Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

ՀԱԻ աշխատակիցները մասնակցեցին

Աշխատանքային ժամեր

Երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18.00 Շաբաթ-կիրակի՝ փակ է:

Կոնտակտային տվյալներ

Հայաստան, Երևան, Չարենցի 15 info@iae.am +374 10 552645

Գտեք մեզ ֆեյսբուքում

06-11-2024 20:00

ՀԱԻ աշխատակիցները մասնակցեցին "Պատմության լուռ վկաները" խորագրով գիտաժողովին

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Վիմագրության բաժնի ղեկավար Արսեն Հարությունյանը, Մշակութային մարդաբանության բաժնի աշխատակիցներ Գայանե Շագոյանը, Գոհար Ստեփանյանը, Հասմիկ Կնյազյանը և Կիրառական մարդաբանության գիտահետազոտական խմբի կրտսեր գիտաշխատող Զարուհի Համբարձումյանը նոյեմբերի 5-6-ը մասնակցեցին "Պատմության լուռ վկաները" խորագրով գիտաժողովին՝ նվիրված Արցախի վտանգված ժառանգությանը:

Գիտաժողովը կազմակերպել էր "Հիշատակարան մշակութային ժառանգության" կազմակերպությունը՝ Փարիզի INALCO համալսարանի հովանու ներքո, Ալիֆ (ALIPH) և Կիւլպէկեան հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ:

Գիտաժողովի աշխատանքները մաս են կազմում Հայկական մշակութային ժառանգության փաստագրման և պահպանման ծրագրի: Գիտաժողովը տեսագրվել է և հասանելի է առցանց "Հիշատակարան" կազմակերպության ֆեյսբուկյան էջում <https://www.facebook.com/profile.php?id=61551728661840>.

Արսեն Հարությունյանի և Գայանե Շագոյանի (համահեղինակներ՝ Գոհար Ստեփանյան, Հասմիկ Կնյազյան, Զարուհի Համբարձումյան)  զեկուցումների առցանց հղումները ստորև՝  https://www.facebook.com/61551728661840/videos/977985437400351 https://www.facebook.com/61551728661840/videos/1286251939217486/

(c) 2020 Muzex - All rights reserved.