2016թ. հունիսի 21-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա ինստիտուտի գիտական խորհրդի նիստ:
Օրակարգ. Ընթացիկ հարցեր
Տնօրինություն
2016 թ․ հունիսի 14-ին ժամը 12:00-ին հրավիրվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին առընթեր ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդի նիստ:
Օրակարգ
Հոջջաթ Նիքնաֆսի «Արասբարան ցեղի ընտանեկան ծիսակարգը և տոները» ատենախոսական աշխատանքի պաշտպանությունը Է.00.04 «Ազգագրություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ինստիտուտի գրադարանում:
Մասնագիտական խորհուրդ
2016 թ․ հունիսի 14-ին ժամը 14:00-ին հրավիրվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին առընթեր ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդի նիստ:
Օրակարգ
Ինստիտուտի աշխատակից Նժդեհ Աշոտի Երանյանի «Դաշտային Արցախի մարդակերպ կոթողները. տեղագրությունը, տիպաբանությունը, գործառույթը, պատմամշակույթային կոնտեքստը» ատենախոսական աշխատանքի պաշտպանությունը պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցմամբ:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ինստիտուտի գրադարանում:
Մասնագիտական խորհուրդ
Լույս է տեսել մեր ինստիտուտի աշխատակից Արմեն Սարգսյանի «Մանկական զվարճախոսություններ» գիրքը:
Սարգսյան Ա․Շ․ 2016. Մանկական զվարճախոսություններ․ Երևան, «Գիտություն»:
Աշխատությունը հասանելի է ինստիտուտի գրադարանում:
Հարգելի գործընկերներ
ս/թ. ապրիլի 28-ին, ժամը 14:00-ին հրավիրում ենք մասնակցելու ՀՈՎՍԵՓ ՀԱՅՐԵՆԻ հեղինակած «ՎԵՐԻՆ ԵՓՐԱՏԻ ՀԱՅԵՐԸ 1915թ. ԵՎ ԴԵՐՍԻՄ» գրքի շնորհանդեսին”: Շնորհանդեսը տեղի կունենա ինստիտուտի գրադարանում:
Հովսեփ Հայրենիի` երկար տարիների աշխատանքի արդյունք հանդիսացող «Վերին Եփրատի հայերը 1915թ. և Դերսիմ» աշխատությունը ևս մեկ անդրադարձ է մեր պատմության սև ու արյունոտ էջերին: Գրքում ամենայն մանրամասնությամբ` գրեթե գյուղ առ գյուղ նկարագրված են Վերի Եփրատի ավազանի բնակավայրերում սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի օրոք կազմակերպված` 1894-96թթ. կոտորածները, ինչպես նաև 1915թ. երիտթուրք կառավարության կողմից իրականացված ցեղասպանությունը:
Միաժամանակ հեղինակը ներկայացնում է տվյալ ժամանակաշրջանում հայ քաղաքական կուսակցությունների գործունեությունը` քննադատելով նրանց ցեղասպանությունը չկանխատեսելու և ինքնապաշտպանությունը հարկ եղածին պես չկազմակերպելու համար, ապա կոչ է անում հաշվի առնելով անցյալի դասերը այլևս երբեք չկրկնել դրանք: Հատուկ ուշադրություն է դարձվում Դերսիմի շրջանի աշխարհագրական դիրքի ու այնտեղ ապրողների կատարած դերին` թեկուզ և քիչ թվով հայերի փրկության հարցում:
Գրքում նկարագրվում է նաև Դերսիմի 1938թ. կոտորածը, ինչը, ըստ հեղինակի, հանդիսանում էր 1915թ. ցեղասպանության շարունակությունը, և շեշտվում է ընդհանուր ցավն ապրած ժողովուրդների միավորման ու համագործակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը:
Աշխատությունը մեծապես հիմնված է ականատեսների վկայությունների ու հրապարկված փաստերի վրա, որոնց մեծ մասն առաջին անգամ է ներկայացվում թուրքերեն թարգմանությամբ:
Ս.Թ. ապրիլի 5-ին, երեքշաբթի, ժամը 12:00-ին վաղ հնագիտության բաժնում տեղի կունենա սեմինար:
Թեման. - «Հեռակառավարվող թռչող սարքերի օգտագործումը հնագիտական աշխատանքների ընթացքում» Ա. Մկրտչյան:
Հարգելի գործընկերներ
ս/թ. ապրիլի 28-ին, ժամը 14:00-ին հրավիրում ենք մասնակցելու ՀՈՎՍԵՓ ՀԱՅՐԵՆԻ հեղինակած «ՎԵՐԻՆ ԵՓՐԱՏԻ ՀԱՅԵՐԸ 1915թ. ԵՎ ԴԵՐՍԻՄ» գրքի շնորհանդեսին”: Շնորհանդեսը տեղի կունենա ինստիտուտի գրադարանում:
Հովսեփ Հայրենիի` երկար տարիների աշխատանքի արդյունք հանդիսացող «Վերին Եփրատի հայերը 1915թ. և Դերսիմ» աշխատությունը ևս մեկ անդրադարձ է մեր պատմության սև ու արյունոտ էջերին: Գրքում ամենայն մանրամասնությամբ` գրեթե գյուղ առ գյուղ նկարագրված են Վերի Եփրատի ավազանի բնակավայրերում սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի օրոք կազմակերպված` 1894-96թթ. կոտորածները, ինչպես նաև 1915թ. երիտթուրք կառավարության կողմից իրականացված ցեղասպանությունը:
