Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

«Հայերեն վիմագրերի թվայնացման հիմնախնդիրները (գործիքակազմը և սկզբունքները)»  խորագրով դասախոսություն

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստանի Հանրապետություն Երևան, 0025, Չարենցի 15
Էլ.հասցե՝ info@iae.am Հեռ.՝+37410-55-26-45

Գտեք մեզ ֆեյսբուքում

09-11-2024 12:40

«Հայերեն վիմագրերի թվայնացման հիմնախնդիրները (գործիքակազմը և սկզբունքները)» խորագրով դասախոսություն

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ)  ընթերցասրահում կայացավ վիմագրության բաժնի կողմից նախաձեռնած «Հայերեն վիմագրերի թվայնացման հիմնախնդիրները (գործիքակազմը և սկզբունքները)» («Key Aspects of Digitizing Armenian Epigraphic Inscriptions: Tools and Principles») խորագրով դասախոսությունը։

Ներկա էին ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, փոխտնօրեն Տորք Դալալյանը, հնագետներ, ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր։ Վիմագրության բաժնի վարիչ, պ․գ․թ․ Արսեն Հարությունյանը ներկայացրեց բանախոսին՝ Լոզանի (Շվեյցարիա) դաշնային պոլիտեխնիկական ինստիտուտի Թվային հումանիտար հետազոտությունների ֆակուլտետի դոցենտ, բ. գ. թ. Համեստ Թամրազյանին, ով հանգամանալից ներկայացրեց վիմագրերի թվայնացման կարևորությունը, նպատակներն ու խնդիրները, թվայնացման գործիքակազմը, վիմագրերի՝ տարբեր լեզուներով թարգմանելու տարբերակները և այլ կարևոր իրողություններ։

Դասախոսության վերջում ներկաները հարցեր և առաջարկներ ուղղեցին բանախոսին