկոլոգիա` մարդ- կենդանի հարաբերությունները պատմության ընթացքում:
Բանախոս՝ կ․գ․թ․ Նուշիկ Զարիկյան
Տեսնել ավելին
Բանախոսություն «Էթնիկ ինքնության ձևավորման ուղիները» թեմայով

Բանախոսություն «Էթնիկ ինքնության ձևավորման ուղիները» թեմայով

26-05-2025 14:30
Մայիսի 26-ին՝ առաջիկա երկուշաբթի օրը, ժամը 14:30-16։00-ը, ՀԱԻ Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնում կայանալու է հերթական բանախոսությունը։
Պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Օհանջանյանը ներկայացնելու է հետևյալ թեման՝ «Էթնիկ ինքնության ձևավորման ուղիները»։
Տեսնել ավելին
Բանախոսություն ««Սասնա ծռեր» էպոսի համահավաք նոր բնագիրը․ ստեղծման սկզբունքներ և հասցեատեր» թեմայով

Բանախոսություն ««Սասնա ծռեր» էպոսի համահավաք նոր բնագիրը․ ստեղծման սկզբունքներ և հասցեատեր» թեմայով

22-05-2025 15:00
Մայիսի 22-ին, ժամը 15.00 – 17.00, ՀԱԻ «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում տեղի կունենա հետևյալ բանախոսությունը՝ ««Սասնա ծռեր» էպոսի համահավաք նոր բնագիրը․ ստեղծման սկզբունքներ և հասցեատեր»:
Բանախոսությունը կվարի բ․գ․թ․ Հայկ Համբարձումյան (Մաշտոցյան Մատենադարան):
 
Տեսնել ավելին
Հանդիպում Ռաֆիկ Սիմոնյանի հետ

Հանդիպում Ռաֆիկ Սիմոնյանի հետ

06-05-2025 15:30

ս.թ. մայիսի 6-ին, ժամը՝ 13։30-ին, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիպում Երվանդ Լալայանի «Երկեր»-ի չորրորդ և հինգերորդ հատորների հրատարակության հովանավոր Ռաֆիկ Կառլենի Սիմոնյանի հետ:

Տեսնել ավելին
ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ում տեղի կունենա «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» գրքի շնորհանդեսը

ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ում տեղի կունենա «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» գրքի շնորհանդեսը

06-05-2025 15:00

Սույն թվականի մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում (Երևան, Չարենցի 15) տեղի կունենա ՀԱԻ սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի՝ (հեղինակներ՝ Գ. Աթանեսյան, Մ. Գալստյան, Գ. Հակոբյան, Լ. Անգելուշ) «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» վերտառությամբ գրքի շնորհանդեսը։

Մենագրությունը քննարկում է Արցախյան երկրորդ պատերազմի հանրային և պաշտոնական հիշման գործընթացները՝ պատերազմի հուշարձանացման ու զոհերի հիշատակման պրակտիկաների օրինակներով: Հետազոտությունը դիտարկում է պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների տեղադրման դերակատարներին և նրանց ակտիվության շարժառիթներն ու նպատակները:

Հեղինակների կողմից 2021-2023 թթ. իրականացված որակական հետազոտության հիման վրա վերլուծվում են Արցախյան առաջին պատերազմի  և 2020 թ․ պատերազմի զոհվածներին նվիրված հուշարձանների տեղադրման, հիշողության տարածքների ընտրության, հուշարձանացման դերակատարների, զոհերի հիշատակման պաշտոնական և ոչ պաշտոնական պրակտիկաների նորահայտ վիրտուալ դրսևորումները, հետպատերազմյան առօրյայում հիշողության լանդշաֆտի խնդիրները:

Գիրքը կարող է հետաքրքրել հումանիտար ու հայագիտական ոլորտի մասնագետներին և ընթերցողների լայն շրջանակի:

Գիրքը հրատարակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող 21T-6A136 գիտական նախագծի շրջանակում կատարվող աշխատանքների արդյունքում։

Տեսնել ավելին