Միաժամանակ հեղինակը ներկայացնում է տվյալ ժամանակաշրջանում հայ քաղաքական կուսակցությունների գործունեությունը` քննադատելով նրանց ցեղասպանությունը չկանխատեսելու և ինքնապաշտպանությունը հարկ եղածին պես չկազմակերպելու համար, ապա կոչ է անում հաշվի առնելով անցյալի դասերը այլևս երբեք չկրկնել դրանք: Հատուկ ուշադրություն է դարձվում Դերսիմի շրջանի աշխարհագրական դիրքի ու այնտեղ ապրողների կատարած դերին` թեկուզ և քիչ թվով հայերի փրկության հարցում:
Գրքում նկարագրվում է նաև Դերսիմի 1938թ. կոտորածը, ինչը, ըստ հեղինակի, հանդիսանում էր 1915թ. ցեղասպանության շարունակությունը, և շեշտվում է ընդհանուր ցավն ապրած ժողովուրդների միավորման ու համագործակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը:
Աշխատությունը մեծապես հիմնված է ականատեսների վկայությունների ու հրապարկված փաստերի վրա, որոնց մեծ մասն առաջին անգամ է ներկայացվում թուրքերեն թարգմանությամբ:
2016 թ. մարտի 2-ին` ժամը 14.00-ին հրավիրվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին առընթեր դոկտորական ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդի նիստ:
Օրակարգ
Դեմիրխանյան Արա Հրաչիկի «Երևան քաղաքի հյուսիս-արևելքը Արտաշիսյանների դարաշրջանում․ նյութական և հոգևոր մշակույթը ըստ Ավան-Առինջի անտիկ բնակավայրի տվյալների (մ.թ.ա. II դ. – մ.թ. I դ. սկիզբ)» ատենախոսական աշխատանքի պաշտպանությունը է.00.03 «Հնագիտություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցմամբ:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում:
Մասնագիտական խորհուրդ
2016 թ. փետրվարի 25-ին` ժամը 14.00-ին հրավիրվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին առընթեր դոկտորական ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդի նիստ:
Օրակարգ
Ավագյան Ինգա Էդուարդի «Էրիախի երկիրը (Ք․ա․ VIII-VI դդ.)» ատենախոսական աշխատանքի պաշտպանությունը է.00.03 «Հնագիտություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցմամբ:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում:
Հարգելի գործընկերներ,
"Հաբիտուս. մարդաբանական և հնագիտական հետազոտություններ" պարբերականի խմբագրակազմը հրավիրում է
ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ" գիտաժողովի մասնակիցներին տպագրության ներկայացնել Ձեր մարդաբանական և միջգիտակարգակային նոր հետազոտությունների արդյունքները:
Պարբերականի չափանիշներին համապատասխանող հոդվածները տպագրվելու են "Habitus"-ի 2-րդ համարում (2016):
Հոդվածների ներկայացման վերջնաժամկետն է՝ 31.05.2016:
2015 թ․ դեկտեմբերի 1-ին ժամը 16:30-ին հրավիրվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին առընթեր դոկտորական ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդի նիստ: Օրակարգ Նիստ երկրորդ Աստղիկ Ալեքսանդրի Բաբաջանյանի «Հայաստանի XIV – XVII դդ․ խեցեղենը» ատենախոսական աշխատանքի պաշտպանությունը պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցմամբ, Է.00.03 «Հնագիտություն» մասնագիտությամբ: Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ինստիտուտի գրադարանում: Մասնագիտական խորհուրդ
2015 թ․ դեկտեմբերի 1-ին ժամը 14:00-ին հրավիրվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին առընթեր դոկտորական ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդի նիստ:
Օրակարգ
Նիստ առաջին
Փարիսա Հասանի Փորմոհամմադի «Հայաստան ներմուծած խեցեղենը IX-XIV դարերում» ատենախոսական աշխատանքի պաշտպանությունը պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցմամբ, Է.00.03 «Հնագիտություն» մասնագիտությամբ:
Ատենախոսությանը կարելի է ծանոթանալ ինստիտուտի գրադարանում:
Մասնագիտական խորհուրդ